Ռիչարդ Բախ (անգլ.՝ Richard Bach, հունիսի 23, 1936(1936-06-23)[1][2][3][…], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, փիլիսոփա, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերների հեղինակ։ Բախի ստեղծագործությունները ապացուցում են իր փիլիսոփայությունը ֆիզիկական սահմանների բացակայության և մահվան գաղափարի անէության մասին։ Բախը հայտնի է իր սիրով դեպի թռիչքը և իր գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում են թռիչքին և կրում են փոխաբերական խորը ենթատեքստ։ 2012 թ.-ի օգոստոսի վերջին Բախը ծանր վիրավորվել է՝ Վաշինգթոնի Ֆրայդեյ Հարբորում վայրէջք կատարելիս։

Ռիչարդ Բախ
անգլ.՝ Richard David Bach
Ծնվել էհունիսի 23, 1936(1936-06-23)[1][2][3][…] (87 տարեկան)
ԾննդավայրՕուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4]
ՄասնագիտությունՌազմաօդային ուժերի սպա, վիպասան, ռազմական օդաչու, aviation writer, փիլիսոփա, արձակագիր, հրապարակախոս, aircraft mechanic, օդաչու և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունԿալիֆորնիայի պետական համալսարան, Լոնգ Բիչ
Ուշագրավ աշխատանքներ«Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» և Տեսիլքներ
ԱմուսինԼեսլի Պերիշ
ԶավակներՋեյմս Մարկուս Բախ
Կայքrichardbach.com
Ռիչարդ Բախ Վիքիքաղվածքում
Ռիչարդ Բախ Վիքիդարանում
 Richard Bach Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բախը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օուք-Պարկում։ 1955 թ.-ին նա ընդունվել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ համալսարանը։

17 տարեկանից Բախը իր մեծագույն նախասիրությունը համարել է թռիչքը։ Օդանավով առաջին թռիչքը իրականացրել է 15 տարեկանում, երբ իր մայրը Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ խորհրդի անդամ էր։ Մոր աշխատակիցը, որը վարում էր օդանավեր, հրավիրեց Ռիչարդին իր Globe Swift-ով թռիչքին[6]։

Բախը ծառայել է ԱՄՆռազմաօդային ուժերում, ապա Նյու Ջերսեյի ազգային պահպանության ուժերի 108-րդ Fighter Wing ջոկատում և 141st Fighter Squadron ջոկատում որպես F-84F օդաչու. Ծառայությունից հետո Բախը ունեցել է տարբեր մասնագիտություններ, ինչպիսիք էին Douglas Aircraft-ի տպագիր և Flying ամսագրի խմբագիր։ Բախը ծառայել է նաև 1960 թվականին Ֆրանսիա-յում ստեղծված USAF-ի պահեստային ուժերում։

Ընտանիք խմբագրել

Առաջին ամուսնությունից Բախն ունեցել է 6 երեխա։ 1970 թվականին նա ամուսնալուծվել է։ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» ֆիլմի (1973) նկարահանումների ժամանակ ծանոթացել է Լեսլի Պերրիշ դերասանուհու հետ, և 1981 թվականին նրանք ամուսնացել են։ Լեսլին դարձել է «Կամուրջ հավերժության վրայով» (1984), «Միակը» (1988) գրքերի հերոսուհին։ 1990-ական թվականներին նրանք բաժանվեցին և 1999 թ.-ին Բախի երրորդ կինը դարձավ Աաբրինա Նելսոն-Ալեքսապուլոսը[7]։

Ստեղծագործություն խմբագրել

Բախը երևակայական և իրական ժանրերի մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները անդրադառնում են թռիչքին՝ սկսած իր առաջին գրքից՝ Օտարը ցամաքի վրա-ից, որտեղ նա անմիջականորեն անդրադառնում է օդանավով թռիչքին, մինչև իր վերջին գործերը, որտեղ նա կիրառում է թռիչքը որպես փոխաբերություն։ Բախի գրքերի մեծամասնությունը պարունակում է ինքնակենսագրական տարրեր, որոնք՝ միաձուլվելով իր կյանքի իրական և երևակայական իրադարձությունների հետ արտացոլում են իր անհատի խոր փիլիսոփայությունը։

Բախին մեծագույն ճանաչում բերեց 1970 թ.-ին Macmillan Publishers տպագրատանը լույս տեսած «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» գիրքը։ Վերջինս ներառում էր Ռուսսելլ Մուսոնի հեղինակությամբ ճայերի յուրօրինակ լուսանկարներ։ Գիրքը դարձել էր համար առաջին բեսթսելլերը։ Թեև պատմվածքն ուներ 10,000 բառից պակաս բառաքանակ, այնուամենայնիվ այն ամենալայն վաճառքն ունեցող գիրքն էր Քամու հետ գնացած-ից հետո։ 1972 թ.-ի տվյալներով միայն ԱՄՆ-ի տարածքում վաճառվել էր գրքի 1,000,000 օրինակ[8]։ Գրքի անսպասելի հաջողությունը 1970-ականների սկզբին լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներում[9]։

Գրքեր խմբագրել

  • Օտարը ցամաքի վրա (1963)
  • Բիպլան (1966)
  • Ոչինչ պատահական չէ (1969)
  • Ջոնաթան Լիվինգսթոն ճայը (1970)
  • Թևերի պարգևը (1974)
  • Չկա այդպիսի վայր՝ հեռու (1976)
  • Պատրանքներ (1977)
  • Կամուրջ հավերժության վրայով
  • Միակը (1988)
  • Փախուստ անվտանգությունից
  • Իմ բանականությունից դուրս (2000)
  • Կզաքիսների օրագրերը։
    • Կզաքիսները (2002)
    • Կզաքիսները՝ ծովի փրկիչներ (2002)
    • Գրող-կզաքիսները մուսայի որոնումներում
    • Ռանչպար կզաքիսներ
    • Վերջին պատերազմը. խուզարկու-կզաքիսները և Ոսկե Սխրագործության դեպքը (2003)
  • Կզաքիսների արկածները (2005)
  • Թռիչք. տրիլոգիա (2003)
  • Հիպնոսացնելով Մարիային (2009)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nndb.com/lists/494/000063305/
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 http://books.google.com/books/about/Jonathan_Livingston_Seagull.html?id=YnsItwAACAAJ
  5. FantLab — 2004.
  6. Scott, Phil, My First Time, Air & Space/Smithsonian, Vol. 17 No. 2 (June/July 2002), p. 47
  7. «What's New». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  8. «20th-Century American Bestsellers». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2006 թ. սեպտեմբերի 9–ին-ին.
  9. Walters, Raymond, Jr., New York Times Book Review, July 23, 1972, 43

Աղբյուրներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռիչարդ Բախ հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բախ» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բախ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բախ» հոդվածին։