Ռուբեն Անղալադյան

հայ փիլիսոփա, արվեստագետ, թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Ռ. Անգալադյանից)

Ռուբեն Սարգսի Անղալադյան (հունիսի 10, 1947(1947-06-10) կամ հուլիսի 10, 1947(1947-07-10), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, մշակութաբան, փիլիսոփա, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1982 թվականից, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[1]։

Ռուբեն Անղալադյան
Ծնվել էհունիսի 10, 1947(1947-06-10) (76 տարեկան) կամ հուլիսի 10, 1947(1947-07-10) (76 տարեկան)
ԾննդավայրԱխալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, արվեստագետ և փիլիսոփա
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1972)
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ
Ռուբեն Անղալադյան Վիքիդարանում
 Ruben Angaladyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ախալցխա քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղում։ 1965 թվականին ընդունվել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտ, ապա փոխադրվել է Լենինգրադի համալսարան, որի դասընթացն ավարտել է 1972 թվականին։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Խորալ» (Երևան, 1975), «Կիրճ» (Երևան, 1979) բանաստեղծությունների ժողովածուները, «Լուսնյակը և ձկնիկը» (Լենինգրադ, 1985) բանաստեղծությունների և հեքիաթների ժողովածուն։

Նրա գործերը թարգմանվել են իտալերեն, վրացերեն, հունգարերեն, անգլերեն, էստոներեն և այլ լեզուներով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 48.

Գրականություն խմբագրել

  • Հրեաներն ու հայերը, «Գարուն», 2001, № 2
  • Դյուրաբեկ սիրտը, իրիկնային հավքը և կանացի քնքշանքը իբրև հոգու որոնում, «Գարուն», 2001, № 3
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Անղալադյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Անղալադյան» հոդվածին։