Ռստամ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Մանազկերտ գյուղաքաղաքից 23 կմ արևմուտք՝ Արծանիի ձախ կողմի Կարակայա վտակի ձախ ափին։

Գյուղ
Ռստամ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՄանազկերտի գավառակ
Այլ անվանումներՌեսդամգեդիկ, Ռըստամկետուկ, Ռոստամգյադուկ, Ռոստամկետուկ, Ռստամգեդուկ, Ռստամգետուկ, Ռուսամգյադուկ, Ռուստամ-գեդուկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակիչները բռնությամբ թուրքերի կողմից տեղահանվել են 1915 թ.-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Բնակչություն խմբագրել

1909 թ.-ին ուներ 136 տուն հայ և15 տուն քուրդ ու չերքեզ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղատնտեսական մթերքներն ու արհեստագործական արտադրանքը նաև արտահանում էին։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ռստամն ուներ Թուխ Մանուկ անունով եկեղեցի։

Հասարակական կառույցներ խմբագրել

Թուխ Մանուկ եկեղեցուն կից կար դպրոց, որը 1870 թ.-ին բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։

Անվանի մարդիկ խմբագրել

1916 թվականին Ռստամում է ծնվել դերասան Ալեքսանդր Հովհաննիսյանը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 450

Աղբյուրներ խմբագրել