Ռուս-նորվեգական հարաբերություններ

Ռուսաստանի Դաշնության և Նորվեգիայի Թագավորության դիվանագիտական հարաբերությունները ձևավորվել են 1905 թվականին։ Դա կատարվեց այն բանից հետո, երբ Նորվեգիան ձեռք բերեց անկախություն։ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կա ՌԴ դեսպանատուն իսկ Բարենցբուրգում և Կիրկենեսում հյուպատոսարաններ։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կա Նորվեգիայի դեսպանատուն, իսկ Սանկտ Պետերբուրգում, Մուրմանսկում և Արխանգելսկում հյուպատոսարաններ։

Ռուս-նորվեգական հարաբերություններ
Նորվեգիա և Ռուսաստան

Նորվեգիա

Ռուսաստան

Պատմություն խմբագրել

Միջնադարյան ժամանակահատված խմբագրել

Դեռևս 9-րդ դարում սկանդինավցի վաճառականները առևտրական կապեր էին հաստատել Կիևյան Ռուսիայի հետ։ Վիկինգները ծառայում էին ռուսական իշխանների մոտ որպես վարձկաններ Նովգորոդում, Կիևում, Սմոլենսկում և Չեռնիգովում։

Առաջին հիշատակությունը, որը վերաբերում է պաշտոնական երկկողմանի հարաբերությունների ձևավորմանը, վերաբերում է 13-րդ դարին։ Այն հիշատակվում է Սթուրլա Թորդարսոնի «Սագա Հակոն Հակոնարսոնի մասին» ստեղծագործությունում[1]։ 1251 և 1326 թվականին կնքված պայմանագրերում, որոնք Նորվեգիայի և Նովգորոդի Հանրապետության միջև են կնքվել, վերաբերում են ռուս-նորվեգական պետական սահմանին։ Ներկայիս դրությամբ Ռուս-նորվեգական պետական սահմանի երկարությունը կազմում է 219 կիլոմետր, որից 23 կիլոմետրը ծովային սահմանն է[2]։

Նորվեգիայի և Ռուսական կայսրության հարաբերություններ խմբագրել

1826 թվականին սահմանվել է մինչև այսօր անփոփոխ ռուս-նորվեգական պետական սահմանը։ 1905 թվականին Ռուսական կայսրությունն առաջինն էր, որը ճանաչեց Նորվեգիայի անկախությունը Շվեդիայից, քանի որ Նորվեգիան գտնվում էր Շվեդիա-նորվեգական թագավորության կազմում։

Նորվեգիայի և ԽՍՀՄ-ի հարաբերություններ խմբագրել

 
Մուրմանսկում Նորվեգիայի Թագավորության հյուպատոսարանի շենքը

Ռուսաստանի հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո երկու պետությունների միջև եղած դիվանագիտական հարաբերությունները խզվում են։ Դրանք կրկին վերականգնվել են 1924 թվականի փետրվարի 15-ից։ Սակայն տնտեսական հարաբերություններ Խորհրդային Ռուսաստանի և Նորվեգիայի միջև դեռևս 1921 թվականի սեպտեմբերի 2-ից էին ձևավորվել[3]։ Հատուկ և բավականին հիմնախնդրային հարց էր երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում Շպիցբերգենի տրակտատը՝ ստորագրված 1920 թվականի փետրվարի 9-ին Փարիզում։  

Շպիցբերգենի տրակտատի համաձայն` Շպիցբերգենում, որը նախկինում ազատ տարածք էր, իր իշխանությունն է հաստատում Նորվեգիան, իսկ համաձայնագրի մասնակից պետություններին հավասար իրավունք է վերապահվում շահագործելու Շպիցբերգենի բնական ռեսուրսները, ջրերը։ Պայմանագրի 9-րդ կետով Նորվեգիան պարտավորվում էր կղզեխումբը չօգտագործել ռազմական նպատակներով` այնտեղ ռազմական բազաներ տեղակայելով։ 1925 թվականին Նորվեգիան կղզեխումբը պաշտոնապես հռչակում է Նորվեգիայի Թագավորության մաս։ ԽՍՀՄ-ը Շպիցբերգենի տրակտատին է միացել 1935 թվականին։

Ներկայումս տրակտատի մասնակից են համարվում ավելի քան 50 պետություն` Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Հոլանդիա, Բուլղարիա, Հունգարիա, Դանիա, Նորվեգիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Ռումինիա, Իտալիա, Շվեդիա և այլն։ Նորվեգիայի Ստորտինգը1947 թվականի փետրվարի 15-ին ընդունել է, որ ԽՍՀՄ-ը Շպիցբերգենում ունի Նորվեգիային հավասար տնտեսական հետաքրքրություններ։

ԽՍՀՄ-ը հարգում էր Նորվեգիայի տարածքային սուվերենությունը։ 1945 թվականի սեպտեմբերին խորհրդային բանակը դուրս եկավ Հյուսիսային Նորվեգիայի տարածքից[4]։

1925 թվականին կնքվել է առևտրային և ծովագնացության պայմանագիր։ Հարաբերություններն ընդհատվել են 1940 թվականին՝ Նորվեգիայի ֆաշիստ, օկուպացման կապակցությամբ (վերականգնվել են 1941 թվականի օգոստոսին՝ նորվեգիայի վտարանդի կառավարության հետ)։ Ստորագրվել են համաձայնագրեր հեռագրական և հեռախոսային հաղորդակցության, փոստային առաքումների վւոխանակման (1947) մասին։ 1949 թվականի պայմանագիրը սահմանում էր երկու պետությունների սահմանային կանոնակարգը և նշում սահմանային կոնֆլիկտները կարգավորելու միջոցները։ Խորհրդա-նորվեգական հարաբերությունները վատացել են «սաոը պատերազմի» տարիներին, երբ Նորվեգիան մտավ (1949 թվականի ապրիլ) Հյուսիս-Ատլանտյան պակտ 1949 թվականի մեջ։ ԽՍՀՄ ջանքերով դրանք բարելավվել են, և 1955 թվականի կոմյունիկեում նշվել է կողմերի՝ բարիդրացիական հարաբերությունների զարգացման, տնտեսական և մշակութային բազմակողմանի համագործակցության ձգտումը։

Ռուսաստանի Դաշնության և Նորվեգիայի հարաբերություններ խմբագրել

 
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Նորվեգիայի Թագավորության արքա Հարալդ V-ը, Օսլո, 2010 թվական

Խորհրդային Միության փլուզումից հետո Նորվեգիան առաջիններից մեկն էր, ով ճանաչեց Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունը։

1992 թվականի մարտի 8-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ա. Վ. Կոզիրևը և Նորվեգիայի Թագավորության արտագին գործերի նախարար Թ. Սթոլթենբերգը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ստորագրեցին արձանագրություն, որը վերաբերում էր երկու երկրների երկկողմանի հարաբերություններին և համագործակցությանը[5]։

1992 թվականի ապրիլի 24-ին նորվեգական կառավարության կողմից ընդունվեց երկարատև երկարաժամկետ գործողությունների նախագիծ, որը վերաբերում էր Ռուսաստանին և Արևելյան Եվրոպայի երկրներին. այն իրենից ներկայացնում էր ֆինանսական ծրագիրր, որը ուղղվելու էր ներքոհիշյալ ոլորտների զարգացմանը՝

Աշխարհագրական կիզակետը դարձավ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքն ու Մերբալթյան տարածաշրջանը։ 1997 թվականին ընդառաջ (ծրագրի իրագործումման մեկնարկից հինգ տարի հետո) այդ տարածաշրջան ուղարկվեցին բոլոր ֆինանսական միջոցների երեք չորրորդը։ Այդ գումարներից 49 միլիոն նորվեգական կրոնն (մոտավորապես 7 միլիոն ԱՄՆ դոլար) ուղղվեց Բարենցի տարածաշրջանի ծրագրերի իրականացմանը։ Ի դեպ առաջին անգամ «Բարենց-տարածաշրջան» անվանումն օգտագործվեց 1992 թվականի ապրիլի 24-ին Թ. Սթոլթենբերգի կողմից և շուտով դարձավ համաշխարհային բառապաշարի մի մասը[6]։

1993 թվականի հունվարի 9-ին Սևերամորսկում՝ Հյուսիսային ռազմածովային ուժերի ծովայինների մոտ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ա. Վ. Կոզիրևը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

  «…Արդեն պատմության գիրկն է անցել սնանկացնող հակամարտությունները։ Ռուսաստանի գոյությամբ այսօր չկան մշտական թշնամիներ։ Սակայն կան մշտական հետաքրքրություններ, որոնք ցանկալի է կառուցել համագրծակցությամբ ու հարաբերությամբ արտաքին աշխարհի հետ։ Արկտիկան այսօր դադարում է լինել ռազմական հակամարտությունների թատերաբեմ։ Այստեղ շատ հիմնախնդիրներ են հասունացել՝ սոցիալակն, տնտեսական և էկոլոգիական։ Դրանց լուծում տալու համար կարևոր է նորագույն տեխնոլոգիաների և մեծ գործընկերների ներգրավման հարցը…»[6]:
- Արտաքին գործերի նախարար Ա. Վ. Կոզիրև
 
 
Ռուսաստանի դեսպանատան շենքը Օսլոյում

Դանդաղորեն ձևավորվող ռուս-նորվեգական հարաբերությունները ենթադրում էր բարձրագույն մակարդակի հանդիպումներ ղեկավարների միջև։ Դեպի Նորվեգիա առաջին պաշտոնական այցը կատարեց Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը։ Նա երկու անգամ նպատակադրվեց այցելել Օսլո, սակայն առողջական խնդիրների պատճառով այն հետաձգվեց։ Միայն 1996 թվականի մարտի 25-ից 26-ը Բորիս Ելցինն այցելեց Նորվեգիա։ Բանակցությունների ժամանակ գլխավոր նվաճումը դարձավ Հռչակագրի ստորագրումը, որը վերաբերում էր Ռուսաստանի Դաշնության և Նորվեգիայի Թագավորության դիվանագիտական հարաբերություններին։ Այս հռչակագրում ներառված էր Բարենցի տարածաշրջանի հետ համագործակցությունն ու Ռուսաստանի Եվրոպա ինտեգրման հարցերը[7]։

1990-ականների կեսերին սակայն զգալիորեն լարվածություն նկատվեց ռուս-նորվեգական հարաբերություններում, որն առաջացել էր ինչպես տնտեսական հողի վրա, այնպես էլ Նորվեգիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով։

Քանի որ ԽՍՀՄ-ը, իսկ նրա փլուզումից հետո ՌԴ-ն Նորվեգիայից հետո միակ երկիրն է, որ զգալի ներկայություն ունի Շպիցբերգենում, ռուս-ներվեգական հարաբերությունները բավական լարված բնույթ են կրել։ Նորվեգական կողմի մտավախությունները հանգեցրել են այն բանին, որ երկիրը դարձել է ՆԱՏՕ-ի անդամ։ Լարումը փոքր-ինչ թուլացել է, երբ կղզեխմբից դատարկվել են ռուսական մի քանի բնակավայրեր, սակայն կրկին սրվել է այն բանից հետո, երբ 2011 թվականի դեկտեմբերին ռուսական կառավարությունը նոր մարտավարություն է մշակել ռուսների ներկայությունը Շպիցբերգենում մեծացնելու ուղղությամբ[8]։ Այդ նպատակով Բարենցբուրգ քաղաքում կառուցվել են մի շարք նոր շինություններ։ Դա առաջացրել է նորվեգական կողմի զայրույթը:2015 թվականի ապրիլի 15-ին Շպիցբերգեն է այցելել ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ինչի առթիվ նորվեգական դիվանագիտությունը իր բողոքն է հայտնել, քանի որ Ռոգոզինը Նորվեգիայի և Եվրամիության մուտքի արտոնագրի սանկցիայի ցուցակում է եղել[9]։ Սակայն ռուսական կողմը չի ընդունում մեղադրանքը` պատճառաբանելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին Շպիցբերգեն այցելելու համար մուտքի արտոնագիր հարկավոր չէ։

Նորվեգիայի վարչապետ Քյոլ Մագնե Բոնդևիկը չնայած առկա լարվածություններին, հայտարարել է.

  Հարաբերությունները Ռուսաստանի հետ մնում նորվեգական քաղաքականության հիմնաքարը… Իմ կառավարությունը ձգտում է վերադառնալ կառուցողական սկզբունքներին և շարունակել երկարատև կառուցողական, կայուն և բարեկամական հարաբերություններ մեր հարևան երկրի հետ։
- Նորվեգիայի վարչապետ Քյոլ Մագնե Բոնդևիկ
 
 
Կիրկենեսում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքը

Ծովային տարածքների համար վեճեր խմբագրել

Դեռևս 1970 թվականին երկու պետությունների միջև գոյություն ուներ տարածքային վիճաբանություն Բարենցի ծովով անցնող պետական սահմանի համար։ Վիճաբանության էությունն այն է, որ որ Ռուսաստանի կառավարությունը սահմանն անցկացրել է Շպիցբերգենի ծովափի երկայնքով։ Իսկ պաշտոնական Նորվեգիան այն կարծիքին է, որ պետական սահմանն անցնելու է Շպիցբերգենի և Ֆրանց-Իոսիֆի երկրի և Նոր երկիր կղզիների միջև հավասար հեռավորությունով։ Քանի որ երկրները գտնվում էին բարիդրացիական հարաբերությունների մեջ, այդ վիճաբանությունը սուր բնույթներ չէր կրում։ Երբեմն տեղի էին ունենում ռուսական ձկնորսական նավերի կալանում։ Սակայն հարաբերությունները այդ հարցի շուրջ խիստ կերպով սրվեցին, երբ Բարենցի ծովի և հարակից կղզիների տարածքներում հայտնաբերվեցին ածխի պաշարներ։ 2010 թվականի ապրիլին կողմերը եկան համաձայնության, որ նոր բաժանարար գիծն անցնելու է վիճարկելի տարածքների ուղիղ մեջտեղով[10]։ Շուրջ քառասուն տարի տևած վիճաբանությունը իր վերջնական լուծումը ստացավ 2010 թվականի սեպտեմբերի 15-ին։ Այդ օրը կողմերի միջև ստորագրվեց պայմանագիր «Ծովային տարածքների վերասահմանագծման, Բարենցի ծովի և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի համատեղ համագործակցության» վերաբերյալ։ Արդյունքում ավելի քան 90 հազար կիլոմետր քառակուսի տարածք անցավ Նորվեգիայի ենթակայության ներքո[11]։

2014 թվականի ապրիլին Նորվեգիան միացավ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող սանկցիաներին՝ կապված Ղրիմի Ռուսաստանին միանալու և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ[12]։

2014 թվականի օգոստոսին Ռուսաստանը որպես պատասխան քայլ տնտեսական էմբարգո սահմանեց Նորվեգիայի դեմ։ Դրանք հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսական ապրանքներին[13].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tatjana N. Jackson On the date of the first Russian–Norwegian border treaty // Acta Borealia. — 2004-12-01. — В. 2. — Т. 21. — С. 87-97. — ISSN 0800-3831. — doi:10.1080/08003830410001895
  2. «О российско-норвежских отношениях на сайте Министерства иностранных дел РФ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Советско-норвежские соглашения հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում .
  4. Быстрова Н.Е. Послевоенные тревоги 1945 г.: поиски компромиссов на пути к конфронтации // 1945 год: формирование основ послевоенного мироустройства. - Киров: Радуга - ПРЕСС, 2015. - С. 172
  5. Смирнов А. И. Баренцев-Евроарктический регион: российско-норвежские отношения. М., 2002. Стр. 56-110.
  6. 6,0 6,1 Соседи на Крайнем Севере: Россия и Норвегия. От первых контактов до Баренцева сотрудничества. Мурманск, 2001. Стр. 288—390.
  7. Декларация об основах отношений между Российской Федерацией и Королевством Норвегия(չաշխատող հղում)
  8. Ультиматум в Арктике: Норвегия требует от России снести свою спутниковую станцию на Шпицбергене — Новости России — ИА REGNUM
  9. «Норвегия: визит Рогозина на Шпицберген был нежелателен». Радио Свобода (Russian). Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Взять и поделить». Лента.ру. 27 апреля 2010 года.
  11. «Россия и Норвегия определились с границей в Баренцевом море». ՌԻԱ Նովոստի. 15 сентября 2010 года.
  12. Добровольская, Н. (11 апреля 2014). «Еще пять стран, включая Украину и Норвегию, ввели санкции против РФ». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  13. Бутрин, Д.; Шаповалов, А. (8 августа 2014). «Продуктовый отпор». Коммерсантъ. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Соседи на Крайнем Севере: Россия и Норвегия: От первых контактов до Баренцева сотрудничества. Учебное пособие / Под ред. Т. Т. Фёдоровой. — Мурманск: Мурманское книжное издательство, 2001. — 384 с. — 1000 экз. — ISBN 5-85510-241-6
  • Jen Petter Nielsen and Konstantin Zaikov Norway's Hard and Soft Borders towards Russia // Imagined, Negotiated, Remembered : Constructing European Borders and Borderlands / Edited by: Kimmo Katajala, Maria Lähteenmäki. — LIT Verlag, 2012. — P. 67—84. — 240 p. — ISBN 3643902573 — ISBN 978-3643902573

Արտաքին հղումներ խմբագրել