Ռուս-լեհական հարաբերություններ

Ռուս-լեհական հարաբերություններ (ռուս.՝ Российско-польские отношения), դիվանագիտական հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Լեհաստանի Հանրապետության միջև։

Ռուս-ավստրիական հարաբերություններ
Լեհաստան և Ռուսաստան

Լեհաստան

Ռուսաստան

Պատմություն խմբագրել

ԽՍՀՄ-Լեհաստան խմբագրել

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1921 թվականի ապրիլին։ Խորհրդային կառավարության և Լեհաստանի միջև կնքվել է չհարձակման պայմանագիր (19321939 թվականի սեպտեմբերին ընդհատված դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 1941 թվականի հուլիսին, լեհական վտարանդի կառավարության հետ ստորագրվել է ռազմական համաձայնագիր (օգոստոս) և բարեկամության ու փոխօգնության դեկլարացիա (դեկտեմբեր)։ 1943 թվականի ապրիլին ԽՍՀՄ-ը խզեց հարաբերությունները Լեհաստանի հետ և 1944 թվականի մայիսին ճանաչեց հակաֆաշիստական ազգային ճակատի մարմին Կրայովա ռադա նարոդովան, իսկ հուլիսին՝ նրա ստեղծած ազգային ազատագրական լեհական կոմիտեն (ավելի ուշ՝ ժամանակավոր կառավարություն) և հաստատեց դիվանագիտական հարաբերություններ (1945 թվականի հունվար)։ Կնքվեց (1945 թվականի ապրիլ) «բարեկամության, փոխօգնության և ետպատերազմյան համագործակցության» պայմանագիր 20 տարով։ Ստորագրվեցին համաձայնագրեր սահմանային հարցերի կարգավորման՝ բնակչության փոխանակման մասին, պայմանագիր խորհրդա-լեհական պետական սահմանի վերաբերյալ 1945։ Այնուհետև կնքվեցին գիտատեխնիկական համագործակցության 1947 և 1950, Լեհաստանին արդյունաբերական սարքավորումներ տրամադրելու, ցորեն մատակարարելու 1948 մասին համաձայնագրեր։ 1949 թվականին ԽՍՀՄ, ԼԺՀ և սոցիալիստական ճամբարի մյուս երկրները ստեղծեցին Տնտեսական փոխօգնության խորհուրդը, ավելի ուշ ստորագրեցին Վարշավայի պայմանագիրը։ Ստորագրվեցին նաև ատոմային էներգիան լեհական ժողովրդական տնտեսության կարիքների համար օգտագործելու 1955, մշակութային համագործակցության 1956, ուսանողների Փոխանակման 1957, նավթի, գազի և պղնձի 1959, մետալուրգիական 1960 և այլ ճյուղերի արդյունաբերական զարգացման գործում Լեհաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, ռադիոհաղորդումների և հեռուստատեսության ասպարեզում համագործակցության 1965 և այլ համաձայնագրեր։ 1965 թվականի «բարեկամության, համագործակցության և փոխօգնության» նոր 20-ամյա պայմանագիրը հաստատեց կողմերի ենթադրյալ հավատարմությունը 1945 թվականի պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին։ Ստորագրվեցին համաձայնագրեր արդյունաբերական, գիտատեխնիկական համագործակցության 1966—70, գազամուղի կառուցման ասպարեզում համագործակցության 1973 վերաբերյալ։ 1975—82 թվականին կնքվեցին առևտրային, տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրեր, երկու երկրների միջև արտադրության մասնագիտացման և կոոպերացման երկարաժամկետ ծրագիր և մի շարք այլ համաձայնագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 517