Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարան

Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարան (ռուս.՝ Российский государственный гидрометеорологический университет, հապավում՝ ՌՊՀՕՀ ռուս.՝ РГГМУ, նաև՝ Հիդրոմետ), հիդրոօդերևութաբանական բնույթի ամենահին և միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը Ռուսաստանում։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Կազմավորվել է 1930 թվականի հուլիսի 23-ին։ Իր գոյության ընթացքում համալսարանը պատրաստել է ավելի քան 20000 մասնագետ, որոնցից ավելի քան 3000-ը արտասահմանյան երկրների համար։ Համալսարանը պատրաստում է բակալավրներ, մասնագետ-ճարտարագետներ, մագիստրոսներ։ Գործում են ասպիրանտուրա, դոկտորանտուրա, ինչպես նաև խորացված ուսուցման ֆակուլտետ։

Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարան
ռուս.՝ Российский государственный гидрометеорологический университет
ՀապավումՌՊՀՕՀ (ռուս.՝ РГГМУ)
Տեսակհամալսարան
Նախկին անվանումներՄոսկվայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտ, Լենինգրադի հիդրոօդերևութաբանական ինստիտուտ (1944-1991), Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական ինստիտուտ (1992-1998)
Հիմնադրված է1930
ՌեկտորՎալերի Միխեև
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄալոօխոտինսկի պողոտա 98, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հասցե Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Մալոօխոտինսկի պողոտա 98
Կայքrshu.ru
Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարան (Ռուսաստան)##
Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարան (Ռուսաստան)
Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարան, Ռուսաստան
 Russian State Hydrometeorological University Վիքիպահեստում

Համալսարանի պատմություն խմբագրել

  • 1930 թվականին կազմակերպվել է (Կենտգործկոմի և ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1930 թվականի հունիսի 23-ի թիվ 237 հրամանագրով) որպես Մոսկվայի հիդրոօդևութաբանական ինստիտուտ[1][2]։
  • 1944 թվականին տեղափոխվել է Լենինգրադ։
  • 1992 թվականին վերանվանվում է Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական ինստիտուտի (ՌՊՀՕԻ)։
  • 1998 թվականին ստանում է համալսարանի կարգավիճակ։
  • 1999 թվականին Ռուսաստանում առաջիններից մեկը, ՌՊՀՕՀ-ն անցավ բարձրագույն հիդրոօդերևութաբանական կրթության բազմաստիճան համակարգին, որը ճանաչված է շատ երկրներում և հանդիսանում է համալսարանի դիպլոմը համաշխարհային գիտակրթական հանրության կողմից ճանաչվելու կարևորագույն քայլերից մեկը։
  • 2000 թվականին Տուապսեի հիդրոօդերևութաբանական քոլեջի բազայի վրա բացվում է համալսարանի առաջին մասնաճյուղը։
  • 2001 թվականին Ռոստովի քոլեջի բազայի վրա բացվում է համալսարանի երկրորդ մասնաճյուղը։
  • 2003 թվականին կազմավորվել է տնտեսագիտական և սոցիալ-հումանիտար ֆակուլտետը։
  • 2006 թվականին համալսարանը ստորագրում է «Համալսարանների մեծ խարտիա»-ն։
  • 2009 թվականին ՌՊՀՕՀ-ն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի ռեգիստրում։ Հիդրոօդերևութաբանական կրթության և գիտական հետազոտությունների զարգացման ոլորտում համալսարանի ձեռքբերումները թույլ տվեցին համալսարանին անցնել սերտիֆիկացում և ստանալ Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովի կողմից ստորագրված վկայական։
  • 2010 թվականին, արտաքին տեսչական աուդիտի արդյունքներով, համալսարանը ստացել է ստանդարտների ազգային համակարգի ГОСТ Р ИСО 9001-2008 և ստանդարտների միջազգային համակարգի ISO 9001:2008 պահանջներին որակի կառավարման համակարգի համապատասխանության հավաստագրեր։
  • 2010 թվականին ՌՊՀՕՀ-ն հիմնում է իր նպատակային կապիտալի «ЭндауМет» հիմնադրամը։
  • 2011 թվականին համալսարանում հիմնադրվում է Տեղեկատվական համակարգերի և երկրատեխնոլոգիայի ֆակուլտետը։
  • 2014 թվականին մահացել է ՌՊՀՕՀ-ի ռեկտոր Լև Կարլինը, ով ԲՈւՀ-ը ղեկավարել էր ավելի քան 25 տարի։
  • 2015 թվականին ՌՊՀՕՀ ռեկտորի պաշտոնակատար Վալերի Միխեևի նշանակման արդյունքում համալսարանի ղեկավարությունը (ռեկտորատը), որը ղեկավարում էր ԲՈւՀ-ը վերջին 10 տարիների ընթացքում, ամբողջությամբ փոխվեց։
  • 2015 թվականին համաձայն Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 858․ «Բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Ռուսական պետական հիդրոօդերևութաբանական համալսարան»-ի և բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Պետական բևեռային ակադեմիա»-ի վերակազմակերպման մասին» հրամանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ԲՄԿ ԴՊԲՈւՀ «Պետական բևեռային ակադեմիան» միացվել է «Ռուսական պետական հիդրոօդևութաբանական համալսարանին»։
  • 2016 թվականին, Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից իրականացված բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության մոնիտորինգի արդյունքների համաձայն, 2015 թվականի բոլոր ցուցանիշների հանրագումարի մակարդակը 2014 թվականի համեմատ նվազել է 25,6%-ով։ Չնայած ՌՊՀՕՀ-ը մնացել է արդյունավետ ԲՈւՀ, բայց այն պարամետրերից մեկը, որով գնահատվում է արդյունավետությունը, հասել է շեմային արժեքին[3]։
  • 2017 թվականին ռեկտորի` Վալերի Միխեևի հրամանով լուծարվում է համալսարանի ամենահին օվկիանոսագիտության ֆակուլտետը։ Օվկիանոսագիտության ամբիոնը միացվում է Տեղեկատվական համակարգերի և երկրաեխնոլոգիայի ինստիտուտին (ՏհԵՏԻ)
  • 2019 թվականին Հիդրոլոգիական և նախկին օվկիանոսաբանական ֆակուլտետների հիման վրա ստեղծվել է Հիդրոլոգիայի և օվկիանոսագիտության միացյալ ինստիտուտը (ՀիՕԻ)։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Համալսարանում գործում է 4 ֆակուլտետ (օդերևութաբանության, հիդրոլոգիական, էկոլոգիական ֆակուլտետ, արդյունաբերության և համալիրների տնտեսական և կառավարչական գործունեության հիդրոօդերևութաբանական աջակցություն) և երեք ինստիտուտ (Տեղեկատվական համակարգերի և գեոտեխնոլոգիաների ինստիտուտ, Հիդրոլոգիայի և օվկիանոսագիտության ինստիտուտ, Բևեռային ակադեմիա), ինչպես նաև մասնաճյուղ Տուապսեում։

Մինչև 2017 թվականը գործել է մասնաճյուղ Դոնի Ռոստովում (փակ) և օվկիանոսագիտության ֆակուլտետ (լուծարվել և փոխանցվել է Տեղեկատվական համակարգերի և գեոտեխնոլոգիաների ֆակուլտետի հիման վրա ստեղծված համանուն ինստիտուտին)։

ՌՊՀՕՀ-ն համարվում է հիդրոօդերևութաբանության բնագավառի ռուսական բազային համալսարան։ ԲՈւՀ-ի հիման վրա ստեղծվել է ուսումնամեթոդական միավորումը (ՈՒՄՄ)։ Այս միավորումը ներառում է երկրի բուհերը, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի և ԱՊՀ երկրների համալսարաններն ու ինստիտուտները։ ՈՒՄՄ-ի խնդիրն է համակարգել բուհերի գործունեությունը գիտության զարգացման ներկա մակարդակին համապատասխանող մասնագետների պատրաստման գործում։

Համալսարանի վարկանիշը խմբագրել

2017 թվականի վերջին, տարվա մշտադիտարկման արդյունքներով, Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանը Ռուսաստանի Դաշնության բուհերի շարքում զբաղեցնում է 125-րդ տեղը, իսկ Սանկտ Պետերբուրգի բուհերի մեջ՝ 16-րդը։

Մինչ Բևեռային ակադեմիայի հետ միաձուլվելը, Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանը ցույց էր տալիս հետևյալ արդյունքները.

  • Մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների զբաղվածության խթանման համակարգող և վերլուծական կենտրոնը 2011 թվականին իրականացրել է երիտասարդների զբաղվածության խթանման բուհական կենտրոնների մշտադիտարկում։ Մշտադիտարկման արդյունքներով Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանը Ռուսաստանի Դաշնության բուհերի մեջ զբաղեցրել է 12-րդ տեղը, Սանկտ Պետերբուրգի բուհերի թվում՝ 3-րդ տեղը։
  • ՌՊՀՕՀ-ն եղել է Ռուսաստանի Դաշնության 56 առաջատար բուհերի թվում, որոնք մասնակցել են բուհերի ուսանողներին արտոնյալ կրթական վարկերի տրամադրման պետական աջակցության փորձին՝ 2010 թվականի հունիսի 15-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։:
  • 2010 թվականին Ռուսաստանի պետական բուհերի վարկանիշի արդյունքներով ՌՊՀՕՀ-ն զբաղեցրել է 141-րդ տեղը 1527 ռուսական բուհերից ընդհանուր վարկանիշում, 23-րդ տեղը Սանկտ Պետերբուրգի 94 բուհերից։
  • «ՌԻԱ Նովոստի»-ի և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ՏԲԴ) կողմից անցկացված 2012 թվականին Ռուսաստանի բուհերի ընդունելության որակի վարկանիշի արդյունքների համաձայն, ՌՊՀՕՀ-ն Սանկտ Պետերբուրգի բուհերի մեջ զբաղեցնում է 12-րդ տեղը՝ 60,8 միջին ընդգրկվածության միավորով։
  • Համաձայն 2012 թվականի ընդունելության քարոզարշավի ընթացքում դիմորդների համար ռուսական բուհերի թափանցիկության մշտադիտարկման արդյունքների, որն իրականացվել է Ռուսաստանի քաղաքացիական պալատի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից «Բուհերի որակի ցուցիչներ» համատեղ նախագծի շրջանակներում․ ՌՊՀՕՀ-ն զբաղեցրել է 7-րդ տեղը։
  • ՌՊՀՕՀ-ն ռուսական գիտության մեջբերման ինդեքսում. Հիրշի ինդեքսը` 15, հրապարակումների ընդհանուր թիվը վերջին 5 տարիների ընթացքում` 905, մեջբերումների թիվը` 439։ ՌՊՀՕՀ-ն զբաղեցնում է 424-րդ տեղը ռուսական հետազոտական կազմակերպությունների վարկանիշում 5 տարվա ընթացքում հրապարակումների քանակով (2007-2011)։

Համալսարանի ռեկտորներ խմբագրել

Ինստիտուտի առաջին տնօրենը և հիմնադիրներից մեկը Վասիլի Բելինսկին է։

  • Մորոզով Պ.Ն
  • Օլեգ Ալեկին (1964-1971)
  • Յուրի Դորոնին
  • Նիկոլայ Սմիրնով
  • Լև Կառլին (1989-2014)
  • Վլադիմիր Սակովիչ (ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 2014—2015)
  • Վալերի Միխեև (2015-ներկայումս պաշտոնավարում է)

Հայտնի աշխատակիցներ խմբագրել

Միաձուլումը պետական բևեռային ակադեմիայի հետ և հետևանքները խմբագրել

2015 թվականին համաձայն Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 858․ «Բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Ռուսական պետական հիդրոօդերևութաբանական համալսարան»-ի և բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Պետական բևեռային ակադեմիա»-ի վերակազմակերպման մասին» հրամանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ԲՄԿ ԴՊԲՈւՀ «Պետական բևեռային ակադեմիան» միացվել է «Ռուսական պետական հիդրոօդևութաբանական համալսարանին»[4][5]։

Իրադարձությունների ժամանակագրություն խմբագրել

  • 2014 թվականի նոյեմբերի 12-ին ՌՊՀՕՀ-ի ռեկտոր Լև Կառլինի մահից հետո, ՌՊՀՕՀ-ի առաջին պրոռեկտոր Վլադիմիր Սակովիչը (ՌՊՀՕՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր) դառնում է ժամանակավոր պաշտոնակատար, միաժամանակ փոքր վերադասավորումներ են տեղի ունենում համալսարանի ղեկավարության կազմում։
  • 2014 թվականի վերջից մինչև 2015 թվականի սկիզբը ընկած ժամանակահատվածում Պետական բևեռային ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Վալերի Միխեևը[6] բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության հետ ՌՊՀՕՀ-ի և ՊԲԱ-ի միավորման շուրջ՝ Միխեևին միավորված համալսարանի ղեկավար նշանակելու վերաբերյալ[7]։

Հետևանքներ խմբագրել

  • ՌՊՀՕՀ-ի և ՊԲԱ-ի միաձուլման արդյունքում ՌՊՀՕՀ-ի տարածքը կրկնապատկվել է։
  • Ուսանողների ընդհանուր թիվն աճել է 25%-ով։ Բայց 2017 թվականին միասնական համալսարանի բոլոր ոլորտներում ընդգրկվածությունը պակասեց, քան 2014-ին ՌՊՀՕՀ-ում ընդունված ուսանողների թիվը։

Հավատարմագրված կրթական ծրագրեր խմբագրել

Համաձայն պետական հավատարմագրված կրթական ծրագրերում կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեգիստրի՝ 05.07.2013-ի դրությամբ ՌՊՀՕՀ-ն ունի պետության կողմից հավատարմագրված հետևյալ կրթական ծրագրերը[8].

Պետական հավատարմագրում չունեցող մասնագիտություններ խմբագրել

Մասնագիտություն 43.03.02. «Տուրիզմը» չունի պետական հավատարմագրում, ինչի մասին 2015 թվականի հուլիսի 21-ին Ռոսոբրնադզորը ընդունել է որոշում հրաժարվել պետական հավատարմագրումից։ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում «զբոսաշրջություն» մասնագիտության պետական հավատարմագրման բացակայության պատճառով 2015 թվականի շրջանավարտներին «տուրիզմի բակալավր» որակավորման պետական փաստաթղթեր չեն տրամադրվել[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В. Н. Воробьёв, проректор РГГМУ по научной работе, профессор А. И. Угрюмов, профессор кафедры метеопрогнозов Московский гидрометеорологический институт. Архивировано из первоисточника 1 Հոկտեմբերի 2020.
  2. «Постановление ЦИК СССР, СНК СССР от 23.07.1930». www.libussr.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  3. «Мониторинг». indicators.miccedu.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Железная блогика». foolrshu.tumblr.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  5. «РГГМУ под руководством новой команды стал опасным для жизни университетом». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Полярная пятилетка Кермен Басанговой». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Полярный путь Гидромета». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Результаты поиска». accreqstate.obrnadzor.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  9. «РГГМУ | События». www.rshu.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարան» հոդվածին։