Ռուսաստանի նախագահական ընտրություններ (2024)
Այս հոդվածը կամ նրա մի մասը տեղեկույթ է պարունակում սպասվող իրադարձության մասին: Այստեղ նկարագրվում են իրադարձություններ, որոնք դեռ տեղի չեն ունեցել կամ ընթացքի մեջ են:Սպասվող ամսաթիվը՝ 17․03․2024 |
ՌԴ ընտրական օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները սպասվում են 2024 թվականի մարտի 17-ին[1]։
Ռուսաստանի նախագահական ընտրություններ (2024) | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
2024 թվականի մարտի 17 | ||||
| ||||
Տեսակ | Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | Ռուսաստանի նախագահ | |||
| ||||
Նախորդ | 2018 | |||
| ||||
Հաջորդ | 2030 |
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը որոշում է ընդունում ընտրությունների նշանակման մասին քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 100 օր և ոչ ուշ, քան 90 օր առաջ։
Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում ձայների բացարձակ մեծամասնությունը (քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին[2]), ապա, ըստ օրենքի, ընտրողների առավել ձայներ ստացած երկու գրանցված թեկնածուների կրկնակի քվեարկությունը տեղի է ունենում 21 օր հետո[3]։
2020 թվականի համառուսաստանյան քվեարկության արդյունքներով ընդունվել են Սահմանադրական փոփոխություններ, որոնք վերացրել են Վլադիմիր Պուտինի հինգերորդ նախագահական ժամկետի հետ կապված խոչընդոտները։ Մի շարք քաղաքագետների, պատգամավորների, լրագրողների կարծիքով, առանցքային ուղղումներից մեկը Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացումն» է. հանրահարցման դրական արդյունքը նրան թույլ կտա ևս երկու անգամ առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում և հաջորդ ընտրություններում հաղթանակի դեպքում՝ 2024 թվականին և 2030 թվականին, երկիրը ղեկավարել մինչև 2036 թվականը, այսինքն՝ չորս շրջան անընդմեջ։
Ռուսաստանի նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի նախադրյալները 2024 թվականինԽմբագրել
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 81-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը[4]։ Դա նշանակում է, որ Վլադիմիր Պուտինը, որը նախագահ է ընտրվել 2012 թվականին և վերընտրվել 2018 թվականին, չի կարողանա մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին։
Վլադիմիր Պուտինը բացասաբար է արտահայտվել 2024 թվականի ընտրություններին իր մասնակցության հնարավորության մասին [5] (օրինակ՝ 2018 թվականի մայիսի 25-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ[6])։ Պուտինը նաև բազմիցս է մեկնաբանել Սահմանադրության փոփոխության հնարավորության մասին ենթադրությունները (Մեգին Քելիի հետ հարցազրույցում՝ 2018 թվականի մարտին[7])։
2024 թվականի խնդիրներԽմբագրել
2024 թվականի[8] խնդիրը կապված է Վլադիմիր Պուտինի նախագահական լիազորությունների ավարտից հետո Ռուսաստանում իշխանության հնարավոր տարանցման հետ[9]։
Եկատերինա Շուլմանի կարծիքով՝ շատ էլիտար պակտի որոնում է ընթանում, որի այլընտրանքը բոլորի դեմ պատերազմն է[10]։ Օլեգ Չերնոզուբի կարծիքով՝ ռուսական էլիտան կարող է այդ խնդրի լուծման ուղիներ գտնել[9], օրինակ՝ Վալերի Զորկինն առաջարկել է փոխել Սահմանադրությունը[11], Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները[12]։
Վալերի Ֆյոդորովը հայտարարել է, որ ռուսաստանցիների հասարակական գիտակցության մեջ նման խնդիր չկա[13], ընդ որում Լևադա կենտրոնի հավաքած խմբերի մասնակիցները դրա լուծման երկու հիմնական սցենար են առանձնացրել՝ Վլադիմիր Պուտինի նախագահական լիազորությունների պահպանումը և հետնորդի նշանակումը[14]։
Փորձագետների կողմից ձևակերպվել են մի շարք ենթադրություններ ընտրությունների հնարավոր տեղափոխման, Սահմանադրության փոփոխության[15], ինչպես նաև այն մասին, որ Վլադիմիր Պուտինը կարող է այլ դիրքորոշում զբաղեցնել իշխանության մեջ, ինչպես դա եղել է 2008 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում, և 2030 թվականին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում[16][17]։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Ռուսաստանի քաղաքական դաշտում իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ են առանձնացվում[18]։
- Մրցակցային ազատ ընտրություններ
- Ամենաքիչ հավանական սցենարներից մեկը, երբ Պուտինից հետո ՌԴ հաջորդ նախագահը կորոշվի բաց քաղաքական պայքարի արդյունքում[18]։
- Իրավահաջորդի նշանակում[19]
- Ամենահավանական տարբերակներից մեկը այն է, որ Վլադիմիր Պուտինը նշանակի իր հետնորդին, որը կլինի 2024 թվականի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուն[9]։ Նույն կերպ լուծվեց նաև Բորիս Ելցինի երկրորդ ժամկետի վերջում իշխանության տարանցման խնդիրը, և հենց Վլադիմիր Պուտինի երկրորդ ժամկետի վերջում, երբ նախագահ դարձավ Դմիտրի Մեդվեդևը[18]։ Ֆոկուս-խմբերի մասնակիցները Պուտինի հնարավոր հետնորդների թվում հաճախ տեսնում են Դմիտրի Մեդվեդևի, Սերգեյ Շոյգուի, ավելի հազվադեպ՝ Սերգեյ Լավրովի, Սերգեյ Սոբյանինի կամ նույնիսկ Պավել Գրուդինինի անունները, շատերը հայտարարում են, որ դա դեռ անհայտ, «թարմ» մարդ կլինի[14]։ Քաղաքագետ Աժդար Կուրտովը կարծում է, որ ընտրություններում ժառանգորդի հաղթանակն ապահովելու համար նրանց առջև կարող է իրականացվել ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ հանրապետությունների (ներկայումս չճանաչված) անկախության ճանաչումը[20]։
- ՌԴ Սահմանադրության փոփոխություն[19]
- Տարբերակ, որի դեպքում այն սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս Վլադիմիր Պուտինին մնալ ՌԴ նախագահի պաշտոնում, կչեղարկվեն[18]։ 2018 թվականի մարտի 23-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի պատրաստվում փոխել Սահմանադրությունը, և եթե լինի որևէ սահմանադրական բարեփոխում, այն չի վերաբերվի նախագահական լիազորություններին[21][22]։ Սերգեյ Մարկովն ասում է, որ ըստ Վլադիմիր Պուտինի բազմաթիվ հայտարարությունների լիազորությունների ժամկետի չեղարկում չի լինի[23]։ Քննարկվում է նույնիսկ Բելառուսի հետ միավորումը[24]։
- Պուտինի այլ պաշտոն զբաղեցնելը
- Որպես տարբերակ ենթադրվում է վարչապետի[23][25][26] լիազորությունները կամ Պետդումայի նախագահի լիազորությունները ընդլայնելը[18]։ Այս տարբերակը ենթադրում է խորհրդարանի լիազորությունների ընդլայնում[23]։ Քաղաքագետները նաև քննարկում են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդին կամ պետական խորհրդին լիազորություններ տալու տարբերակը[24]։ Հնարավոր է նաև Պուտինի կողմից քաղաքական իշխանության պահպանումը՝ առանց ֆորմալ պաշտոն զբաղեցնելու[25]։
Սոցիալական հարցումներԽմբագրել
Gallup International-ի հասարակական կարծիքի հարցման համաձայն, որն անցկացվել է 2017 թվականի դեկտեմբերին, եթե Վլադիմիր Պուտինը չլիներ քվեաթերթիկում, 46 %-ը չգիտեր ում օգտին քվեարկել, և 19 %-ն անվավեր կճանաչեր քվեաթերթիկը[27][28][29]։
Պուտինի իշխանության պահպանումը հնարավոր է միայն Սահմանադրության փոփոխության կամ իշխանության համակարգի ոչ ֆորմալ փոփոխության դեպքում այնպես, որ երկիրը կառավարելու է այն պաշտոնով մարդը, որը կունենա Պուտինը[30]։
Այն անձինք, ովքեր հրապարակավ հետաքրքրություն են հայտնել 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հարցումԽմբագրել
Միասնական ՌուսաստանԽմբագրել
ՌԴԿԿԽմբագրել
ՅաբլոկոԽմբագրել
|
Փոփոխությունների կուսակցությունԽմբագրել
Ռուսաստանի ԿոմունիստներԽմբագրել
ՌԼԺԿԽմբագրել
Պոտենցիալ թեկնածուներԽմբագրել
Տես նաևԽմբագրելԾանոթագրություններԽմբագրել
|