Ռուսաստանի յոթ հրաշալիքները

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ռուսաստանի յոթ հրաշալիքներ, նախագիծ, որի նպատակը Ռուսաստանի յոթ հրաշալիքների որոնումն էր։ Մրցույթը կազմակերպվեց «Տեղեկագիր» («Իզվեստիա») թերթի, «Ռուսաստան» («Ռոսսիա») հեռուստաալիքի և «Փարոս» («Մայակ») ռադիոկայանի կողմից։ «Երկրի յոթ հրաշալիքների» ընտրությունը տեղի ունեցավ հաղորդագրության և համացանցի միջոցով։

Մրցույթը տեղի է ունեցել երեք փուլով։ Առաջին փուլում (2007 թվականի հոկտեմբերի 1-ից 2008 թվականի փետրվարի 1-ը) եղավ տարբերակների ընդունում և դրանց հիման վրա քվեարկություն։ Արդյունքում Ռուսաստանի 7 դաշնային շրջաններից ընտրվեցին 49 հրաշալիք (7-ական հրաշալիք ամեն մի դաշնային շրջանից)։ 2008 թվականի փետրվարի 1-ից մայիսի 1-ը կայացավ երկրորդ փուլը, որի արդյունքում ընտրվեցին մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցնող 14 մասնակից։ Մայիսի 1-ից հունիսի 10 կայացավ եզրափակիչ փուլը, որտեղ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին Ռուսաստանի յոթ հրաշալիքները։ 2008 թվականի հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, Կարմիր հրապարակում հայտարարվեցին մրցույթի հաղթողների անունները։

2007 թվականի մայիսի 30-ին Ռուսաստանի Տուրիստական արդյունաբերության միությունը պետերբուրգյան «Համաշխարհային հետախուզիչ» ամսագրի հետ համատեղ հայտարարեց համանման բաժնետոմս-«Ռուսաստանի յոթ հրաշալիքներ»։ «Համաշխարհային հետախուզիչ» ամսագրի կողմից քվեարկության առաջադրվեցին 100 տեսարժան վայր (ամսագիրը հավաքեց համապատասխան առաջարկներ ամսագրի ընթերցողների կողմից, իսկ վերջնական ցուցակը վստահվեց փորձագիտական խորհրդին)։ Առաջին փուլի շրջանակներում ստացվել և մշակվել է ավելի քան 20 հազար ձայն։ Նրանց հաշվարկի արդյունքում 2007 թվականի հուլիսի 7-ին որոշվեցին 21 առաջատարները։ Կայացավ 2-րդ փուլը ևս։ Միջանկյալ քվեարկության արդյունքները հայտարարվում էին յուրաքանչյուր ամսվա յոթին, իսկ «Ռուսաստանի յոթ հրաշալիքների» վերջնական ցուցակը հրապարակվեց 2008 թվականի հուլիսի 7-ին։

Անվանում Գտնվելու վայր Պատկեր
Գեյզերի հովիտ Կամչատկայի երկրամաս
Գեյզերի հովիտ
Բայկալ Իրկուտսկի շրջան, Բուրյաթիա
Բայկալ
Պետերգոֆ Սանկտ - Պետերբուրգ
Պետերգոֆ
Հողմահար սյուներ Կոմի
Հողմահար սյուներ
Վասիլի Երանելիի տաճար Մոսկվա
Վասիլի Երանելիի տաճար
Մամաև կուրգան և «Մայր հայրենիք» հուշարձան Վոլգոգրադ
Էլբրուս - երկրորդ փուլի հաղթող [1] Կաբարդինո - Բալկերիա
Էլբրուս

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել