Ռուսաստանի միությունների մեդալ
Ռուսաստանի միությունների մեդալ (ռուս.՝ Медаль «Союзные России») կամ «Հյուսամերիկացի վայրի տոհմական ցեղերի մեդալ»[1], Ռուսական կայսրության պետական պարգև, որով պարգևատրում էին հյուսիսամերիկացի վայրի տոհմական ցեղերի առաջնորդներին, ովքեր ինչ-որ կապ են ունեցել ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ։
Ռուսաստանի միությունների մեդալ ռուս.՝ Медаль «Союзные России» | |||
---|---|---|---|
| |||
| |||
Երկիր | ![]() | ||
Տեսակ | Մեդալ | ||
Ում է տրվել | հյուսիսամերիկացի վայրի տոհմական ցեղերի առաջնորդներին, ովքեր ինչ-որ կապ են ունեցել ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ։ | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | օգոստոսի 15 1806 | ||
Հիմնադիր | Ալեքսանդր I | ||
Տրամագիծ | 40 մմ | ||
Նյութ | արծաթ | ||
![]() |
Ընդհանուր տեղեկություներ
խմբագրելՄեդալը ստեղծվել է 1806 թվականի օգոստոսի 15-ին Ալեքսանդր I-ի հրամանով։ Մեդալը ստեղծման հրամանը հայտնել է տեղի առևտրի և ֆինանսերի նախարարը։ Մինևնույն ժամանակ ստեղծվել է «1803−1806 թվականների շուրջերկրյա ճանապարհորդություններ» մեդալը։ Մեդալը պատրաստում էին արծաթից[2]։
Մրցանակները տրվել է Ռուս-ամերիկյան հարաբերությունների ժամանակ առաջնորդներին[2]։ Այդ մեդալի բաժնետոմսերը տրամադրել է Ռուսական Ամերիկայի գլխավոր կառավարիչ Ալեքսանդր Անդրևիչ Բարանովը։ 1811 թվականին մեդալով պարգևատրվել են Հյուսիսային Կալիֆորնիայի հնդկացիական ցեղերի այն առաջներդները, ովքեր ինչ-որ կապ են ունեցել ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ[3][4]։
Մեդալի նկարագրություն
խմբագրելՄեդալը պատրաստում էին արծաթից՝ 40 մմ տրամագծով։ Մեդալի դիմերեսին պատկերված է երկգլխանի արծիվ, թևերը լայն բացված, ում գլխին պատկերված է կայսերական թագը։ Արծվի կրծքին պատկերված է Ալեքսանդր I-ի միացագիրը։ Դարձերեսի կողմում երկու տողով՝ հորիզոնական դիրքով մակագրված է․
Ռուսաստանի միություններ - «СОЮЗНЫЕ РОССІИ»
|
Մեդալի ստեղծման կոնկրետ քանակի մասին տեղեկություններ չկան[1][2]։ Կա մեդալի եւրիշ տարբերակներ, ինչպիսին է 36 մմ տրամագծով մեդալը։ Բացի այդ, տեղեկություններ կան նաև այն մասին, որ մեդալները պատրաստել են թիթեղից և պղինձից։ Հնարավոր է, որ մեդալները պաշտոնապես չեն հատվել[3][4]։
Կրելու կարգ
խմբագրելՄեդալը կանթ ուներ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել պարանոցին[3][4][5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Դիմերես
-
Դարձերես
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Смирнов В. П. Описанiе русскихъ медалей. — СПб., 1908. — С. 194. — 748 с.
- ↑ 2,0 2,1 2,2 Петерс Д. И. Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог. — М.: Археографический центр, 1996. — С. 41. — 291 с. — ISBN 5-86169-043-X
- ↑ 3,0 3,1 3,2 Изотова М. А., Царёва Т. Б. Ордена и медали России и СССР. — Ростов-на-Дону: ООО ИД «Валдис», 2010. — С. 154. — 736 с. — ISBN 978-5-9567-0960-3
- ↑ 4,0 4,1 4,2 «Медаль «Союзные России»». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.».
- ↑ Рихтер В. Г. Три русских экзотических медали // Собрание трудов по русской военной медалистике и истории. — Париж, 1972. — С. 304—307.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Рихтер В. Г. Отдельные статьи из сборника». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.».
Գրականություն
խմբագրել- Чепурнов Н. И. Наградные медали Государства Российского. — М.: Русский мир, 2000. — С. 217-218. — 768 с. — ISBN 5-89577-024-X
- Биткин В. В. Сводный каталог медалей России. Наградные медали для ношения, часть 2 (1801-1917). — Киев: Юнона-монета, 2008. — С. 367-368. — 882 с. — ISBN 966-9551-3-11
- Рихтер В. Г. К истории одной экзотической медали // Собрание трудов по русской военной медалистике и истории. — Париж, 1972. — С. 332.
- Собрание русских медалей. — СПб., 1843. — Т. 4. — С. 65.