Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ

Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ[1], այն տարածքների հավաքական անվանումն է, որոնք Վրաստանի և Ուկրաինայի կառավարությունների, ինչպես նաև միջազգային հանրության կողմից սահմանվել են որպես օկուպացված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության ներքո։ «Ռուսաստանի օկուպացրած տարածքներ» եզրույթը կարող է վերաբերել Աբխազիային, Հարավային Օսեթիային, Ղրիմին և Դոնբասին։

ՌԴ ԶՈւ ռազմական օկուպացիան տարբեր տարածաշրջաններում

Ռուս-վրացական պատերազմից հետո, 2008 թվականի օգոստոսի 26-ին, Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագրեր ստորագրեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը որպես ինքնիշխան պետություններ ճանաչելու մասին։ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց մասամբ ճանաչված այս պետությունների հետ և երկուսում էլ զորամիավորումներ տեղակայեց։ Ռուսական անվտանգության ուժերը տեղակայվեցին Վրաստանի հետ սահմանազատման գծերի երկայնքով։

2008 թվականի օգոստոսի 28-ին, Վրաստանի խորհրդարանը միաձայն բանաձև ընդունեց, որով Աբխազիան և Հարավային Օսեթիան պաշտոնապես հայտարարեց Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներ, իսկ այնտեղ տեղակայված ստորաբաժանումներին համարեց օկուպացիոն ուժեր։ Ըստ ունդունված օինագծի, մուտքը Աբխազիա կամ Օսեթիա ոչ Վրաստանի տարածքից համարվում է պետական սահմանի խախտում[2]։ Մուտքը դեպի Աբխազիա պիտի իրականացվեր միայն Զուգդիդի շրջանից, իսկ Օսեթիա՝ Գորիի շրջանից[3]։

2010 թվականի ապրիլին Վրաստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը դիմեց 31 երկրների օրենսդիր մարմիններին՝ հայցելով Աբխազիան և Հարավային Օսեթիան հայտարարել Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներ և ճանաչել, որ Ռուսաստանի կողմից այդ շրջաններից խաղաղ բնակիչների զանգվածային տեղահանումը հավասարազոր էր էթնիկ զտումների։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանին դիմեց օրինագիծը հանելու հայցով[4]

2014 թվականի Ռուսաստանի ռազմական միջամտությունից հետո Ուկրաինայում բռնկվեց քաղաքական ճգնաժամ, որը հանգեցրեց ուկրաինական վերահսկողության տակ գտնվող Ղրիմի թերակղզու, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ հատվածների կորստի։ Իրավիճակը Ղրիմի թերակղզում առավել բարդացավ, երբ 2014 թվականի մարտին այն բռնակցվեց Ռուսաստանին՝ ներկայումս հանդես գալով որպես դաշնային սուբյեկտ։ Ուկրաինական կողմը շարունակում է պնդել, որ Ղրիմն իր տարածքի բաղկացուցիչ մասն է։ Ուկրաինայի դիրքորոշումը սատարում են բազմաթիվ երկրների կառավարություններ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նույնիսկ ընդունեց 68/262 բանաձևը[5]։ Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի անդամ որոշ երկրներ Ղրիմը ճանաչում են որպես Ռուսաստանի Դաշնության մաս, ինչպես նաև ճանաչում են 2014 թվականին անցկացված Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի արդյունքները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.npr.org/2019/11/04/776193481/open-skies-new-start-pacts-with-russia-face-bleak-outlook
  2. «Աբխազիայի Գալիի շրջանի ամայությունն ու անբենզին Սուխումը ռուսական «Ռոսնեֆտին» սպասելիս». iwpr.net. 2009 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  3. სამხრეთ ოსეთის ყოფილი ავტონომიური ოლქი მდებარეობს ცენტრალური კავკასიონის სამხრეთ კალთაზე gov.ge
  4. «МИД России призвал Грузию отменить закон "Об оккупированных территориях"». «ՌԻԱ Նովոստի». 2018 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  5. «Kremlin: Crimea and Sevastopol are now part of Russia, not Ukraine». CNN. 2014 թ․ մարտի 18.

Արտաքին հղումներ խմբագրել