Ռուսաստանի աշխարհագրական դիրքը

Ռուսաստանը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Եվրասիա մայրցամաքի հյուսիսում։ Նրա ափերը ողողում են Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսները, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի Բալթիկ, Սև, Ազովի ծովերը և Կասպից ծովը` 37 653 կմ ընդհանուր ափագծով, որը ամենաերկարն է աշխարհում։ Ուրալյան լեռները և Կումա-Մանիչի իջվածքը Ռուսաստանը բաժանում են եվրոպական և ասիական մասերի։ Վերջինս իր մեջ է ներառում Հյուսիսային Կովկասը, Սիբիրը և Ռուսաստանի Հեռավոր Արևելքը։ Քսաներորդ դարի սկզբին Դ. Ի. Մենդելեևը նշեց ցարական Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնը` 63±29° հյուսիսային. լայնության և 83±20° արևելյան երկայնության (Տուրուխանսկի մոտակայքում)։ 1992 թվականից կենտրոն է համարվում 66±25° հյուսիսային. լայնության և 94±15° արևելյան երկայնության (Վիվի տայգային լճի տարածքում )։