Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններ

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններ, ուղիղ, գաղտնի, հավասար և համընդհանուր քվեարկության ընթացակարգ, որով ընտրվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ առաջիկա 6 տարիների համար։ Այս ընթացակարգը իրականացվել է 1991, 1996, 2000, 2004, 2008, 2012 և 2018 թվականներին։ Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրությունները պետք է տեղի ունենան 2024 թվականին։

ՌԽՖՍՀ նախագահի պաշտոն սահմանելու մասին որոշումը, որն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ 5 տարի ժամկետով, ընդունվել է 1991 թվականի մարտի 17-ի հանրաքվեով, համապատասխան դրույթները ներառված են ՌԽՖՍՀ Սահմանադրության մեջ։ 1993 թվականին Ռուսաստանի նոր Սահմանադրության ընդունման ժամանակ նախագահական ժամկետը դարձավ չորս տարի, սակայն Բորիս Ելցինը նախագահի պաշտոնում մնաց մինչև իր ժամկետի ավարտը։ 2008 թվականին նախագահական լիազորությունների ժամկետը դարձել է 6 տարի, այս դրույթը սկսվել է կիրառվել 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո[1]։ Ընտրությունների արդյունքում նախագահ է դառնում բացարձակ մեծամասնություն ստացած թեկնածուն (50 %+ ձայնով)։ Այն դեպքում, երբ թեկնածուներից ոչ ոք չի ստանում ձայների կեսից ավելին, հաղթողը որոշվում է երկրորդ փուլում, որն անցկացվում է առաջին ընտրություններից ուղիղ երեք շաբաթ անց, և որտեղ միմյանց հետ մրցում են քվեարկության արդյուքնում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թեկնածունները։ Երեք մարդ դարձել են ՌԴ նախագահի ընտրությունների հաղթող՝ Բորիս Ելցինը (երկու անգամ), Վլադիմիր Պուտինը (չորս անգամ) և Դմիտրի Մեդվեդևը (մեկ անգամ)։ Միայն մեկ անգամ՝ 1996 թվականին, ՌԴ նախագահի ընտրության համար անցկացվել է քվեարկության երկրորդ փուլ[2]։

Ընտրական համակարգ խմբագրել

Ռուսաստանի նախագահի ընտրությունները կարգավորվում են ՌԴ Սահմանադրությամբ, ընտրական իրավունքների հիմնական երաշխիքների և «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հանրաքվեին մասնակցելու իրավունքի մասին» դաշնային օրենքով և «Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների մասին» դաշնային օրենքով։ Նախագահական ընտրությունների մասին օրենքները փաստացի ընդունվել են յուրաքանչյուր ընտրության համար՝ 1991, 1995[3], 1999[4] և 2003 թվականներին[5]։ Ընտրական օրենսդրության դրույթները մշտապես զարգացել են, բայց ընտրական համակարգի հիմքերը մնացել են անփոփոխ։

Ռուսաստանի նախագահի ընտրությունների կարգ խմբագրել

Ընտրությունների նշանակում խմբագրել

ՌԴ նախագահի ընտրությունները նշանակվում են ՌԴ Դաշնության խորհրդի կողմից։ Ընտրությունները նշանակելու մասին որոշումը պետք է կայացվի քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 100 օր առաջ և ոչ ուշ, քան 90 օր առաջ։ Համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների մասին դաշնային օրենքի 5-րդ հոդվածի՝ նախագահական ընտրությունների քվեարկության օրը ամսվա երկրորդ կիրակին է։

Առաջադրում խմբագրել

Նախագահի պաշտոնի թեկնածու կարող է լինել Ռուսաստանի Դաշնության առնվազն 35 տարեկան քաղաքացի, որը առնվազն 10 տարի մշտապես բնակվում է Ռուսաստանում։ Մեկ անձը չի կարող անընդմեջ երկու ժամկետից ավելի զբաղեցնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը։ Այս ձևակերպման կապակցությամբ 1998 թվականին Պետական Դումայի երկու պատգամավորներ դիմել էին Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության «եզրափակիչ և անցումային դրույթները» մեկնաբանելու խնդրանքով։ Ա. Զախարովը և Ե. Միզուլինան կարծում էին, որ դեռևս 1978 թվականի ՌԽՖՍՀ Սահմանադրությամբ նախագահ ընտրված Բորիս.Ելցինը պետք է համարվի նախագահ ըստ նոր Սահմանադրության։

Նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել երկու տարբերակով․

Առաջադրման եղանակ Նկարագրություն
Ինչպես ինքնաառաջադրված Ռուսաստանի Դաշնության քաղաքացին կարող է առաջադրել իր թեկնածությունը, սակայն մի խումբ ընտրողների կողմից նրա առաջադրումը պաշտպանելու պայմանով։ Գրանցման համար նման թեկնածուն նախ պետք է ստեղծի և ԿԸՀ-ում գրանցի ընտրողների խումբ՝ Ռուսաստանի Դաշնության առնվազն 500 քաղաքացիների քանակով, որոնք ունեն ակտիվ ընտրական իրավունք։ Այնուհետև, ընտրություններին մասնակցելու թույլտվություն ստանալու համար նա պետք է հավաքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնի ընտրողների առնվազն 300 հազար ստորագրություն (ընդ որում՝ ներկայացված ստորագրությունների թիվը կարող է գերազանցել անհրաժեշտ ստորագրությունների թվին, բայց ոչ ավելի, քան 5 տոկոսով (համապատասխանաբար, յուրաքանչյուր ինքնաառաջադրված անձ կարող է ԿԸՀ ներկայացնել մինչև 315 հազար ստորագրություն), իսկ Ռուսաստանի Դաշնության մեկ սուբյեկտի վրա պետք է լինի ոչ ավելի, քան 7500 ստորագրություն, եթե ընտրողների ստորագրահավաքն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս մշտապես բնակվող ընտրողների շրջանում, այդ ստորագրությունների ընդհանուր թիվը չի կարող լինել 7500-ից ավելի)։
Որպես գրանցված քաղաքական կուսակցության թեկնածու Կուսակցությունը ներկայացված է Պետդումայում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայում ներկայացված քաղաքական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի գրանցումը, ըստ վերջին ընտրությունների արդյունքների, կարող է իրականացվել թեկնածուի առաջադրման մասին քաղաքական կուսակցության որոշման հիման վրա, առանց ընտրողների ստորագրությունների հավաքման, պայմանով, որ նշված պաշտոնական հրապարակումը կայացել է ավելի վաղ, քան թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը։
Կուսակցությունը ներկայացված չէ Պետդումայում Այն կուսակցությունների թեկնածուներին, որոնք չեն ներկայացվել Պետական Դումայում ընտրությունների պահին գործող գումարման համար, որպեսզի թույլատրվեն ընտրություններին, պահանջվում է իր կողմից առաջադրված թեկնածուի օգտին հավաքել ընտրողների առնվազն 100 հազար ստորագրություն (ներկայացված ստորագրությունների թիվը կարող է գերազանցել անհրաժեշտ ստորագրությունների թիվը, բայց ոչ ավելի, քան 5 տոկոսով (համապատասխանաբար, յուրաքանչյուր թեկնածու կարող է ԿԸՀ ներկայացնել մինչև 105 հազար ստորագրություն)։ Եթե ընտրողների ստորագրահավաքն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս մշտապես բնակվող ընտրողների շրջանում, ապա այդ ստորագրությունների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 2500-ը։

Նախագահի թեկնածուների գրանցումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Որպես թեկնածու գրանցվելու համար քաղաքացին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․

  • ընտրողների ստորագրությամբ թերթեր՝ ի պաշտպանություն թեկնածուի առաջադրման
  • ստորագրված թերթերի պատրաստման վճարման փաստը հաստատող փաստաթուղթ
  • արձանագրություն ընտրողների ստորագրությունների հավաքման արդյունքների վերաբերյալ
  • ընտրողների ստորագրահավաք իրականացնող անձանց ցանկը
  • թեկնածուի վերաբերյալ տվյալների փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն
  • թեկնածուի առաջին ֆինանսական հաշվետվություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված փաստաթղթերի ընդունումից ոչ ուշ, քան 10 օր հետո պարտավոր է պատճառաբանված որոշում ընդունել թեկնածուի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը[6]։ Այլընտրանքների բացակայության և ընդամենը մեկ թեկնածուի առկայության դեպքում ընտրություններ չեն նշանակվում։ Պետության գործող ղեկավարը պարտավոր է գրանցված թեկնածուներին ապահովել պետության և բոլոր ԶԼՄ-ների նույն ֆինանսական աջակցությունը։

Քվեարկություն խմբագրել

Ռուսաստանի նախագահն ընտրվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից`գաղտնի քվեարկությամբ համընդհանուր հավասար և ուղղակի ընտրության հիման վրա։

Ռուսաստանի նախագահ ընտրելու իրավունք ունի Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր 118 տարին լրացած քաղաքացի (բացառությամբ նրանց, ովքեր զրկված են ակտիվ ընտրական իրավունքից)։

Ընտրությունների արդյունքներ խմբագրել

Ձայների նախնական հաշվարկն իրականացնում են տեղամասային ընտրական հանձնաժողովները, որոնք հաշվարկի արդյունքների վերաբերյալ արձանագրություններն ուղարկում են տարածքային ընտրական հանձնաժողովներ։ Տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների կազմման ճշտության նախնական ստուգումից հետո կազմում են համապատասխան տարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները և դրանք ուղարկում են ՌԴ սուբյեկտների ընտրական հանձնաժողովներ, որոնք իրենց հերթին դրանց ստուգումից հետո կազմում են սուբյեկտների տարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները և դրանք ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասը օր հետո հրապարակում է ընտրությունների արդյունքները։

1991 թվականի հունիսի 12-ի ընտրություններ խմբագրել

ՌՍՖՍՀ նախագահը ընտրվել է հինգ տարի ժամկետով[7]։ Նոր Սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթների համաձայն[8]՝ նախագահը նախագահական լիազորություններն իրականացնում էր մինչև այն ժամկետի ավարտը, որով նա ընտրվել էր։

Թեկնածուներ․

Ընտրություններում հաղթել է Բորիս Ելցինը։

1996 թվականի հուլիսի 3-ի ընտրություններ խմբագրել

Առաջին անգամ նախագահն ընտրվել է 4 տարի ժամկետով։ Ընտրություններն անցել են երկու փուլով։

Թեկնածուներ․

Երկրորդ փուլ են անցել Բորիս Ելցինը և Գենադի Զյուգանովը։

Ընտրություններում հաղթել է Բորիս Ելցինը։

2000 թվականի մարտի 26-ի ընտրություններ խմբագրել

Նախագահն ընտրվում էր չորս տարի ժամկետով։
Ընտրությունները վաղաժամկետ էին՝ կապված նախագահ Բորիս Ելցինի հրաժարականի հետ։

Թեկնածուներ․

Ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը։

2004 թվականի մարտի 14-ի ընտրություններ խմբագրել

Նախագահն ընտրվում էր չորս տարի ժամկետով։

Թեկնածուներ․

Ընտրություններում հաղթել Վլադիմիր Պուտինը։

2008 թվականի մարտի 2-ի ընտրություններ խմբագրել

Նախագահն ընտրվում էր չորս տարի ժամկետով։

Այդ պահին գործող նախագահ Պուտինն իրավունք չուներ երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել ՌԴ նախագահ՝ Սահմանադրության համաձայն[9]։

Թեկնածուներ․

Ընտրություններում հաղթել է Դմիտրի Մեդվեդևը։

2012 թվականի մարտի 4-ի ընտրություններ խմբագրել

Նախագահն առաջին անգամ ընտրվել է վեց տարի ժամկետով։ Այդ պահին գործող նախագահ Մեդվեդևը որոշել է երկրորդ ժամկետով չվերընտրվել։

Թեկնածուներ․

Ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը։

2018 թվականի մարտի 18-ի ընտրություններ խմբագրել

Նախագահն ընտրվել է վեց տարի ժամկետով։

Թեկնածուներ[10]

Ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը[11]։

2024 թվականի մարտի ընտրություններ խմբագրել

Հաջորդ ընտրությունները սպասվում են 2024 թվականի մարտի սկզբին։

ՌԴ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինն իրավունք չունի 2024 թվականին առաջադրվել ՌԴ նախագահի պաշտոնում[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Закон Российской Федерации от 30 декабря 2008 г. № 6-ФКЗ «Об изменении срока полномочий Президента Российской Федерации и Государственной Думы». Вступил в силу со дня его официального опубликования 31 декабря 2008 г. (Российская газета, 2008, 31 декабря, Федеральный выпуск № 4824). Применяется в отношении президента Российской Федерации, избранного после вступления в силу названного Закона.
  2. О выборах Президента в Российской Федерации Արխիվացված 2013-10-14 Wayback Machine// Избирательная комиссия Псковской области, Справочная информация.
  3. «Федеральный закон от 17.05.95 N 76-ФЗ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
  4. Федеральный закон от 31 декабря 1999 г. N 228-ФЗ
  5. Федеральный закон от 10 января 2003 года N 19-ФЗ
  6. Конституция РФ, статья 81.
  7. статья 121-2 Конституции (Основного Закона) РСФСР В редакции от 24 мая 1991 года (действующая на момент выборов).
  8. Заключительные и переходные положения Конституции РФ
  9. 9,0 9,1 Статья 81 Конституции РФ
  10. Газета.ru (2018 թ․ փետրվարի 8). «ЦИК завершил регистрацию кандидатов на выборы президента». Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  11. «Результаты выборов Президента Российской Федерации». ЦИК РФ. 23.03.2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.