Ռստամ
Ռստամ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Մանազկերտ գյուղաքաղաքից 23 կմ արևմուտք՝ Արծանիի ձախ կողմի Կարակայա վտակի ձախ ափին։
Գյուղ | |
---|---|
Ռստամ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Մանազկերտի գավառակ |
Այլ անվանումներ | Ռեսդամգեդիկ, Ռըստամկետուկ, Ռոստամգյադուկ, Ռոստամկետուկ, Ռստամգեդուկ, Ռստամգետուկ, Ռուսամգյադուկ, Ռուստամ-գեդուկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն խմբագրել
Բնակիչները բռնությամբ թուրքերի կողմից տեղահանվել են 1915 թ.-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն խմբագրել
1909 թ.-ին ուներ 136 տուն հայ և15 տուն քուրդ ու չերքեզ բնակիչ։
Տնտեսություն խմբագրել
Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղատնտեսական մթերքներն ու արհեստագործական արտադրանքը նաև արտահանում էին։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Ռստամն ուներ Թուխ Մանուկ անունով եկեղեցի։
Հասարակական կառույցներ խմբագրել
Թուխ Մանուկ եկեղեցուն կից կար դպրոց, որը 1870 թ.-ին բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։
Անվանի մարդիկ խմբագրել
1916 թվականին Ռստամում է ծնվել դերասան Ալեքսանդր Հովհաննիսյանը[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 450
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն