Բացել գլխավոր ցանկը

Ռունդալի պալատ (լատիշ․՝ Rundāles pils, բառացի՝ հանգստության հովիտ), Կուռլանդական դքսության նստավայրը։ Գտնվում է Բաուսկա քաղաքից 12կմ հյուսիս-արևմուտք՝ Պիլսրունդալե բնակավայրում։ Կառուցվել է Վ. Ռաստրելլիի նախագծով բարոկկո ոճով Կուռլանդիայի հերցոգ Է. Բիրոնի համար։

Ռունդալի պալատ
Rundāles pils
Rundale Palace.JPG
Պալատի ճակատային մասը
Երկիր`Լատվիա Լատվիա
Ճարտարապետական ոճ`բարոկկո
Հիմնող`Ֆրանչեսկո Ռաստրելլի
Ճարտարապետ`Ֆրանչեսկո Ռաստրելլի
Կառուցման
ժամանակաշրջան`
1736-1768

Բովանդակություն

Բիրոնի ամառային նստավայրԽմբագրել

Կառույցի հիմնարկեքը կատարվել է 1736 թվականի մայիսի 24-ին։ 1740 թվականի պետական հեղաշրջումից հետո Բիրոնը կալանավորվել և արտաքսվել է։ Կուռլանդիա է վերադարձել միայն 1763 թվականին։ Այդ ժամանակից էլ մինչև 1768 թվականը Ռաստրելին ավարտել է շենքի ներքին հարդարման աշխատանքները։

Պալատական համալիրը բաղկացած է պալատից, ախոռից, տնտեսական տարբեր շինություններից, որոնք հարավային մասում միանում են 10 հա մակերեսով ֆրանսիական այգուն, որսորդության համար նախատեսված այգուց (34հա)։

Պալատի երկու հարկերում կան 138 սենյակներ։ Կենտրոնական մասնաբաժնից աջ գտնվել են տոնական, իսկ հյուսիսային մասում՝ առօրյա սրահները։ Հատկանշական է, որ պալատի կառուցման համար Ռաստրելին օգտագործել է անսովոր մեծ չափերի աղյուսներ, որոնք արտադրվել են մոտակա գործարանում։ Այդ աղյուսների մի մասը ուղարկվել է Պետերբուրգ Ստրելնինսկու պալատի շինարարության համար։

Պալատը կառուցված է պրուսական ռոկոկոյի ոճով։

Բիրոնից հետոԽմբագրել

 
Ռունդալի պալատի հյուսիսային մասի նախագիծը, 1836 թվական

Կուռլանդական դքսության՝ Ռուսական կայսրությանը միանալուց հետո պալատը 1795 թվականին շնորհվել է Եկատերինա 2-րդ կայսրուհու սիրեկան Պլատոն Զուբովին։ 1820 թվականին Զուբովը, ոչ հարուստ մի իշխանի դստեր հետ ամուսնանալով, տեղափոխվել է Ռուենտալ, որտեղ էլ մահացել է 55 տարեկան հասակում։

Զուբովի կինը, ամուսնու մահից հետո ժառանգություն ստանալով Ռուենտալը, ամուսնանում է կոմս Անդրեյ Շուվալովի հետ[1]: Պալատը մնացել է Շուվալովների սեփականությունը մինչև 1920 թվականը, երբ Լատվիայի Հանրապետության ագրարային ռեֆորմով նրանք կորցնում են տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը։

Պալատը տուժել է 1812 թվականի ֆրանս-ռուսական պատերազմից: Սակայն հատկապես վնասվել է 1919 թվականին, երբ այն ավերել են արկածախնդիր Բերմոնտ-Ավալովի զինվորները։ 1933 թվականին պալատը փոխանցվել է Պատմության պետական թանգարանին, որն էլ սկսել է պալատի վերակառուցման աշխատանքները։ Երկրորդ աշխարհամարտից հետո սրահներում եղել է հացահատիկի պաշար, իսկ շենքը գտնվել է ողբալի վիճակում։ 1972 թվականին սկսվել են վերանորոգման աշխատանքները, որոնք շարունակվում են մինչ օրս։

Ներկայումս Ռունդալի պալատը Լատվիայի տեսարժան վայրերից է։ Պալատը և նրան հարակից այգին թանգարաններ են։ Պալատը օգտագործվում է նաև բարձրաստիճան հյուրերի ընդունելության համար։

ՊատկերասրահԽմբագրել

Պալատի ինտերիերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Библиотека - Люди и книги»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-21-ին։ Վերցված է 2013-01-14 

Արտաքին հղումներԽմբագրել