Ռումինիայի պետական դրամահատարան

Ռումինիայի պետական դրամահատարան (ռումին.՝ Monetăria Statului), Ռումինիայի ինքնավար ձեռնարկություն է, որն զբաղվում է մետաղադրամների, պետական պարգևների, Ռումինիայի զինանշանի պատկերով կնիքների, մեդալների և ոսկե իրերի արտադրությամբ։

Կիսելյով մայրուղու վրա տեղակայված դրամահատարանի շենքը բացվել է 1870 թվականի փետրվարի 24-ին։ Դրամահատարանն սկսեց ոսկե և արծաթե դրամների հատում լեյի դրամական միավորով։ Օսմանյան կայսրության բողոքի պատճառով, որի վասալն էր Վալախիայի և Մոլդավիայի միացյալ իշխանությունը, մետաղադրամների արտադրությունը դադարեցվեց, իսկ հետագայում ռումինական մետաղադրամների հատումն իրականացվեց Բրյուսելում[1]։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի և Բեռլինի դաշնադրության (տրակտատ) ստորագրման արդյունքում Ռումինիան ճանաչվեց անկախ պետություն։ 1879 թվականին դրամահատարանն սկսեց բրոնզե, իսկ 1880 թվականին արծաթե մետաղադրամների հատումը։ 1890 թվականին մետաղադրամների արտադրությունը, սակայն, կրկին դադարեցվեց։ Ռումինական մետաղադրամները նորից հատվեցին արտասահմանում՝ Բրյուսելում, Վիենայում, Բիրմինգհեմում, Համբուրգում, Լոնդոնում և Փարիզում։ 1912 թվականին դրամահատարանի շենքը քանդվեց[2]։

1935 թվականին արձակվեց թագավորական դեկրետ դրամահատարանի գործունեության վերականգման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 20-ին Fabrica di Chibrituri թողոցի վրա բացվեց դրամահատարանի նոր շենքը, իսկ 1936 թվականին թողարկվեց առաջին դրամը՝ արծաթե 250 լեյ «1935» թվագրմամբ[3]։ 1943 թվականին դրամահատարանն ստացավ Ռումինիայի պետական պարգևների պատրաստման բացառիկ իրավունք։ 1948 թվականին դրամահատարանը միավորվեց Նամականիշերի ֆաբրիկայի հետ (անջատվեց 1953 թվականին)։ 1957 թվականին դրամահատարանը դուրս եկավ Ֆինանսների նախարարության ենթակայությունից և ենթարկվեց Ազգային բանկին։ 1958-1959 թվականներին ստեղծվեց ոսկե իրերի արտադրամասը։ 1990 թվականին դրամահատարանը վերակազմավորվեց ինքնավար ձեռնարկության՝ Ազգային բանկի ենթագերատեսչությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Buzdugan, 1977, էջեր 256-257
  2. Buzdugan, 1977, էջեր 256-267
  3. Buzdugan, 1977, էջեր 270

Գրականություն խմբագրել

  • Buzdugan G., Luchian O., Oprescu C.C. Monede şi banknote româneşti. — Bucureşti: Sport - turism, 1977. — 429 с.

Արտաքին հղումներ խմբագրել