Ռութ Գորդոն
Ռութ Գորդոն (անգլ.՝ Ruth Gordon, հոկտեմբերի 30, 1896[1][2][2][…], Քուինսի, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 28, 1985[1][2][2][…], Edgartown, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և սցենարիստ: Նրա ամենահայտնի դերերը դարձան հոգատար հարևանուհի Մինի Քաստևատան՝ «Ռոզմարիի երեխան» ֆիլմում, ինչպես նաև «Հարոլդ և Մոդ» ֆիլմում Մարջորի Չարդինը: Նրա դերասանական կարիերայի 47-րդ տարում դերասանուհին արդեն արժանացել էր «Օսկար» և «Էմմի» մրցանակների, ինչպես նաև 2 «Ոսկե Գլոբուսի»:
Ռութ Գորդոն անգլ.՝ Ruth Gordon | |
---|---|
![]() Ռութ Գորդոնը 1930 թվականին | |
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1896[1][2][2][…] |
Ծննդավայր | Քուինսի, Մասսաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 28, 1985[1][2][2][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Մասսաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1914)[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1915-1985 |
Ամուսին(ներ) | Garson Kanin?[4] և Gregory Kelly?[5] |
Պարգևներ և մրցանակներ | Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար և Քրիստալ մրցանակ |
ԿինոՊոիսկ | ID 1732143 |
ԿենսսգրությունԽմբագրել
ՊատանեկությունԽմբագրել
Ռութ Գորդոն Ջոնսը ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Մասաչուսեթս նահանգի Քուինսի քաղաքում: Նա կապիտան Քլինթոն Ջոնսոնի և նրա կնոջ Էնի Զիգլեր Ջոնի ընտանիքում միակ զավակն էր: Գորդոնը թատրոնին սիրահարված էր դեռևս վաղ հասակում և հաճախ էր իր սիրելի դերասանուհիներին նամակներ ուղարկում ՝ հույս ունենալով, որ կստանա նրանց ինքնագրերը: Դերասանուհի Հեյզել Դոունից պատասխան նամակ ստանալը Ռութ Գորդոնին ոգեշնչեց սկսելու սեփական թատերական կարիերան[6]։ Չնայած նրա հայրը թերահավատորեն էր վերաբերվում դստեր ցանկությանը, սական 1914 թվականին՝ ավագ դպրոցն ավարտելուց հետո օգնեց նրան ընդունվելու Նյու Յորքի Դրամատիկական Արվեստի Ամերիկյան Ակադեմիա:
Թատերական կարիերաԽմբագրել
Արդեն 1 տարի հետո «Կյանքի մրրիկը» համր ֆիլմը դարձավ նրա կինոդեբյուտը, որտեղ խաղում էր պարուհու էպիզոդիկ դեր[7]։ Նույն թվականին Բրոդվեյում խաղաց «Փիթեր Փեն» բեմադրությունում, որտեղ մարմնավորեց կորած տղաներից մեկի՝ Նիբսայի դերը: Այս դերը տպավորեց հայտնի թատերագետ Ալեքսանդր Վուլկոտին, ով դարձավ Գորդոնի ընկերն ու խորհրդատուն: 1918 թվականին դերասանուհին խաղաց Բուտա Թարկինգտոնի «Տասնյոթ» պիեսի Լոլա Պրատի դերը, որտեղ ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ դերասան Գրեգորի Քելիի հետ: Նրանց ամուսնությունը տեղի ունեցավ 1921 թվականին և տևեց մինչև 1927 թվականը՝ ամուսնու անսպասելի մահը՝ սրտի հիվանդության պատճառով: Իր առաջին խոշոր դերը Ռութը խաղաց Մաքսվել Անդերսոնի «Շաբաթվա Երեխաները» բրոդվեյական պիեսում, որտեղ խաղաց Բոբիի դերը: Ռութ Գորդոնը շարունակեց ակտիվ խաղալ թատերական բեմում մինչև 1930 թվականը: Նա «Էթան Ֆրոմ» բեմադրությունում խաղաց Մեթիի դերը, իսկ Մարդերի Պինչվայֆին Ուիլյամ Ուիչերլիի «Գյուղացի կինը» կատակերգությունում, ինչպես նաև Նորա Հելմերին Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսում: 1929 թվականին ծնվեց նրա և Բրոդվեյի պրոդյուսեր Ջեդ Հարիսից անօրինական որդին՝ Ջոնսը:
ԿինոկարիերաԽմբագրել
Ռութ Գորդոնը MGM կինոստուդիայի հետ պայմանագիր կնքեց դեռևս 1930-ականների սկզբին, սակայն ստուդիայում հայտվնեց 1941 թվականին, երբ նա փոքր դեր էր խաղացել Գրետա Գարբոյի «Երկերեսանի կին» ֆիլմում: 1940 թվականին նա հաջող դերեր է խաղացել հոլիվուդյան ստուդիաներում «Լինկոլնը Իլինոյսում» և «Բժիշկ Էլրիխի կախարդական գնդակը» ֆիլմերում 1942 թվականին նա ամուսնացավ դրամատուրգ Գարսոն Կանինի հետ, ով նրանից 16 տարով փոքր էր: Միասին նրանք գրեցին Ջորջ Կյուկորի կողմից հրատարակված մի շարք հրաշալի սցենարների, այդ թվում «Ադամի կողը» և «Փեթ և Մայք» ֆիլմերում Քեթրին Հեփբորնի և Սփենսեր Թրեյսի հետ գլխավոր դերում: Այս երկու ֆիլմերի համար, ինչպես նաև 1947 թվականին առաջին սցենարը «Կրկնակի կյանք» ֆիլմի համար, Գորդոնը և Կանին արժանացան «լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում «Օսկար»-ի: 1953 թվականին «MGM» ընկերությունը թողարկեց «Դերասանուհի» ֆիլմը, որի սցենարիստը նաև Ռութ Գորդոնն էր:Ֆիլմը նկարահանվել է դերասանուհու կենսագրության հիման վրա, իսկ նրա դերում անգլուհի Ջին Սիմոնսն էր: 1970-ական թվականներին Ռութ Գորդոնը գրեց ևս երեք ինքնակենսագրության`« Իմ կողմը», «ՈՒրիշների մեջ» և «Բաց գիրքը »: Չնայած ֆիլմերում հաջող կարիերայի, Ռութ Գորդոնը շարունակում էր խաղալ նաև բեմում: 1956 թվականին նա առաջադրվել է Թոնի մրցանակի որպես լավագույն դերասանուհի Տորտոնա Ուայլդերի «Խնամախոսը» պիեսում Դոլի Լևիի դերի համար, որը հետագայում կոչվեց «Բարև,Դոլլի!»: Դերասանուհին ելույթ ունեցավ Լոնդոնում, Բեռլինում և Էդինբուրգում: Այս ներկայացման շրջագայությամբ հանդես եկավ Լոնդոնում, Բերլինում, Էդինբուրգում:
1966 թվականին Գորդոնը առաջադրվեց Օսկարի և Դեյզի Քլովերի ներաշխարհը ֆիլմում որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի արժանացավ Ոսկե Գլոբուսի, որի գլխավոր դերում էր Նատալի Վուդը: Ռութ Գորդոնը կինոակադեմիայի պատվավոր մրցանակը և երկրորդ Ոսկե Գլոբուսը ստացավ երեք տարի անց, Այրա Լևինի համանուն վեպի հիման վրա Ռոման Պոլանսկու «Ռոզմարիի երեխան» առեղծվածային ֆիլմում Մինի Կաստևեթի դերի համար: Երրորդ Ոսկե Գլոբուսը նրան բերեց կրոնական Հարոլդ և Մոդ ֆիլմում ծեր կին Մոդի դերը: 1970-ական թվականներին դերասանուհին պարբերաբար հայտնվեց հեռուստատեսությունում: Նա նկարահանվեց «Ռոդա», «Նյուհարթ», «Կոլոմբո», ինչպես նաև «Տաքսի» սերիալում, որը 1979 թվականին նրան բերեց «Էմմի» մրցանակ: Ռութ Գորդոնը մահացել է 1985 թվականի օգոստոսի 28-ին կաթվածից 88 տարեկանում Մասաչուսեթս նահանգի Էդգարթաուն քաղաքի իր տանը:
ՖիլմարտադրությունԽմբագրել
- Լինքոլն Իլինոյսում (1940) - Մերի Թոդ Լինքոլն
- Բժիշկ Էլրիխի կախարդական փամփուշտը (1940) - Հեդվիգ Էրլիխ
- Երկերեսանի կին (1941) - օրիորդ Ռութ Էլիս
- Պատերազմ Հյուսիսային Ատլանտիկայում (1943) - օրիորդ Ջերվիս
- Դեյզի Քլովերի ներաշխարհը (1966) - օրիորդ Քլովեր
- Ռոզմարիի երեխան (1968) - Մինի Քաստևեթ
- Ի՞նչ է պատահել մորաքույր Էլիսին:(1969) - Էլիս Դիմոկ
- Որտե՞ղ է Պոպան (1970) - օրիորդ Հոչեյզեր
- Հարոլդ և Մոդ (1971) - Մոդ
- Փորձիր բռնել ինձ (1977) - Էբիգեյլ Միթչել
- Ինչ էլ որ լինի՝ պարտվում ես (1978) - Զենովիա «Մա» Բոգս
- Աղբի որս (1979) - Արվիլլա Դրոլ
- Իմ թիկնապահը (1980) - Պիչ տատիկ
- Դելտա Պի (1985) - Մագսի
- Խնդիր գործակալների հետ (1987) - օրիորդ Արկրայթ
ՍցենարնեերԽմբագրել
- Կրկնակի կյանք (ֆիլմ, 1947)
- Ադամի կողը (ֆիլմ, 1949)
- Փրկիր ամուսնությունը (ֆիլմ, 1952)
- Փեթ և Մայք (1952)
- Դերասանուհի (ֆիլմ, 1953)
ՄրցանակներԽմբագրել
- «Օսկար» 1969 - «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Ռոզմարիի Երեխան (ֆիլմ)»)
- «Ոսկե Գլոբուս» 1966 - «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Դեյզի Քլովերի ներաշխարհը»)
- «Ոսկե Գլոբուս» 1969 - «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Ռոզմարիի երեխան»)
- «Էմմի» 1979 - «Լավագույն դերասանուհի» («Տաքսի»)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Internet Broadway Database — 2000.
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 443.
- ↑ https://www.nytimes.com/1927/07/10/archives/gregory-kelly-actor-dies-at-36-succumbs-to-heart-disease-in.html
- ↑ Current Biography 1943. pp.238-41.
- ↑ Կաղապար:Imdb