Ռութ Բեյդեր Գինզբուրգ

Ռութ Բեյդեր Գինզբուրգ (/ˈbdər ˈɡɪnzbɜːrɡ/, ծննդյան անունը՝ Ջոան Ռութ Բեյդեր, հայտնի է նաև անվան սկզբնատառերով՝ RBG, մարտի 15, 1933(1933-03-15)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 18, 2020(2020-09-18)[4][5], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4])[6], ամերիկացի իրավաբան, որը 1993 թվականից մինչև իր մահը՝ 2020 թվականը, ծառայել է որպես Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի անդամ։ Դատարանի կազմում նրան առաջադրել է նախագահ Բիլ Քլինթոնը։ Ընդգրկված է եղել դատարանի լիբերալ թևում։ Սանդրա Դեյ Օ'Քոննորից հետո Գինզբուրգը երկրորդ կինն է, ով ծառայել է ԱՄՆ Գերագույն դատարանում։ Դատարանում պաշտոնավարման ընթացքում Գինզբուրգը համարվել է մեծամասնության կարծիքների հեղինակ, այդ թվում ՝ «ԱՄՆ-ն ընդդեմ Վիրջինիայի» (1996), «Օլմստեդն ընդդեմ L.C.-ի» (1999) և Friends of the Earth, Inc. v. Laidlaw Environmental Services, Inc.(2000):

Ռութ Բեյդեր Գինզբուրգ
անգլ.՝ Ruth Bader Ginsburg
Ruth Bader Ginsburg 2016 portrait.jpg
 
Կրթություն՝ Կոռնելի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և James Madison High School?
Մասնագիտություն՝ դատավոր, փաստաբան և իրավաբան
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր մարտի 15, 1933(1933-03-15)[1][2]
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Վախճանի օր սեպտեմբերի 18, 2020(2020-09-18)[4][5] (87 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Joan Ruth Bader
Ամուսին Martin D. Ginsburg?
Զավակներ Ջեյն Գինզբուրգ և James Steven Ginsburg?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Brandeis Medal? (2003)

,

Կանանց փառքի ազգային սրահ (2002)

,

Օհայո նահանգի համալսարանի պատվավոր դոկտոր (ապրիլի 10, 2009)

,

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

,

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր (2011)

,

Ֆորբսի աշխարհի ամենահզոր 100 կանանց ցանկ (2004)

,

Թայմ 100 (2015)

,

Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր (հունիսի 1, 2010)

,

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ (2015)

,

Jefferson Awards for Public Service? (2011)

,

Գոլդեն Փլեյթ մրցանակ (1995)

,

Genesis Prize? (2018)

,

Margaret Brent Award? (1993)

,

Berggruen Philosophy Prize? (2019)

,

Լունդի համալսարանի պատվավոր դոկտոր (1969)

,

Q99519077? (մայիսի 8, 2019)

,

honorary doctor of the Willamette University? (2009)

և

Radcliffe Medal? (2015)

2006 թվականին՝ Օ'Քոննորի թոշակի անցնելուց հետո և մինչև 2009 թվականին Սոնյա Սոտոմայորի դատարանի կազմին միանալը եղել է Գերագույն դատարանի միակ կին դատավորը։ Այդ շրջանում Գինզբուրգն աչքի է ընկել իր այլախոհությամբ, որին անդրադարձել են իրավական դիտորդները և ժողովրդական մշակույթը։

Գինզբուրգը ծնվել և մեծացել է Բրուքլինում, Նյու Յորք։ Նրա ավագ քույրը մահացել է, երբ նա երեխա էր, իսկ մայրը մահացել է Գինզբուրգի միջնակարգ դպրոցն ավարտելուց առաջ։ Այնուհետև Գինզբուրգը Կորնելի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, ամուսնացել է Մարտին Դ. Գինզբուրգի հետ, մայրացել, նախքան Հարվարդի իրավաբանական դպրոց ընդունվելը, որտեղ եղել է ուսանող սակավաթիվ կանանցից մեկը։ Գինզբուրգը տեղափոխվել է Կոլումբիայի իրավաբանական դպրոց, որն ավարտել է՝ լինելով առաջիններից մեկը։ Իրավաբանական դպրոցից հետո Գինզբուրգն ընդունվել է ակադեմիա։ Քաղաքացիական դատավարություն է դասավանդել Ռաթգերսի և Կոլումբիայի իրավաբանական դպրոցներում՝ լինելով այդ ոլորտի սակավաթիվ կանանցից մեկը։

Գինզբուրգն իր կարիերայի զգալի մասն իրականացրել է որպես գենդերային հավասարության և կանանց իրավունքների խթանման փաստաբան՝ Գերագույն դատարանում շահելով բազմաթիվ փաստարկներ։ Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությունում եղել է կամավոր փաստաբան, 1970-ական թվականներին անդամակցել է նրա տնօրենների խորհրդին և եղել գլխավոր խորհրդականներից մեկը։ 1980 թվականին նախագահ Ջիմի Քարթերը նրան նշանակել ԱՄՆ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանում, որտեղ նա պաշտոնավարել է մինչև Գերագույն դատարանում նշանակվելը։ Գինզբուրգը ամերիկյան ժողովրդական մշակույթում ուշադրության է արժանաել իր կրակոտ լիբերալ այլակարծությունների և հրաժարականը մերժելու համար, ինչը հանգեցրել է նրա «The Notorious R.B.G.» որակմանը՝ ռեփեր The Notorious B.I.G.-ի անունով պիեսին[7]։

Գինզբուրգը մահացել է 2020 թվականի սեպտտեմբերի 18-ին, ենթաստամոքսային գեղձի ուռուցքի մետաստազ բարդություններից, 87 տարեկան հասակում[8][9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FemBio database (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Hart J. S. Ruth Bader Ginsburg: a life — 1 — 2018. — P. 3.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Justice Ruth Bader Ginsburg, Champion Of Gender Equality, Dies At 87NPR, 2020.
  5. 5,0 5,1 5,2 金斯柏格87歲病逝 美自由派大法官畢生維權成女中豪傑[影](չինարեն (Թայվան)) // 中央通訊社 — 2020.
  6. Bader Ginsburg Ruth, Harnett Mary, Williams Wendy W. (2016)։ My Own Words։ New York, NY: Simon & Schuster։ ISBN 978-1501145247 
  7. Kelley Lauren (October 27, 2015)։ «How Ruth Bader Ginsburg Became the 'Notorious RBG'»։ Rolling Stone (en-US)։ Արխիվացված է օրիգինալից January 25, 2019-ին։ Վերցված է January 24, 2019 
  8. Greenhouse Linda (September 18, 2020)։ «Ruth Bader Ginsburg, Supreme Court's Feminist Icon, Is Dead at 87»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից September 19, 2020-ին։ Վերցված է September 19, 2020 
  9. Totenberg Nina (September 18, 2020)։ «Justice Ruth Bader Ginsburg, Champion Of Gender Equality, Dies At 87»։ National Public Radio։ Արխիվացված է օրիգինալից September 18, 2020-ին։ Վերցված է September 19, 2020