Ռուդոլֆ Վայգլ

լեհ կենսաբան

Ռուդոլֆ Շտեֆան Յան Վայգլ (գերմ.՝ Rudolf Stefan Jan Weigl, սեպտեմբերի 2, 1883(1883-09-02)[1], Պրշերով, Չեխիա - օգոստոսի 11, 1957(1957-08-11)[2][1][3], Զակոպանե, Krakov voevodluğu, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), գերմանական ծագմամբ լեհ կենսաբան, ով ստեղծել է համաճարակային տիֆի դեմ առաջին արդյունավետ պատվաստանյութը։ Լվովում հիմնադրել է Համաճարակաբանական հետազոտությունների ինստիտուտ, որ ներկայում կրում է իր անունը։ Այդ ինստիտուտում էլ նա անցկացրել է պատվաստանյութերի ուսումնասիրություն[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ինստիտուտում իբրև աշխատակիցներ ապաստան են գտել շատ հրեաներ ու լեհ մտավորականներ։ Ռուդոլֆ Վայգլը գաղտնի կերպով պատվաստանյութ է ուղարկել Վարշավայում տեղակայված գետտո, ինչի օգնությամբ փրկվել են նրա մի շարք բնակիչներ[10]։

Ռուդոլֆ Վայգլ
Rudolf Weigl 2.jpg
Ծնվել էսեպտեմբերի 2, 1883(1883-09-02)[1]
Պրշերով, Չեխիա
Մահացել էօգոստոսի 11, 1957(1957-08-11)[2][1][3] (73 տարեկան)
Զակոպանե, Krakov voevodluğu, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՌակովիցկի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Poland (1927–1980).svg Լեհաստան
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Մասնագիտությունկենսաբան, համալսարանի դասախոս, բժիշկ և իմունաբան
Հաստատություն(ներ)Կրակովի համալսարան, Լվովի համալսարան և Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն և Իմունոլոգիա[5]
ԱնդամակցությունԼվովի գիտական ընկերություն, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Լեհաստանի գիտելիքների ակադեմիա և Warsaw Scientific Society?
Ալմա մատերԼվովի համալսարան, Կրակովի համալսարան, Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան և Դանիլո Հալիցկու անվան Լվովի ազգային բժշկական համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4] և հաբիլիտացիա[5]
Տիրապետում է լեզուներինլեհերեն[6]
Պարգևներ
Ամուսին(ներ)Zofia Weigl?
Commons-logo.svg Rudolf Weigl Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռուդոլֆ Վայգլը ծնվել է 1883 թվականի սեպտեմբերի 2-ին Պրերաուում (ներկայում՝ Պրշերով, Չեխիա)։ Նրա հայրը զոհվել է ավտովթարից, ինչից հետո մայրը՝ Էլիզաբեթ Կրյոզերը, ամուսնացել է լեհ ուսուցիչ Յուզեֆ Տրոյնարի հետ, և նրանց ընտանիքը տեղափոխվել է Յասլոյում, որի բնակչության մեծ մասը կազմում էին էթնիկ լեհեր։ Ավելի ուշ նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Լեմբերգում (ներկայում՝ Լվով), որտեղ Ռուդոլֆ Վայգլը սովորել է Յան Կազիմիրի համալսարանի կենսաբանության ֆակուլտետում՝ պրոֆեսորներ Բենեդիկտ Դիբովսկու (1833-1930) և Իոսիֆ Նուսբաում-Գիլարովիչի (1859-1917) մոտ։ Համալսարանը Ռուդոլֆ Վայգլն ավարտել է 1907 թվականին։

Համալսարանն ավարտելուց հետո Ռուդոլֆ Վայգլը դարձել է Իոսիֆ Նուսբաում-Գիլարովիչի օգնականը, և 1913 թվականին հաստատվել է Վայգլի հաբիլիտացիան համեմատական կենդանաբանության ու անատոմիայի ամբիոնում[9]։

1941 թվականին իրենց իշխանությունը հաստատելով Լվովում՝ նացիստները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Ռուդոլֆ Վայգլի հետազոտությունների նկատմամբ։ Նրանց հանձնարարությամբ ինստիտուտին կից ստեղծվում է պատվաստանյութի արտադրման գործարան։ Օգտնվելով այն հանգամանքից, որ ինստիտուտի աշխատակիցները զերծ էին մնում նացիստների հալածանքներից՝ Ռուդոլֆ Վայգլը նրա ավելի քան հազար աշխատակիցների շարքում ներառում է լեհ մտավորականների ու ընդհատակի գործիչների, ինչպես նաև հրեաների՝ դրանով իսկ փրկելով նրանց կյանքը։ Ռուդոլֆ Վայգլի ստեղծած պատվաստանյութը գաղտնի կերպով ուղարկվում էր Վարշավայում ու Լվովում գտնվող գետտոներ։ Լվովը գերմանացիներից ազատագրելուց կարճ ժամանակ առաջ Ռուդոլֆ Վայգլը տեղափոխվել է Լեհաստանի Կրոսցենկո նադ Դունայցեմ քաղաք։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո Վայգլի ինստիտուտը փակվել է[11]։

1945 թվականին Ռուդոլֆ Վայգլը տեղափոխվել է Կրակով։ Նա Յագելոնյան համալսարանին կից Ընդհանուր մանրէաբանության ինստիտուտում նշանակվում է ամբիոնի վարիչ, իսկ հետագայում գլխավորում է Պոզնանի Բժշկական համալսարանի կենսաբանության ամբիոնը։ Ռուդոլֆ Վայգլը Կրակովում շարունակել է արտադրել իր հայտնաբերած պատվաստանյութը։

Ռուդոլֆ Վայգլը մահացել է 1957 թվականի օգոստոսի 11-ին Զակոպանեում[9]։

Ռուդոլֆ Վայգլի ինստիտուտը ներկայացված է 1971 թվականին Անջեյ Ժուլավսկու կողմից նկարահանված «Գիշերվա երրորդ մասը» ֆիլմում։ 2003 թվականին Ռուդոլֆ Վայգլին հետմահու շնորհվել է Աշխարհի արդարակյացի կոչում[12]։

ԱշխատանքներԽմբագրել

  • Untersuchungen und Experimente an Fleckfieberlänusen. Die Technik der Rickettsia-Forschung // Bräuers Beiträge zur Klinik der Infektionskrankheiten. 1920. Bd. 8, Heft 4;
  • Die Beziehungen der X-Stäme zur Rickettsia Prowazeki // Hygiene und Infektionskrankenkheiten. 1923. Bd. 99;
  • Der gegenwärtige Stand der Rickettsia-Forsсhung // Klinische Wochenschrift. 1924. Bd. 3, Heft 35;
  • Über active Fleckfieberimmunitat Medizinische Klinik. 1924.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել