Ռուդոլֆ Մյոսբաուեր

Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր (գերմ.՝ Rudolf Ludwig Mößbauer, հունվարի 31, 1929(1929-01-31)[1][2][3][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա[1] - սեպտեմբերի 14, 2011(2011-09-14)[4][2][3][…], Գրյունվալդ, Մյունխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961

Ռուդոլֆ Մյոսբաուեր
գերմ.՝ Rudolf Mößbauer
Rudolf L. Moessbauer 1962.png
Ծնվել էհունվարի 31, 1929(1929-01-31)[1][2][3][…]
Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա[1]
Մահացել էսեպտեմբերի 14, 2011(2011-09-14)[4][2][3][…] (82 տարեկան)
Գրյունվալդ, Մյունխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մյունխենի տեխնիկական համալսարան[5], Բեռլինի տեխնիկական համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[5] և Institut Laue–Langevin?[5]
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼեոպոլդինա[6], Պապական գիտությունների ակադեմիա[7], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Բավարիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[9], Եվրոպական ակադեմիա[10], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ
Ալմա մատերԲեռլինի տեխնիկական համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[11] (1958) և Diplom?[5] (1955)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարHeinz Maier-Leibnitz?[12]
Եղել է գիտական ղեկավարFritz G. Parak?[12]
Պարգևներ
Commons-logo.svg Rudolf Mössbauer Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Մյունխենում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը և Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցը։ 1955-1957 թվականներին աշխատել է Մ. Պլանկի անվան ինստիտուտում (Հարդելբերգ), 1958-1960 թվականներին՝ Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1960-1967 թվականներին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (1961 թվականից՝ պրոֆեսոր), 1964-1972 թվականներին Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, 1972 թվականից՝ Գրենոբլում Մ. Լաուեի ինստիտուտի տնօրեն։

Նրա աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը, միջուկային ֆիզիկային, պինդ մարմնի ֆիզիկային։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, հետազոտելով քվանտային ռեզոնանսային կլանումը և ցրումը, 1958 թվականին հայտնագործել է միջուկային ռեզոնանսի երևույթը՝ առանց միջուկի ետհրման։ Այդ երևույթը ստացել է Մյոսբաուերի երևույթ անվանումը և ներկայումս լայնորեն կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Իր անունը կրող երևույթի հայտնագործման համար 1961 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Ընտրվել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ։ Ստացել է Է. Գրեսսոնի անվան մեդալ։ Արժանացել է Վ. Ռենտգենի անվան մրցանակի (1961)։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 216։