Ռուդոլֆ Պետեր Հայնրիխ Հայդենհայն (գերմ.՝ Rudolf Peter Heinrich Heidenhain, հունվարի 29, 1834(1834-01-29)[6][7][1][…], Կվիձին[1][2] - հոկտեմբերի 13, 1897(1897-10-13)[6][7][1][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2]), գերմանացի ֆիզիոլոգ, հյուսվածաբան։ Վրոցլավի համալսարանի պրոֆեսոր (1859-ից)։

Ռուդոլֆ Պետեր Հայնրիխ Հայդենհայն
Rudolf Peter Heinrich Heidenhain
Ծնվել է29 հունվարի 1834
Կվիձին[1][2]
Մահացել է13 հոկտեմբերի 1897
Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2]
բնական մահով
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն[2] և  Գերմանական ռայխ[2]
Մասնագիտությունֆիզիոլոգ, համալսարանի դասախոս և բժիշկ
Հաստատություն(ներ)Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան[2], Հալլե-Վիտենբերգի համալսարան[2] և Վրոցլավի համալսարան[2]
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա[3]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա[4], Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հայրենական շղակույթի սիլեզիական ընկերություն, Լինչեի ազգային ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[1]
Ալմա մատերՔյոնիգսբերգի համալսարան (1852)[2], Հալլե-Վիտենբերգի համալսարան (1854)[2], Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1856)[2] և 17 Սլավոնական փողոց Կվիզինում (1850)
Գիտական աստիճանբժշկության դոկտոր[2] և պրոֆեսոր[2] (1857)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2][3]
Հայտնի աշակերտներԷդուարդ ֆոն Ռինդեն և Ալբերտ Ադամկևիչ
Պարգևներ
Երեխա(ներ)Մարտին Հայդենհայն, Լոթար Հայդենհայն և Արթուր Հայդենհայն
ՀայրՀայնրիխ Յակոբ Հայդենհայն[2]
 Rudolf Heidenhain Վիքիպահեստում

Ֆիզիոլոգիական և հյուսվածաբանական մեթոդների համատեղ կիրառմամբ Հայդենհայնը բացահայտել է գլխուղեղի մեծ կիսագնդերում գտնվող որոշակի կետերի արգելակող ազդեցությունը կմախքային մկանների վրա։ Հայտնաբերել է մկաններում ջերմագոյացման կախումը նրանց արյան շրջանառությունից, ծանրաբեռնվածությունից, գրգռման ինտենսիվությունից։

Հայդենհայնը ցույց է տվել, որ ստամոքսում պեպսինը և աղաթթուն արտազատվում են տարբեր գեղձային բջիջներից և առաջարկել է ստամոքսի մեկուսացման մեթոդը, որը հետագայում կատարելագործել է Ի. Պավլովը։

Աշխատությունները խմբագրել

  • Historisches und Experimentelles über Muskeltonus, 1856 - Մկանային տոնուսի մասին տրակտատ։
  • Beitrag zur Anatomie der Peyer’schen Drüsen, 1859 - Պեյերի գեղձերի անատոմիայի մեջ ներդրում։
  • Physiologische Studien, 1856 - Ֆիզիոլոգիական հոտազոտություններ։
  • Studien des Physiologischen Instituts zu Breslau, 1861–1868 - Բրեսլաուի ֆիզիոլոգիական ինստիտուտի ետազոտությունները։
  • Mechanische Leistung, Wärmeentwickelung und Stoffumsatz bei der Muskelthätigkeit, 1864 - Մկանային ակտիվության ներգրավմամբ առաջացող մեխանիկական էներգիան, ջերմության անջատումը և նյութափոխանակությունը։
  • Die Vivisektion im Dienste der Heilkunde, 1879 - Վիվիսեկցիան բժշկության մեջ։
  • Der sogenannte thierische Magnetismus. Physiologische Beobachtungen, 1880 - Այսպես կոչված կենդանական մագնիսականությունը։ Ֆիզիոլոգիական դիտարկումներ։
  • Die Vivisektion im Dienste der Gesundheit, 1884 - Վիվիսեկցիան առողջապահության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 156  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Հայդենհայն» հոդվածին։