Ռուդոլֆ Բեռնշտայն (գերմ.՝ Rudolf Bernstein, փետրվարի 29, 1896(1896-02-29), Բեռլին, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 6, 1977(1977-10-06), Արևելյան Բեռլին), գերմանացի կոմունիստ, Կոմինտերնի գործիչ, կինեմատոգրաֆիստ։

Ռուդոլֆ Բեռնշտայն
 
Կուսակցություն՝ Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 29, 1896(1896-02-29)
Ծննդավայր Բեռլին, Գերմանական կայսրություն
Վախճանի օր հոկտեմբերի 6, 1977(1977-10-06) (81 տարեկան)
Վախճանի վայր Արևելյան Բեռլին
Թաղված Ֆրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն  Արևելյան Գերմանիա
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան և Աշխատանքի դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ռուդոլֆ Բեռնշտայնը սովորել է Բեռլինում տղաների հրեական դպրոցում, 1906-1912 թվականներին հաճախել է գիմնազիա, այնուհետև ստացել առևտրի գծով կրթություն։ 1915 թվականին զորակոչվել է արևելյան ռազմաճակատ, 1918 թվականի հոկտեմբերին դասալիք է դարձել, մասնակցել ռուս զինվորների հետ եղբայրացմանը[1]։

1919 թվականի սկզբին մտել է Սպարտակ միություն և Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, հետագայում` 1920 թվականին՝ Գերմանիայի կոմունիստական կուսակցություն։ Ամուսնացած էր Մարթա Բեռնշտեյնի հետ, որի երկվորյակ քույրը հակաֆաշիստ Էլզա Էմմեն էր։ Դուստրը` Խաննա Պոդիմախինան, ծնվել է 1924 թվականին[2]։

1925 թվականին Բեռնշտեյնն անցել է կուսակցական աշխատանքի, ղեկավարել է տարբեր կուսակցական կազմակերպություններ, 1933 թվականին աշխատել է Գերմանիայի կոմունիստական կուսակցության վարչությունում բաժնի քարտուղար Կարլ Լիբկնեխտի տանը[3]։ Հանդիսացել է Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցության օկրուգային ժողովի պատգամավոր Բեռլինում։

Ռեյխստագի հրկիզումից հետո 1933 թվականին Բեռնշտեյնը ձերբակալվել է և առանց դատի ու քննության պահվել է Ալեքսանդերպլացի ոստիկանական բանտում, Շպանդաուի բանտում և Զոննենբուրգի համակենտրոնացման ճամբարում։ Որպես վկա ընդգրկվել է Գեորգի Դիմիտրովի դեմ դատավարության գործով։ 1934 թվականին Բեռնշտեյնին հաջողվել է ընտանիքի հետ փախչել ԽՍՀՄ, որտեղ նա աշխատել է Կոմինտերնում։ 1943 թվականին Ռուդոլֆ Բեռնշտեյնը ստացել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կապիտանի կոչում, 1945 թվականին նշանակվել է Վիեննայում «Ավստրիական թերթի » (Österreichische Zeitung)-ի խմբագիր։ 1947 թվականին վերադարձել է Բեռլին և նշանակվել СЕПГ-ի Կենտկոմի բաժնի պետ։

1950 թվականին Բեռնշտեյնը գերմանական կողմից հադես է եկել որպես ԽՍՀՄ-ի հետ համատեղ կինովարձույթի Progress Film-Verleih ընկերության տնօրեն[4]։ 1955 թվականի հոկտեմբերի 1-ից նշանակվել է ԳԴՀ-ի Պետական կինոարխիվի առաջին տնօրեն և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1958 թվականի ապրիլ։

Թաղված է Ֆրիդրիխսֆելդի Կենտրոնական գերեզմանատանը։

Գրականություն խմբագրել

  • Folterhölle Sonnenburg. Tatsachen- und Augenzeugenbericht eines ehemaligen Schutzhäftlings. Verlag der Internationalen Roten Hilfe Zürich / Paris 1934

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sendung Kampfgenossen — Weggefährten, die Städte — die Schüsse von Dannenberg vom 2. November 1967» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  2. «DRAFD-Information 12/2002, S.14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  3. library.fes.de(չաշխատող հղում)
  4. Aufstand der Nackten

Արտաքին հղումներ խմբագրել