Ռուդխանի բերդ (պարս.՝ قلعه رودخان կամ قلعه حسامی ), միջնադարյան բերդ Իրանի Գիլան նահանգի Ռուդխան գյուղում, կառուցված քարից և աղյուսից[4]։ Բերդը գտնվում է 6,2 հա տարածքի վրա։ Որոշ փորձագետներ կարծում են, որ ամրոցը կառուցվել է Իրան արաբների ներխուժման ժամանակ (Սասանյանների ժամանակաշրջան)[5]։

Ռուդխան բերդ
Տեսակդղյակ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1][2][3]
ՏեղագրությունGurab Pas Rural District?[1][2]
ԲԾՄ700 մետր
Ճարտարապետական ոճմիգուցե սասանյան ճարտարապետություն[3], Մեծ Սելջուկյան ճարտարապետություն[2][3], Nizari architecture?[2][3] և սեֆյան ճարտարապետություն[2][3]
Երկարություն1500 մետր[3]
Շինանյութքար[2][3] և աղյուս[2][3]
Կազմված էfortified tower?[3]
Բացված11-րդ դար[2] և 1515[2][3]
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1][2]
Քարտեզ
Քարտեզ

Բերդը գտնվում է 6,2 հա տարածքի վրա, երկարությունը՝ 1,5 կիլոմետր։ Բերդի պարիսպների վրա եղել են 65 աշտարակներ, պահպանվել են միայն 42-ը։ Ռուդխան ամրոցը գտնվում է Մակլավան քաղաքից 25 կիլոմետր, Մասուլեհ քաղաքից 45 կիլոմետր, Շաֆթ քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե հաշվի առնենք հիմնական ճանապարհի երկայնքով իրական հեռավորությունը, ապա մինչև Մակլավան հեռավորությունը 35 կիլոմետր է, իսկ մինչև Մասուլեհը 40 կիլոմետր: Բերդի բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 665-ից մինչև 715 մետր[6]։

Բերդը գտնվում է ծովի մակարդակից 665-715 մ բարձրության վրա, բերդի կողքով հոսում են նույնանուն գետեր։

 

Պատմություն

խմբագրել

Փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ Ռուդխան ամրոցը կառուցվել է Սասանյանների օրոք՝ Իրան արաբների ներխուժման ժամանակ։ Սելջուկյանների օրոք բերդը վերակառուցվել է և օգտագործվել հիմնականում որպես իսմայիլի հենակետ (Քազվին նահանգի Ալամուտ ամրոցի հետ միասին)[7]։

Հուշատախտակը, որը կախված է բերդի մուտքի դիմաց (այժմ հուշատախտակը գտնվում է Գիլան քաղաքի Ռեշտի գոհարների թանգարանում) ասում է, որ այն վերակառուցվել է 1513-1515 թվականներին սուլթան Հեսամ ադ-Դինի համար։ Ամիր Հեսսամ ադ-Դին Դաբաջ Ֆումանին (Մոզաֆար ալ-Սոլթան) Բիահպաս շրջանի տիրակալն էր՝ Գիլանի միակ հենակետը, որը կարող էր դիմակայել Սեֆյանների ճնշմանը: Ի վերջո, սեֆյանները հաղթել են՝ գրավելով ԲիահպասըԼ Հեսամ ադ-Դինին ձերբակալել են, ուղարկել Թավրիզ և որոշ ժամանակ անց մահապատժի ենթարկել[8]։

 

Նկարագրություն

խմբագրել

Բերդը կառուցված է քարից և աղյուսից։ Այս ամրոցի կառուցման ժամանակ փայտը միտումնավոր չի օգտագործվել՝ ելնելով տարածաշրջանի բնակլիմայական պայմաններից՝ Գիլանի կլիման շատ խոնավ է, իսկ փայտե ամրոցը երկար ժամանակ չէր կարող գոյություն ունենալ նման պայմաններում։

Բերդը բաղկացած է հիմնական մասից և զինանոցից։ Հիմնական մասը գտնվում է բերդի արևմտյան կողմում, այն երկհարկանի աղյուսե շինություն է։ Զինանոցը գտնվում է բերդի արևելյան մասում, այն բաղկացած է պաշտպանական կառույցներից, մի քանի զորանոցից և փոքրիկ բանտից։ Զինանոցում կա նաև վթարային ելք բերդից։ Բերդում ապրել են տիրակալը և իր ընտանիքը, եղել է ջրամբար, բաղնիք և գոմեր[9]։ Դեպի բերդ տանող ճանապարհը անընդհատ բարձրանում է և տևում է մոտ 30 րոպե, ուստի որոշ ճանապարհորդներ դժվարանում են:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://iranarchpedia.ir/entry/16795
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 http://isfahan.irib.ir/-/قلعه-رودخان-انگلیسی
  4. «Крепость Рудхан, также известная как Крепость Хессами и Саксар» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-09-24-ին. Վերցված է 2024-11-26-ին.
  5. «Туризм в Иране — Крепость Рудхан: памятник древности». Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին. Վերցված է 2022-04-20-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 15 (օգնություն)
  6. لطفی‌نیا، سلیمان. «گردشگری. زیبای دست‌نیافتنی». هفته‌نامهٔ امرداد، یکشنبه ۲۴ دی ۱۳۹۱، سال سیزدهم، شمارهٔ ۲۸۹، ص ۸
  7. «Туризм в Иране — Крепость Рудхан: памятник древности». Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին. Վերցված է 2022-04-20-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 15 (օգնություն)
  8. ناصر عظیمی. «„ایوان مخوف“ و „تهماسب صفوی“، عاملان ناهشیار تاریخ گیلان».انسان‌شناسی و فرهنگ، ۱۰ آبان ۱۳۹۰. بازبینی‌شده در ۲-۱۰-۱۳
  9. «بررسی تحلیلی معماری قلعهٔ رودخان» [کار گروهی دانشجویان گروه معماری دانشکدهٔ هنر و معماری دانشگاه تربیت مدرس] در فصلنامهٔ هنر معماری، شمارهٔ ۱۲، بهار ۱۳۸۸، صص ۱۷۸-۱۸۵