Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուդիկ Անդրանիկի Եղիազարյան (հունիսի 14, 1944(1944-06-14), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ԽՍՀՄ առաջնությունում անց է կացրել 128 հանդիպում, դարձել 7 գոլի հեղինակ[1]։

Ռուդիկ Եղիազարյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 14, 1944(1944-06-14) (79 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1944 թվականին Լենինական քաղաքում։ 1962 թվականից հանդես է եկել Լենինականի «Շիրակում»։ 1964 թվականին տեղափոխվել է Երևանի «Արարատ»[2], իսկ հաջորդ տարի՝ առաջին խումբ։ 1966-1970 թվականներին եղել է «Արարատ» ակումբի թիմի ավագը[3], բարձրագույն խումբ մտնելու համար արժանացել է փոքր ոսկի մեդալի։ 1971 թվականի ամռանը տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր», որի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել մեկ գոլի հեղինակ։ 1972 թվականին Դուշանբեի «Պամիրի» կազմում անցկացրել է 8 խաղ և ոտքի երեք վիրահատությունների պատճառով 28 տարեկանում ավարտել ֆուտբոլային կարիերան։

Ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական Ինստիտուտը և Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատել է որպես ֆուտբոլի դպրոցի տնօրեն, Երևանի կանաչապատման վարչության պետ, գյուղնախարարության շինարարական իրերի կոմբինատի տնօրեն։ 1989 թվականին մեկնել է Սիբիր, որտեղ հիմնադրել է անտառային տնտեսություն, միջոցներ ուղարկել Գյումրի՝ երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման համար։

1995 թվականից հետո չի աշխատել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Егиазарян Рудик Андраникович | Спорт-страна.ру» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  2. «Категория:Игроки ФК «Арарат» Ереван - Gpedia, Your Encyclopedia». www.gpedia.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  3. https://www.aravot.am/2019/05/03/1040049/
  4. https://www.aravot.am/2019/05/04/1040337/

Արտաքին հղումներ խմբագրել