Ռուդբեկիա երկգույն

բույսերի տեսակ
Ռուդբեկիա երկգույն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Աստղածաղկավորներ
Ցեղ Ռուբեկիա
Տեսակ Ռուդբեկիա երկգույն
Լատիներեն անվանում
Rudbeckia bicolor


Ռուդբեկիա երկգույն, աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ երկամյա ծաղկաբույս է՝ 30-70 սմ բարձրությամբ, դեղին զամբյուղներով, ոչ խոշոր, կիսագնդաձև-ուռուցիկ կենտրոնով։ Վայրի վիճակում տարածված է հյուսիսային Ամերիկայում։ Ծաղկում է հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսներին։

Պահանջկոտ է հողի նկատմամբ։ Աճում է փուխր, սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային, բավարար խոնավ հողերում։ Լուսասեր բույս է։ Սերմերը ցանում են արկղերի մեջ մարտի սկզբին։ Սերմնաբույսերը վերատնկում են արկղերում կամ բաց գրունտում, եթե անցել է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը։

Մշակության մեջ հաճախ է հանդիպում բազմամյա ռուդբեկիան, որի բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի։ Բարձր է գնահատվում հատկապես այս բույսի լիաթերթիկ ծաղկավոր այլատեսակը, որը կոչվում է «ոսկեգունդ»։ Բազմանում է թփի կիսման միջոցով և սերմերով։

Բազմամյա ռուդբեկիան օգտագործվում է միքսբորդերներում, լանդշաֆտային, ազատ ձևավորումներում, խմբերում։ Ռուդբեկիա բույսի միամյա տեսակն օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում։ Հայաստանի Հանրապետությունում կարելի է մշակել ստորին և միջին լեռնային գոտիներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդբեկիա երկգույն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդբեկիա երկգույն» հոդվածին։