Ռուբինա Քալանթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբինա Ռուբենի Քալանթարյան (մայիսի 1, 1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 2024), հայ երգչուհի, սոպրանո, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1974), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1995)։
Ռուբինա Քալանթարյան | |
---|---|
Ի ծնե անուն | Ռուբինա Ռուբենի Քալանթարյան |
Ծնվել է | մայիսի 1, 1925 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 15, 2024 (99 տարեկան) |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | սոպրանո |
Երգչաձայն | սոպրանո և կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1955) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1944 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1955 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում, մասնակցել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմադրություններին։ Եղել է «Լենկոնցերտ» միավորման գեղարվեստական ղեկավարը։ Կոնսերվատորիայի 3-րդ կուրսից արդեն մասնակցել է մի շարք հայտնի կոմպոզիտորների հեղինակային համերգներին։ Եղել է իր ժամանակի ռուսական ռոմանսի լավագույն կատարողներից մեկը։ Եղել է Էստրադային արվեստի գործիչների միջազգային միության, Սանկտ Պետերբուրգի Համերգային գործիչների միության, Հայկական Եկեղեցական խորհրդի և այլ միությունների անդամ։ 1992 թվականից ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Համերգային գործիչների միությանը կից վոկալ ստուդիան։ Եղել է մշակույթի, գիտության և արվեստի համաշխարհային ակադեմիայի անդամ։
Հիմնականում մենահամերգներով («Ռուսական ռոմանսի երեկո», «Ես միևնույն կերպ սիրում եմ իմ Երևանը, իմ Լենինգրադը», «Հայաստանն իմ սերն է ու իմ ցավը», «Դասական ռոմանսի երեկոներ») շրջագայել է բազմաթիվ երկրներում[1]։
Դերերգեր
խմբագրել- Սյուզաննա՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»
- Ջիլդա՝ Վերդիի «Ռիգոլետտո»
- Մարֆա՝ Ռիմսկի Կորսակովի «Թագավորի հարսնացուն»
Մրցանակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Ռուբինա Քալանթարյանի մասին zarkfoundation.com կայքում
- ↑ «КАЛАНТАРЯН Рубина Рубеновна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.