Ռուբեն Սևակի կիսանդրի (Երևան)

Ռուբեն Սևակի կիսանդրի, հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի կիսանդրին գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցի առջև։

Ռուբեն Սևակի կիսանդրի

Ռուբեն Սևակի կիսանդրին թիվ 151 դպրոցի բակում
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.3/13
Համայնք Արաբկիր
Գտնվում է Բաբայան փողոց 40
Քանդակագործ(ներ) Լևոն Թոքմաջյան
Շինարարության ավարտ 1995
Ներկա վիճակ կանգուն
երկիր դեռ չունի տեղորոշման քարտեզներ.

Պատմություն խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է 1995 թվականին։ Ընդգրկված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

Մարմարյա կիսանդրին տեղադրվել է Ռուբեն Սևակի եղբորորդի, մտավորական Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ[1]։

Կիսանդրու պատվանդանին փորագրված է Ռուբեն Սևակի «Զանգակնե՜ր, զանգակնե՜ր…» բանաստեղծությունից մի հատված.

  Զի թուրն ավելի արդար է Խաչեն,

Զի կյանքն անոնց է միայն, որ քաջ են,
Անոնց, որ կ'ապրին ուրիշի մահով…

 

Հեղինակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռուբեն Սևակի անվան № 151 դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.3/13