Ռուբեն Սահակյան (ճարտարապետ)

ճարտարապետ, շինարար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Սահակյան (այլ կիրառումներ)

Ռուբեն Հովհաննեսի Սահակյան (օգոստոսի 6, 1937(1937-08-06), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, շինարար։

Ռուբեն Սահակյան
Ծնվել էօգոստոսի 6, 1937(1937-08-06) (86 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1961)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունճարտարապետ և շինարար
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ ճարտարապետների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն

Ճարտարապետ Ալեքսանդր Սահակյանի եղբայրը։

Կենսագրություն Խմբագրել

Ռուբեն Սահակյանը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 6-ին, Լենինականում[1]։ Նա ճարտարապետ-շինարար Ալեքսանդր Սահակյանի եղբայրն է։ Ռուբենը 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտը։ Իր և եղբոր աշխատությունները վերաբերում են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով շենքերի և կառույցների շինարարության պրոբլեմներին։ Եղբոր հետ գիտականորեն հիմնավորել և գործնականում ապացուցել են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով բարձրահարկ շենքերի կառուցման արդյունավետությունը։ Նրանք ստեղծել այդ մեթոդի ճարտարապետական-կոնստրուկտիվ և տեխնոլոգիական նոր միասնական համակարգ։

60-ից ավելի գյուտերի հեղինակ են։ 1965 թվականին դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների և Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1971 թվականից տեխնիկական գիտությունների թեկնածու է։ 1978 թվականից ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար է։ 1978 թվականին Երևանում ստեղծվել է Համամիութենական նախագծային տեխնոլոգիական ինստիուտ։ Այնտեղ մշակված աշխատանքների արագ ներդրման համար 1983 թվականին ստեղծվել է «Բարձրշին» մասնագիտացված տրեստ։ Նրանց հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդը լայնորեն կիրառվել է Խորհհրդային Միության տարբեր քաղաքներում[1]։ Այդ մեթոդով Երևանում կառուցվել է 24 հազար բնակչի համար նախատեսված օրինակելի-ցուցադրական շրջան (16 և 25 հարկանի բնակելի շենքեր, դպրոցական համալիրներ, պոլիկլինիկա, մանկապարտեզներ, բազմահարկ ավտոտնակ-կայանատեղեր)։

Մրցանակներ և կոչումներ Խմբագրել

  • 1971 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։
  • 1974 թվականին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
  • «Պատվո նշան» շքանշան։
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան։
  • 1978 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր գյուտարարի կոչման։
  • 1984 թվականին արժանացել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակի[2]։

Տես նաև Խմբագրել

Սահակյան եղբայրներ

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 «AV Production - Ռուբեն Սահակյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-04-ին։ Վերցված է 2019-08-06 
  2. «Члены союза»։ uaa.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-06-ին։ Վերցված է 2019-08-06 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 139