Ռուբեն Պարոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Լազարի Պարոնյան (նոյեմբեր 1894, Բաքու, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1954 թ.), պրոֆեսոր (1956 թ.)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965 թ.)։
Ծնվել է | նոյեմբեր 1894 |
---|---|
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 14, 1978 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սարատովի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Անդամակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1924 թ.), մինչև 1937 թվականը աշխատել Դոնբասի մարզի հիվանդանոցներում, 1937 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում։ 1938-1954 թվականներին Պարոնյանի համատեղության կարգով եղել է հեմատոլոգիայի և արյան փոխներարկման ԳՀԻ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ, 1954-1956 թվականներին՝ բժշկական ինստիտուտի սան ֆակուլտետի վիրաբուժության, 1956-1971 թվականներին՝ բուժական ֆակուլտետի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնների վարիչ, 1971-1978 թվականներին՝ գիտական խորհրդատու։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թթ.) Պարոնյանի Երևանի էվակոհոսպիտալների վիրաբույժ խորհրդատուն էր։ 1946 թվականին Պարոնյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են 3-րդ հիվանդանոցին կից անհետաձգելի վիրաբուժության (ղեկավարել է մինչև 1952 թվականը), 1954 թվականին՝ 4-րդ հիվանդանոցին կից վիրաբուժական բաժանմունքները (ղեկավարել է մինչև 1956 թվականը)։
Գիտական աշխատանքներ
խմբագրելԳիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են արյան փոխներարկման, կլինիկական վիրաբուժության հարցերի ուսումնասիրությանը։ 1940 թվականին Պարոնյանի ՀԽՍՀ-ում առաջինն է կատարել ստամոքսի մասնահատում խոցային հիվանդության ժամանակ, լայնորեն կիրառել ողնուղեղային անզգայացումը սովկաինով (1946 թ.)։ Մշակել է լյարդի պունկցիայի նոր մեթոդ, որն ունի ախտորոշիչ կարևոր նշանակություն։ Պարոնյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վիրաբույժ (1954-1958 թթ.)։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 205)։ |