Ռուբեն Միքայելի Հարությունյան (սեպտեմբերի 23, 1946(1946-09-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գենետիկ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1991), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ[1] (2006): ՀՀ ԲԳԱ անդամ (1997)։

Ռուբեն Հարությունյան
Ծնվել էսեպտեմբերի 23, 1946(1946-09-23) (77 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունգենետիկ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1969)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1982) և պրոֆեսոր (1991)
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Հարությունյանը ծնվել է 1946 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը[2]։ 1972 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում, 1991 թվականից՝ ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, 1982 թվականից՝ ՀՀ Գենետիկների և ընտրասերումնաբանների միության նախագահ, 1988 թվականից ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի պրոֆեսոր, 2006-2016 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2016 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։ Դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Պաուլ Վալերի համալսարանում, Մոնպելիե, Ֆրանսիա (1987), Մեքսիկայի համալսարանում (1992), Մեքսիկա, Բոլոնիայի համալսարանում, Իտալիա (1994)։

Աշխատանքները վերաբերում են մարդու բջիջներում քիմիական մուտագենեզի և հակամուտագենեզի ուսումնասիրություններին։ Նախաձեռնել է հայերի մարդաբանության, էկոլոգիական և թունաբանական գենետիկայի ուսումնասիրությունները։ Հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատանքների, 2 մենագրությունների և 2 ուսումնական ձեռնարկների[3]։

Պարգևներ խմբագրել

  • Գրեգոր Մենդելի մեդալ, 1981 թ.
  • Նիկոլայ Վավիլովի մեդալ, 1987 թ.
  • Անանիա Շիրակացու մեդալ, 1999 թ.
  • Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ, 2007 թ.
  • Հայաստանի Բարձրագույն կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2009 թ.

Երկեր խմբագրել

  • Ինչ են պատմում մեր գեները, Երևան, 1989 (համահեղինակ)։
  • Հայ ժողովրդի մարդաբանություն և էկոլոգիական գենետիկա, Երևան, 1996, (համահեղինակ)։
  • Detection of genotoxic and clastogenic effects of soils pollution in Armenia with application of Tradescantia (clone 02) test system | Modern Achievements in Population, Evolu¬tionary, and Ecological Genetics: International Symposium,Vladivostok –Vostok Marine Biological Station (MAPEEG-2015 / MolSy 2015), September 1–10, 2015 : Program & Abstracts. –Vladivostok, 2015. – 86 p. – Engl. ISBN 978-5-7442-1563-7. (համահեղինակ)
  • Detection of mutagenic activity of waters of Debed river and its basin (Armenia) | Materials of V International Yong Scientists conferance “Biodefersity, Ecology, Adaptation, Evolution.June 13-17,2011, Odessa, p. 255. (համահեղինակ)
  • Anticlastogens in mammalian and human cells | Springer-Verlag, New-York Berlin Heidelberg 1991: 125 p.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Ռուբեն Միքայելի Հարությունյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հարությունյան» հոդվածին։