Ռուբեն Կարապետյան (դիվանագետ)

հայ պետական գործիչ, դիվանագետ, պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Կարապետյան (այլ կիրառումներ)

Ռուբեն Կառլենի Կարապետյան (սեպտեմբերի 10, 1963(1963-09-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դիվանագետ, պատմաբան։ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1][2]։

Ռուբեն Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1963(1963-09-10) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունարևելագետ, դիվանագետ, պետական գործիչ, պատմաբան և գրող
 Ruben Karapetyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1963թ. սեպտեմբերի 10-ին՝ Երևանում։ Ավարտել է Ա․Չեխովի անվան համար 55 դպրոցը։ Տիրապետում է անգլերեն, արաբերեն, իտալերեն և ռուսերեն լեզուների։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և թոռնիկ։

Կրթություն խմբագրել

1980-1986 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, ստացել է մագիստրոսի կոչում՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։

1993 թվականի փետրվարից հուլիսը Լիբանանում` Բեյրութի Հայկազեան համալսարանում անցել է Քաղաքագիտության հատուկ դասընթաց /Intensive Political  Science Course: 1994 թվականի մայիսից օգոստոսը Միացյալ Թագավորությունում` Օքսֆորդի, Լիդսի, Էդինբուրգի համալսարաններում մասնակցել է դիվանագիտություն և միջազգային իրավունք թեմաներով Դիվանագիտական դասընթացների /Diplomats Course/:

1999 թվականին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ «Սիրիա-ամերիկյան հարաբերությունները․ 1967-1996թթ.» թեմայով` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

2009 թվականին  ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան՝ «Սիրիայի տեղն ու դերը արաբ-իսրայելական հակամարտությունում 1946- 2000թթ.» թեմայով գիտական ատենախոսության պաշտպանության համար[3]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1986-1988 թվականներին՝ ավագ տեսուչ, արտաքին կապերի բաժին, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)՝ արտասահմանյան բուհերի միջև համագործակցության  ուղղությամբ երկկողմ համաձայնագրերի իրականացման գիտական պատասխանատու։
  • 1988-1992 թթ․՝ օտարերկրյա ուսանողների բաժանմունքի պետ, ԵՊՀ արտաքին կապերի բաժին։
  • 1993-1994 թթ․՝ կցորդ, Առաջին Եվրոպական վարչություն, ՀՀ ԱԳՆ։
  • 1994-1995 թթ․՝ երրորդ քարտուղար, Երկրորդ Եվրոպական վարչություն, ՀՀ ԱԳՆ։
  • 1995 թ․՝ երկրորդ քարտուղար, Բուլղարիայում ՀՀ դեսպանություն։
  • 1996-1997 թթ․՝ երկրորդ քարտուղար (հյուպատոս), Հունաստանում ՀՀ դեսպանություն։
  • 1997-1999 թթ․՝ առաջին քարտուղար (փոխդեսպան), Հունաստանում ՀՀ դեսպանություն։
  • 1999-2000 թթ․՝ աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԳՆ։
  • 2000-2004 թթ․՝ վարչության պետ, ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն։
  • 2004-2009 թթ․՝ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։
  • 2005-2019 թթ․՝ դեսպան, համատեղության կարգով Մարոկկոյում, ՀԱՀ-ում, Եթովպիայում, Լիբիայում և Սուդանում (նստավայրը՝ Կահիրե
  • 2008-2009 թթ․՝ ՀՀ լիազոր ներկայացուցիչ, Արաբական պետությունների լիգա։
  • 2008-2009 թթ․՝ ՀՀ մշտական դիտորդ, Աֆրիկյան միություն։
  • 2009-2013 թթ․՝ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, Իտալիայի Հանրապետություն[4]։
  • 2010-2013 թթ․՝ ՀՀ դեսպան, համատեղության կարգով  Սլովենիայում, Խորվաթիայում, Մալթայում  և Պորտուգալիայում  (նստավայրը՝ Հռոմ

2013 թվականից զբաղեցնում է Հայ-իտալական «Դադիվանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը։

2019-2020 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը[3]։

2020-2022 թթ.՝ ՀՀ նախագահի դիվանագիտական խորհրդական։

 
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ

Գիտահետազոտական և մանկավարժական գործունեություն խմբագրել

Ռուբեն Կարապետյանը սկսել է դասավանդել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում 1999 թվականի սեպտեմբերից։

2003-2004 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նորաստեղծ Հարավարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ (ԱԳՆ-ում համատեղության կարգով)։

Արտերկրում դիվանագիտական ծառայության ավարտից հետո 2013թ. սեպտեմբերից մինչև 2015 թվականը շարունակել է դասախոսել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի, արաբագիտության ամբիոնում։

Ռուբեն Կարապետյանը 2014թ. սեպտեմբերից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Նույն համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի, Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր է։

2016-2019 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի խորհրդական միջազգային համագործակցության հարցերով և «Ընդհանուր պատմության» բաժնի առաջատար գիտաշխատող։

 
Հավատարմագրերի հանձնում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին

Հայ-ռուսական համալսարանի, Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է։

2019 թ․ Ռուբեն Կարապետյանին շնորհվել է Հայ-ռուսական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։

2019-2020թթ. եղել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդի անդամ։

ՀՀ  ԳԱԱ  «Լրաբեր Հասարակական գիտությունների» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։

2011 թվականից Հռոմի Աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների և Հարակից գիտությունների  ինստիտուտի (Istituto di Alti Studi in Geopolitica e Scienze Ausiliare, IsAG)   միջազգային գիտական կոմիտեի անդամ է։  

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արևելագիտության հարցեր» /Journal of Oriental Studies/ եւ «Արաբագիտական ուսումնասիրություններ» /Journal of Arabic Studies/ գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ է[4]։

Ռ.Կարապետյանը ղեկավարել է հինգ ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունները՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և պատմության ինստիտուտներում։

Տարբեր դասախոսություններով հանդես է եկել Եգիպտոսի, Լիբանանի, Սիրիայի, Իտալիայի համալսարաններում։

Հեղինակ է 7 մենագրությունների և երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների։ Ինչպես նաև, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ԲՈՒՀ-երի ուսանողների համար «Արաբական երկրների նոր և նորագյուն պատմություն» բուհական առաջին դասագրքի հեղինակն է։ (գրքի հղումը՝ http://publishing.ysu.am/hy/1579238485  Երևան, ԵՊՀ հրատարակչություն)․[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Բարձրագույն Որակավորման Կոմիտե».
  2. 2,0 2,1 «ՀՀ նախագահի հրամանագիրը Ռուբեն Կարապետյանին ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու մասին».
  3. 3,0 3,1 «Дипломатические представители Республики Армения».
  4. 4,0 4,1 «ՀՀ Նախագահի հրամանագիրը Ռ․Կարապետյանին Իտալիայի Հանրապետությունում Արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին».>