Ռուբեն Խլղաթյան

հայ ձյուդոիստ

Ռուբեն Խաչիկի Խլղաթյան (ծնվ. 26 դեկտեմբերի 1961 թ., գ. Ոսկեթաս, Թալինի շրջան), ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի գործիչ, Արմավիրի քաղաքապետ։

Կրթություն խմբագրել

  • 1967-1977 թթ. - սովորել և ավարտել է Հոկտեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
  • 1984 թ. ընդունվել և 1995 թ. ավարտել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ–մեխանիկի մասնագիտությամբ։
  • 2001-2006 թթ. - սովորել և հեռակա ուսուցմամբ ավարտել է Ռոստովի Հարավ-Ռուսական Տնտեսագիտության և Սերվիսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1974-1980 թթ. - զբաղվել է ձյուդո ըմբշամարտով։
  • 1980-1982 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1983-1988 թթ. - աշխատել է Ռոստովի մարզի Շախտի քաղաքի կոշիկի ֆաբրիկայի արտադրամասի պետ։
  • 1988-1993 թթ. - Ռոստովի մարզի Շախտի քաղաքում հիմնադրել և ղեկավարել է «Գալակտիկա» կոոպերատիվը։
  • 1993-1996 թթ. - Ռոստովի մարզի Շախտի քաղաքի «Դրուժբա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն։
  • 1996-2002 թթ. - Արմավիր քաղաքում հիմնադրել է և խորհրդի նախագահի կարգավիճակով ղեկավարել է «Լեգենդա» ՍՊԸ։

Գործունեությունը տեղական ինքնակառավարման համակարգում խմբագրել

  • 2002-2004 թթ. - Արմավիրի քաղաքապետի տեղակալ։
  • 2004 թ. ընտրվել է Արմավիրի քաղաքապետ։
  • 2007 թ. վերընտրվել է Արմավիրի քաղաքապետ։
  • 2011 թ. վերընտրվել է Արմավիրի քաղաքապետ։
  • 2013 թ. փետրվարին ներկայացրել է հրաժարական, որը 2013 թ. փետրվարի 28-ին ՀՀ Կառավարության որոշմամբ մերժվել է[1]։
  • 2015 թ. մարտին վերընտրվել է Արմավիրի քաղաքապետ։

Պարգևներ խմբագրել

  • Ձյուդոյի ԽՍՀՄ պատանիների չեմպիոն (1977)։
  • ՀԽՍՀ բազմակի չեմպիոն։
  • ԽՍՀՄ և ՀԽՍՀ սպորտի վարպետ։
  • Հայաստանի Հանրապետության լավագույն համայնքապետ (2006)։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Ամուսնացած է ունի չորս զավակ, չորս թոռ։

Կաղապար:Արմավիրի քաղաքապետներ

Ծանոթագրություններ խմբագրել