Ռուբեն Գրիգորյան (ինժեներ)

հայ ճարտարագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Արամայիսի Գրիգորյան (նոյեմբերի 11 (24), 1917[1][2], Կարս, Կարսի մարզ[1][2] - նոյեմբերի 25, 1976(1976-11-25)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), լեռնային ինժեներ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։ Լենինյան (1959) և ստալինյան մրցանակների դափնեկիր (1951)։ ԽՍՀՄ միջին մեքենաշինության նախարարության մերձկասպյան լեռնամետալուրգիական կոմբինատի տնօրեն (1961—1970), Ա. Ի. Ալիխանովի անվան տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ (1970—1976):

Ռուբեն Գրիգորյան
Ծնվել էնոյեմբերի 11 (24), 1917[1][2]
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ[1][2]
Մահացել էնոյեմբերի 25, 1976(1976-11-25)[1][2] (59 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական լեռնային համալսարան (1940)
Մասնագիտությունլեռնային ճարտարագետ
ԱշխատավայրQ20092561?[1] և Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Miner's Glory 1st class
Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի լեռնային համալսարանը (19401952-1961 թվականներին եղել է Տերնիի լեռնային ձեռնարկության տնօրեն, 1961-1970 թվականներին՝ Շևչենկո քաղաքի շին-վարչության պետ, մերձկասպյան լեռնա-մետալուրգիական կոմբինատի տնօրեն, 1970 թվականից՝ Մոսկվայի տեսական և փորձարարական ֆիզիկայի համալսարանի տնօրենի տեղակալ։ 1961-1970 թվականներին ընտրվել է ՂԽՍՀ ԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու, 1963-1971 թվականներին՝ ՂԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ Արժանացել է ԽՍՀՄ պետական (1951) և լենինյան (1959) մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 227