Ռուբեն Բագրատունի (օգոստոսի 23, 1970(1970-08-23), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)` հայ երգահան և կիթառահար։

Ռուբեն Բագրատունի
Ի ծնե անունՌուբեն Հախվերդյան
Ծնվել էօգոստոսի 23, 1970(1970-08-23) (53 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերհեղինակային երգ
Մասնագիտություներգիչ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ, բաս կիթառ և կիթառ
Գործունեություն1990-ներկա
ԿապվածԿիլիկա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1970 թվականի օգոստոսի 23-ին Գյումրի քաղաքում։ 1977-1987 թվականներին սովորել է Պետրոս Դուրյանի անվան 28 միջնակարգ դպրոցում։ 1993-1995 թվականներին ծառայել է Հայկական բանակում։ 1990-2000 թվականներին հանդես է եկել «Կիլիկա» խմբում, որպես բաս կիթառահար և մեներգիչ։ Համագործակցել է Սփյուռք և Միներալ ռոք խմբերի, և տարբեր ժանրի երաժիշտների հետ։ Որպես կիթառահար հանդես է եկել տարբեր կատարողների ձայնագրություններում[1]։ Առաջին ստեղծագործությունները գրել է 1985 թվականին։

2000 թվականից կրում է Ռուբեն Բագրատունի բեմական անվանում։ Ներկայումս հանդես է գալիս հեղինակային մենահամերգներով, հիմնականում զբաղված է կիթառի անհատական դասընթացներով։ Բնակվում է Էջմիածին քաղաքում, ամուսնացած է, ունի երկու երեխա[2]։

Ստեղծագործական կենսագրություն խմբագրել

100-ից ավելի երգերի հեղինակ է։ Մասնակցել է հեղինակային երգի փառատոների, բազմաթիվ համերգների։

Թողարկել է 3 ձայներիզ՝

  • «Լսիր երգերս» 1993 թ.
  • «Օրը նորից կսկսվի» 1999 թ.
  • «Ինչ իմանայի» 2003 թ.

և երկու երգով ներկայացված է հեղինակ կատարողների Bard Club CD No1 ձայնասկավառակի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Հայաստանում ամենաշահութաբերը թուրքամետ երաժշտությունն է». Ռուբեն Բագրատունի (Հախվերդյան)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. «AV Production - Ռուբեն Բագրատունի». avproduction.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.(չաշխատող հղում)