Ռուբեն Բաբայանց

հայ հիգիենիստ, սանիտարական գործի կազմակերպիչ

Ռուբեն Համբարձումի Բաբայանց (1889, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1962, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ, սանիտարական գործի կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1931): ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1945): Հիգիենիստների ընկերության Լենինգրադի բաժանմունքի հիմնադիրներից է։

Ռուբեն Բաբայանց
Ծնվել է1889
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1962
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան (1916)
Մասնագիտությունհիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1936)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Բաբայանցը ծնվել է 1889 թվականին Շուշիում։ 1916 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բնագիտության բաժինը։ 1924 թվականին ավարտել է ռազմաբժշկական ակադեմիան։ 1939-1941 թվականներին եղել է Լենինգրադի սանիտարահիգիենային բժշկական ինստիտուտի քաղաքային հիգիենայի ամբիոնի վարիչ, 1941-1962 թվականներին՝ Լենինգրադի սանիտարահիգիենային բժշկական ինստիտուտի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչ։ 1953 թվականից, միաժամանակ՝ փոխտնօրեն։ Մշակել է հողի և քաղաքի օդի սանիտարական գնահատման, քաղաքային թափոնների հողային հանքայնացման շարժընթացների ուսումնասիրման եղանակներ[1][2]։

Մահ խմբագրել

Ռուբեն Բաբայանցը մահացել է 1962 թվականին, Լենինգրադում։

Անդամակցություն խմբագրել

  • ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1945)։
  • Հիգիենիստների ընկերության պատվավոր անդամ։
  • Հիգիենիստների համամիութենական ընկերության նախագահության պատվավոր անդամ։
  • Աշխարհագրագետների համամիութենական ընկերության իսկական անդամ։
  • Երևանի հիգիենիստների ընկերության պատվավոր անդամ։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ։
  • «Աշխատանքային խիզախության համար» մեդալ։

Երկեր խմբագրել

  • Методика и результаты исследования городских отбросов.[3]
  • Загрязнение атмосферного воздуха.
  • Сравнительная оценка методов лабораторного определения объема осадка сточных вод.
  • Почвенная минерализация и с.-хоз. использование городских отбросов.

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998, 276 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 183։
  2. «БАБАЯНЦ Рубен Амбарцумович». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. «Бабаянц, Рубен Амбарцумович - Методика и результаты исследования городских отбросов [Текст] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Բաբայանց» հոդվածին։