Ռոստովի մարզի` Կարմիր գրքում գրանցված կաթնասունների ցանկ
Ռոստովի մարզի` Կարմիր գրքում գրանցված կաթնասունների ցանկ. այս ցանկում նշված են Ռոստովի մարզի այն բոլոր կաթնասունները, որոնք գրանցված են Կարմիր գրքում (2003 թվականի տվյալներով)։
Ռոստովի մարզի` Կարմիր գրքում գրանցված կենսաբանական տեսակների քանակը հասնում է 579-ի, որոնցից 252-ն կենդանիներ են։ 252-ից 22-ը` կաթնասուններ։ Ցանկում առկա են 9 գիշատիչ կենդանիների անուններ, 4-ական կրծողների և չղջիկանմանների, 2-ական միջատակերների և երկսմբակավորների անուններ։
Ռոստովի մարզի` Կարմիր գրքում գրանցված կաթնասուններ[1]։
|
|
|
№ | Լատիներեն անվանում | Ռուսերեն անվանում և նկարագրություն | Պատկեր | ԿՌՕ | ԿՌ | ԿՍ | ՄՍՕՊ |
---|---|---|---|---|---|---|---|
Մշկամուկ խլուրդների ընտանիքի գետնափորների կարգի կենդանի է։ «Desmaninae» ենթաընտանիքի երկու տեսակներից մեկը, որը երբեմն առանձնացվում է որպես ընտանիք. երկրորդ տեսակը պիրենեյան մշկամուկն է (Galemys pyrenaicus)[5]: Մշկամուկը մնացուկային տեսակ է, բնաշխարհիկ է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում։
Նախապատմական ժամանակներում հանդիպել է Եվրոպայում մինչեւ Բրիտանական կղզիները։ Նրա ժամանակակից բնական արեալը հիմնականում սահմանափակվում է Դնեպրի, Վոլգայի, Դոնի և Ուրալի ավազաններով։ Հանդիպում է նաեւ Ղազախստանում։ Ուկրաինայում, Լիտվայում և Բելառուսում հազվադեպ է։ |
|||||||
Լայնականջ ոզնի, ոզնիների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևեյան Եվրոպայում, Առաջավոր և Կենտրոնական Ասիայում, Հնդկաստանում, Ղազախստանում։ Գրանցված է ՀՀ և ԼՂՀ կենդանիների կարմիր գրքերում։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի և Արագածոտնի մարզերում։ Ղարաբաղի հարավում հանդիպում է Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի տարածքում, հյուսիսում՝ Վարնկաթաղ (Լյուլասազ) գյուղի տարածքում։ Գերադասում է բնակվել չոր տափաստաններում, կիսաանապատներում։ Խույս է տալիս խիտ և բարձր բուսականությունից։ Հանդիպում է պտղատու այգիներում, բանջարանոցներում։ Կարող է բարձրանալ ծովի մակարդակից 1000-1300 մ։ Վարում է մթնշաղագիշերային կյանք։ Ցերեկները թաքնվում է իր պատրաստած բնում (խորությունը՝ 1-1,5 մ) կամ այլ կենդանիների լքված բներում։ Ունի լավ զարգացած հոտառություն։ Նոյեմբերից ապրիլ ձմեռային քուն է մտնում։ Զույգ է կազմում ձմեռային քնից արթնանալուց հետո։ Ամենակեր է, սակայն գերադասում է կենդանական ծագման կերերը։ Մարմնի երկարությունը 14-28 սմ է, պոչը՝ 1-2,5 սմ, ականջները՝ 3-5 սմ, կենդանի զանգվածը՝ 200-550 գ։ Փորի և կրծքի մորթին սպիտակավուն կամ բաց մոխրագույն է, հաճախ՝ միագույն, մռութը՝ գորշ սևից մինչև բաց շագանակագույն։ Փշերը կարճ են և տեղադրված մեջքի կողքերի հատվածում։ Ճակատն ունի մազաբաժիններ։ | |||||||
Հսկա երեկոյան չղջիկ, մարմնի երկարությունը 84-104 մմ։ Թևերինը` 41-46 մմ։ Քաշը` 41-76 գրամ։ | |||||||
Փոքրիկ երեկոյան չղջիկ, մարմնի երկարությունը 5-6 սմ։ Հանդիպում են Աֆրիկայում, Եվրոպայում, Կովկասում։ | |||||||
Գիշերային չղջիկ, հանդիպում է Ղազախստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Եվրոպայի հարավային մասում։ Ուկրաինայում կա 9 տեսակ, Ռուսաստանում` 13։ | |||||||
Գորշ ականջեղ չղջիկ (լատ.՝ Plecotus auritus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Որպես առանձին տեսակ նկարագրվել է 1990-ին։ Մինչ այդ ականջեղների ցեղը ներկայացվում էր 1 տեսակով (2 տարատեսակներով)։ Հայաստանում տարածված է հյուսիսային շրջաններում։ Առավել հաճախ բնակվում է անտառներում (փչակներում, ծառերի կեղևի տակ) կամ անտառամերձ ժայռաճեղքերում, քարանձավներում, հազվադեպ՝ տարբեր շինություններում (գոմերում, տանիքների տակ) գերադասում է փայտե շինությունները։ Կոտայքի մարզում (Մարմարիկ գետի հովիտ) հայտնաբերվել է Կովկասում ամենամեծաքանակ ձմեռող գաղութը (174 առանձնյակ)։ Մարմնի երկարությունը 47-50 մմ է, պոչինը՝ 46-50 մմ, նախաբազկինը՝ 43-47 մմ։ Մորթին մեջքի մասում գորշաշագանակագույն է, դեպի փորը վերածվում է դեղնասպիտակավունի։ Մոխրագույն ականջեղ չղջիկից տարբերվում է գույնով և քթահիմքում խիտ ու երկար մազերով պատված թմբիկի առկայությամբ։ | |||||||
Սովորական դաշտամուկ (լատ.՝ Microtus arvalis), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է բոլոր կլիմայական գոտիներում, հազվադեպ հանդիպում է նաև անտառներում և մերձարևադարձային կիսաանապատներում (830-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է խոպան տարածքներում, վարելահողերում, այգիներում, հացահատիկային և այլ մշակաբույսերի ցանքերում, թփուտներում, քարակույտերում, երբեմն՝ բնակավայրերում։ Մարմնի երկարությունը մինչև 140 մմ է, պոչինը՝ 49 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 55 գ։ Մեջքի մորթին մուգ գորշագույն է, փորինը՝ մուգ մոխրագույն։ Պոչը երկգույն է, վերևից՝ մուգ դարչնավուն, ներքևից՝ սպիտակավուն կամ դեղնավուն։ Հետին թաթի տակ կա 6 կոշտուկ։ | ермуланчика обыкновенного |
||||||
Փոքր ճագարամուկ (լատ.՝ Allactaga elater), հնգամատ ճագարամկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հանդիպում է Արարատյան դաշտում (800-1200 մ բարձրություններում)։ Մարմնի երկար, մինչև 120 մմ է, պոչինը՝ 175 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 62 գ։ Մարմնի կառուցվածքը տիպիկ է, մեջքի և կողքերի գույնը՝ բաց մոխրադեղնավուն։ Պոչի վրձինը Եռագույն է՝ բաժանված սպիտակավուն, սև և սպիտակ մասերի։ Բնակավայրերին մոտ տարածքներում սովորական է և քչաքանակ։ | тарбаганчика |
||||||
Դեղնակոկորդ մուկ (լատ.՝ Apodemus flavicollis), կրծողների ընտանիքին (Muridae) պատկանող տեսակ։
Դեղնակոկորդ մուկը նման է եվրոպական մկանը (Apodemus sylvaticus), որի հետ երկար ժամանակ իրեն շփոթել են։ Առանձին տեսակ է համարվել 1894 թվականից։ Նա առանձնանում է պարանոցի շուրջ դեղին մորթու շերտով, նրա ականջները մեծ չափեր ունեն և ինքն էլ չափսերով ավելի խոշոր է։ Երկարությունը հասնում է 10 սանտիմետրի։ Կարող է ծառ բարձրանալ և երբեմն ձմեռն անցկացնում է տներում։ Հանդիպում է հիմնականում հարավային Եվրոպայում, բայց երբեմն հայտնվում է նաև հյուսիսում, մասնավորապես Սկանդինավիայում և Մեծ Բրիտանիայում։ Դեղնակոկորդ մուկը համարվում է տզային էնցեֆալիտի տարածող։ Այս տեսակը նշվել է Մոսկվայի մարզի Կարմիր գրքում։ |
|||||||
Անատոլիական մուկ, (լատ.՝ Apodemus mystacinus) մկների ընտանիքի կրծող։ Տարածված է հիմնականում Հարավային Եվրոպայի և Հարավ-արևմտյան Ասիայի երկրներում՝ Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Վրաստան, Հունաստան, Իրան, Իրաք, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Սերբիա և Չեռնոգորիա, Ռուսաստան, Էստոնիա։ | |||||||
Ջրասամույր (Lutra lutra), կզաքիսազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Մարմինը ճկուն է, մկանոտ, երկարությունը մինչև 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, կենդանի զանգվածը՝ 6-10 կգ։ Թաթերը կարճ են, մատները լողաթաղանթով միացած։ Լավ լողում ու սուզվում է։ Մազածածկը մեջքի մասում մուգ գորշ գույնի է, փորի կողմից՝ բաց արծաթավուն։ Սնվում է հիմնականում ձկներով, գորտերով, երբեմն՝ բադերով։ Սեռահասուն է դառնում կյանքի 2-3-րդ տարում։ Հղիությունը 8-10 ամիս է, էգն ունենում է 2, հազվադեպ՝ 4 ձագ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում։ Ջրասամույր հանդիպում է Հայաստանի շրջանների մեծ գետերում ու լճերում։ Ջրասամույրի մորթին շատ արժեքավոր է, անխնա ոչնչացման հետևանքով որսը շատ երկրներում արգելված է։ | |||||||
Կնգում, հանդիպում է Եղրոպայում, Նոր Զելանդիայում, կենտրոնական Ասիայում։ | |||||||
Դաշտաղվես (լատ.՝ Vulpes corsac), իրական աղվեսներին պատկանող միջին չափսի կենդանի է, որը հանդիպում է Ասիայի, Մոնղոլիայի և հարավարևմտյան Չինաստանի անապատային, կիսաանապատային և տափաստանային վայրերում։ Այս կենդանու քանակը տատանվում է և կարող է մի քանի հազարի տարբերություն ունենալ երկու տարիների հաշվառկներում։ Կորսակը հանդիպում է գրեթե ամբողջ կենտրոնական և հյուսիսարևելյան Ասիայում։ Նա ապրում է Ղազախստանի, Ուզբեկիստանի և Թուրքմենիստանի բոլոր հատվածներում։ Առկա է նաև Մոնղոլիայում, սակայն բացակայում է երկրի հյուսիսային հատվածում։ Այս կենդանին ապրում է նաև Իրանում, Աֆղանստանում, Տաջիկիստանում, Չինաստանում և Ռուսաստանի որոշ հատվածներում։ Դաշտաղվեսը միջին չափսի կենդանի է։ Մամինը ունի 45-65 սմ երկարություն պոչը՝ 19-25 սմ։ Կշռում են 1,6-3,2 կգ։ Ունի լայն գանգ և համեմատաբար փոքր ատամներ։
Դաշտաղվեսը ունի կեռ ճանկեր, որոնք նրան թույլ են տալիս ծառեր բարձրանալ։ Նա ունի շատ սուր տեսողություն և լսողություն։ Դաշտաղվեսները որսում են գիշերը։ Նրանք ի տարբերություն այլ աղվեսների երբեմն ապրում են խմբերով՝ իրենց տարածքը պաշտպանելու նպատակով։ Մարմնի փոքրության պատճառով նրանք չեն կարող քայլել կամ որսալ ձյան հաստ շերտի վրայով։ Ցրտաշունչ ձմեռները նրանք անցկացնում են իրենց բներում։ Երբեմն դաշտաղվեսները հետևում են եղջերուների խմբերին՝ հույս ունենալով, որ նրանք իրենց ծանրությամբ կցածրացնեն ձյան բարձրությունը։ Դաշտաղվեսները իրենց որսը թաքցնում են։ Այն հատվածները, որտեղ նրանք ապրում են շատ աղքատ են ջրով, այդ իսկ պատճառով այս կենդանիները իրենց օրգանիզմին անհրաժեշտ հեղուկը ստանում են որսած սննդից։ Փոքրամարմին լինելու պատճառով նրանք որսում են փոքր կենդանիների՝ տարբեր մանր կրծողներ, սկյուռեր, փոքր նապաստակներ և այլն։ Երբեմն դաշտաղվեսները կարողանում են որսալ նաև ավելի մեծ կենդանիների՝ մեծ նապաստակներ և նմանատիպ կենդանիներ։ Չնայած այն փաստին որ դաշտաղվեսները համարվում են մսակեր, որսի պակասության պատճառով նրանք կարող են որոշ ժամանակով սնվել բուսական սննդով։ |
|||||||
Անտառային կատու (լատ.՝ Felis silvestris լատ.՝ fēles (fēlis)-ից), եվրոպական կամ վայրի կատու, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կատվազգիների ընտանիքից։ Մարմնի երկարությունը 63-75 սմ է, պոչինը՝ 30-34 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 6 կգ։ Շիկամոխրագույն է՝ դեղնավուն երանգով, որովայնի վրա երբեմն լինում են միահավասար դասավորված բծեր։ Գլխի և պարանոցի վերին մասով անցնում են 4 սև շերտեր, որոնցից միջին 2-ը շարունակվում են մեջքի վրայով մինչև պոչի հիմքը։ Պոչի վրա կան 4-6 լայն, սև օղակներ։ Մազածածկը խիտ է և փափուկ։ Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, քիչ քանակությամբ՝ խոտաբույսերով և մրգերով։ Ունի լավ հոտառություն և լսողություն, թույլ տեսողություն։ Կտղուցը սկսվում է հունվար-մարտին։ Հղիությունը տևում է 63-68 օր։ Ունենում է 3-5 (երբեմն՝ 7) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3- 4 ամիս (1-1,5 ամսականից սնվում են նաև մսով)։ Մազափոխվում են տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը։ Ակտիվ է մայրամուտից մինչև կեսգիշեր (հանգստանալուց հետո՝ նաև լուսաբացին)։ Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ։ Մորթին սակավարժեք է։ Անտառակատուն հանդիպում է Եվրոպայում, հյուսիսային Ասիայում, Աֆրիկայում։ Որսում է մանր կաթնասուններ, թռչուններ։ Անտառային կատու բնակություն է հաստատում այնտեղ, որտեղ շատ են հողում ապրող նապաստակները, ճագարները, թռչունները։ Բոլոր անտառակատուները վախկոտ են և չեն մոտենում մարդկանց բնակավայրերին։ Ըստ հետազոտությունների, բոլոր այժմյան տնային կատուները առաջացել են անտառակատվի ենթատեսակներից մեկից, մոտ 10.000 տարի առաջ, Մերձավոր Արևելքում։ | |||||||
Կովկասյան սամույր, հանդիպում է Դոնի և Վոլգայի ափերին, Կովկասում, ԱՄՆ-ում։ | |||||||
Խայտաքիս (լատ.՝ Vormela peregusna), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է Լոռու և Կոտայքի մարզերի լեռնատափաստաններում և կիսաանապատներում։ Բնակվում է տարբեր կենդանիների (հիմնականում՝ ավազամկների) լքված հին բներում։ Մարմնի երկարությունը 27-35 սմ է, պոչինը՝ 12-20 սմ։ Մազածածկը կարճ է, հարթ, խայտաբղետ։ Դեղին ֆոնի վրա ցրված են շիկակարմիր կամ գորշադարչնագույն մանր, տձև բծեր, որոնք թիակների վրա ավելի խոշոր են։ Դնչի վերին ծայրը, ականջների միջև և պոչի ծայրը մուգ են, պոչի միջին մասը՝ բաց դարչնագույն։ Աչքերի վերին մասը, բերանի շուրջը և ականջների ծայրերն ընդգծված են սպիտակ շերտով։ Սնվում է կրծողներով (հիմնականում՝ ավազամկներով), որոնց որսում է բների մեջ։ Բազմացումը սկսվում է վաղ գարնանը։ Ձագերը ծնվում են մայիսի սկզբին։ Ունենում է 3-8 ձագ։ Ակտիվ է երեկոյան և լուսաբացին, ցերեկը թաքնվում է բնում։ Վտանգի դեպքում պաշտպանվում է։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու կրծողներ։ Հայաստանում որսն արգելված է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ | |||||||
Սովորական լուսան (լատ.՝ Lynx lynx), լուսանների ցեղի կաթնասուն կենդանի։ Հիմնականում տարածված են Եվրոպայի և Սիբիրի անտառներում։
Հայտնաբերվել է 1758 թվականին Կառլ Լիննեյի կողմից։ Համարվում է ամենահյուսիսաբնակ կատվազգիներից մեկը։ Սովորական լուսանների մարմնի երկարությունը կազմում է 80-130 սմ, ընդ որում 70 սմ-ը կազմում է կենդանիների հետնաբաշը։ Սովորաբար նրանք լինում են մեծ շան չափերի։ Չափահաս արուների քաշը կազմում է 18-ից 25 կգ և հազվադեպ կարող է հասնել մինչև 30 կգ-ի։ Ի տարբերություն արուների, էգերը ավելի փոքր են և միջինում կշռում են 18 կգ։ Ականջները երկար են և նման են մյուս կատվազգիների ականջներին։ Պոչը շատ ավելի կարճ է՝ 20-40 սմ, իսկ գլուխը մարմնի համեմատ փոքր է՝ կլորավուն։ Դունչը կարճ է, աչքերը լայն են և կլորավուն։ Մազափոխումը սովորական լուսանների մոտ տարվա ընթացքում տեղի է ունենում երկու անգամ՝ գարնան և աշնան ամիսներին։ Լուսանների նոր ծևավորված մորթին շատ խիտ է և հաստ։ Հատկապես լավ արտահայտված մորթային մազածածկ կա լուսանների որովայնի հատվածում։ Այս հարմարանքը նրանց օգնում է ձմռան ամիսներին տեղաշարժվել ձյան հաստ շերտի միջով։ Գոյություն ունեն սովորական լուսանների բազմաթիվ մորթածածկեր՝ կախված տարածվածության արեալից։ Դրանք շատ ավելի հաստ և փափուկ են մեջքի, որովայնի և ոտքերի շրջաններում։ Մորթին հիմնականում ունի գորշ գունավորում, իսկ հազվադեպ նաև սպիտակ։ Հարավում տարածված լուսանների մազածածկույթը շատ ավելի թույլ է արտահայտված։ Ոտնահետքերը նման են կատվի ոտնահետքերին՝ առանց ճանկերի։ Սովորական լուսանները համարվում են կատվազգիների ընտանիքի ամենահյուսիսային տեսակները։ Սկանդինավյան թերակղզում այս կենդանիները հանդիպում են նույնիսկ բևեռային շրջաններում։ Ժամանակին այս կենդանին սովորական էր համարվում Եվրոպայի համար, սակայն 20-րդ դարի կեսին նրանց մեծ մասը ոչնչացվեցին Եվրոպայի արևմտյան և կենտրոնական հատվածներից։ Ներկայումս ձեռնարկվում են կենդանիների պոպուլյացիաների վերակենդանացման ծրագրեր։ Լուսանները Ռուսաստանում հանդիպում են խուլ, խիստ աղբոտած տարածքներում, ինչպես նաև փշատերև անտառներում՝ Կամչատկայից մինչև Սախալին, ուր լուսանները ներխուժել են բոլորովին վերջերս։ Հարակից տարածքներից հանդիպում են Կովկասում, Կարպատներում և Միջին Ասիայում։ Սովորական լուսանները տարածված են Ռուսաստանում, Վրաստանում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Իսպանիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Բելառուսում, Խորվաթիայում, Ալբանիայում, Հունաստանում, Լիտվայում, Լատվիայում, Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում։ |
|||||||
Տափաստանային կզաքիս, հանդիպում է Տիբեթում, կենտրոնական Ասիայում, Հիմալայներում։ | |||||||
Անտառային կզաքիս, քաշը` 1,7 կգ։ Հանդիպում է Աֆրիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում։ | |||||||
Սևծովյան ծողախոզ, երկարությունը` 1,5 մ։ Քաշը` 30 կգ։ | |||||||
Զուբր (անգլ.՝ Bison), սնամեջ եղջերավորների ընտանիքի, զուբրերի սեռի, եվրոպական անտառային վայրի ցուլ։ Արուների մարմնի երկարությունը մոտ 3,5 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,6-1,9 մ, կենդանի քաշը՝ 700-900 կգ։ Էգերն ավելի փոքր են (400-600 կգ)։ Գույնը՝ գորշ, տարբեր երանգներով։ Էգերը սեռահասուն են դառնում 3-4 տարեկանում, իսկ արուները՝ մի փոքր ավելի վաղ։ Ապրում են հոտերով, սեռահասուն արուները հոտին միանում են միայն բեղմնավորման շրջանում։ Սնվում են որոշ ծառատեսակների կեղևով, շվերով, խոտով և թփերով։ 20-րդ դարում զուբրը գրեթե անհետացել Էր։ Այժմ բուծում են մոտ 25 երկրներում։ | |||||||
Սայգա, մարմնի երկարությունը 100-145 սմ։ Բարձրությունը` 55-80։ Քաշը` 20-50 կգ։ | 3 | CR[24] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Отзыв на Красную книгу Ростовской области - Зоологический институт РАН» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Предисловие к Красной книге России» (ռուսերեն). BioDat. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «КРАСНАЯ КНИГА МСОП (версия 3.1.)» (ռուսերեն). Красная книга Южного Урала. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 «Красная книга Ростовской области» (ռուսերեն). Красная книга Ростовской области. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Описание Русской выхухоли в Красной книге Ростовской области» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Nyctalus lasiopterus — гигантская вечерница
- ↑ «Nyctalus leisleri — малая вечерница». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Myotis dasycneme — прудовая ночница». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Plecotus auritus — бурый ушан». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Stylodipus telum — емуранчик обыкновенный(չաշխատող հղում)
- ↑ Sicista subtilis — мышовка степная
- ↑ Lagurus lagurus — пеструшка степная
- ↑ «Lutra lutra — выдра». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Mustela erminea — горностай». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Vulpes corsac — корсак
- ↑ «Felis silvestris — лесная кошка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Mustela lutreola — европейская норка». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Vormela peregusna — перевязка
- ↑ «Lynx lynx — рысь». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Mustela eversmanni — степной хорь(չաշխատող հղում)
- ↑ «Mustela putorius — лесной хорь». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Phocoena phocoena ssp. relicta — черноморская морская свинья». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Bison bonasus — Зубр». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Saiga tatarica — Сайга». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "м", but no corresponding <references group="м"/>
tag was found