Ռոստովի բացովի երկաթուղային կամուրջ

Ռոստովի բացովի երկաթուղային կամուրջ (ռուս.՝ Ростовский разводной железнодорожный мост), բացովի բարձրացվող միջնամասով եռահենամեջ կամարակապ երկուղի կամուրջ Դոն գետի վրա։ Գտնվում է Դոնի Ռոստովում, Տեմեռնիկի գետաբերանի մոտ, Հյուսիսկովկասյան երկաթուղու Ռոստով-Գլավնի և Զարեչնայա կայարանների միջև։ Կամրջի վրայով անցնում է Ռոստովով ընթացող մարդատար գնացքների մեծ մասը և բեռնատարների աննշան քանակություն։

Ռոստովի բացովի երկաթուղային կամուրջ
ռուս.՝ Ростовский разводной железнодорожный мост
Երկիր Ռուսաստան
ՏեղանքՌոստովի մարզ
Տեսակերկաթուղային
Թռիչքների քանակ3
Հատում էԴոն գետը
Երկարություն300 մ
Լայնություն11 մ
Երթևեկելի գծերի քանակ2
Շինարարության սկիզբ1873
Բացման տարեթիվ1874
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1874 թվականի կամուրջ խմբագրել

Այս վայրում առաջին կամուրջը կառուցվել է 1873-1874 թվականներին` Է. Զուբովի նախագծով, Վլադիկավկազի երկաթուղու շինարարության ժամանակ։ Դա եղել է ինքնատիպ կառուցվածքով միագիծ հնգահենամեջ կամուրջ. նավերը բաց թողնելու համար միջին ֆերման շրջվում էր 90 աստիճանով` կանգնելով գետի երկայնքով։

Սակայն նավերի անցնումը կամրջի միջով բարդ էր, նրանք հաճախ բախվում էին կամրջի հենասյուներին։ Այդ պատճառով 1879 թվականին Դոնի գետաբերանային կոմիտեի նախաձեռնությամբ նավանցներին օգնելու նպատակով կառուցվեց հատուկ իջեցնող կցանավ։ Նավարկության ամբողջ ընթացքում այդ կցանավը խարիսխ գցած կանգնում էր նավարկելի բացվածքի դիմաց։ Այնտեղից ընթացող նավերին տալիս էին ծովային ճոպաններ, ապա շոգեկարապիկի օգնությամբ նավը զգուշորեն ձգում էին դեպի վերև կամ իջեցնում հոսանքն ի վար[1]։

1917 թվականի կամուրջ խմբագրել

Նշված անհարմարությունների, ինչպես նաև միագիծ կամրջի անբավարար թողունակության պատճառով 1912 թվականին որոշվեց 40-50 մետր ներքև կառուցել նոր կամուրջ։ Պրոֆեսոր Ստանիսլավ Բելզեցկին խոշորագույն գիտնական-կամրջաշինարար, պրոֆեսոր Նիկոլայ Բելելյուբսկու և պրոֆեսոր Գրիգորի Պերեդերիի մասնակցությամբ, մշակեց ուղղահայաց բարձրացվող միջնամասով եռահենամեջ կամուրջ, որը նման կառուցվածքի առաջին կամուրջն էր Ռուսաստանում։ 1917 թվականին այն կառուցվեց և անվանվեց «Ամերիկյան», քանի որ նման կամուրջներ սկսած XIX դարի վերջից կառուցվում էին Հյուսիսային Ամերիկայում։ Հին կամուրջը քանդվեց 1920-ական թվականներին։ Նրա կառուցատարրերն օգտագործվեցին Սոչի-Ադլեր երկաթուղու կառուցման ժամանակ։

Պատերազմի տարիներ խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսներին հին կամրջի տեղում կառուցվեց ժամանակավոր «լիտերային» կամուրջ։ Դոնի Ռոստովի առաջին գրավման օրը` 1941 թվականի նոյեմբերի 21-ին, Կարմիր բանակի նահանջի ժամանակ, Ամերիկյան կամրջի հենամեջը և «լիտերային» կամուրջը պայթեցվեցին խորհրդային սակրավորների կողմից[2]։ Սակայն արդեն նոյեմբերի 28-ին Ռոստովն ազատագրվեց, որից հետո «լիտերային» կամուրջը վերականգնեցին։ Ռոստովի երկրորդ գրավման ժամանակ «լիտերային» կամուրջը նորից պայթեցվեց, բայց հետագայում վերականգնվեց գերմանացիների կողմից։ 1943 թվականի փետրվարին Ռոստովն ազատագրելիս երկու կամուրջներն էլ գրեթե ամբողջությամբ ավերվեցին։

Հետպատերազմյան ժամանակ խմբագրել

1945 թվականին Ամերիկյան կամրջի հենասյուներին կառուցվեց ժամանակավոր չբացվող կամուրջ։ 1949-1952 թվականներին «լիտերայինի» տեղում կառուցվեց նոր կամուրջ, որն օգտագործվում է մինչ օրս։ Ըստ կառուցվածքի այն շատ քիչ է տարբերվում Ամերիկյան հին կամրջից։ 1945 թվականի կամուրջը կարճ ժամանակում ապամոնտաժվեց, սակայն նրա հենասյուները կանգնած են մինչ օրս։

2001-2003 թվականներին կամուրջը վերակառուցվեց, ամրացնելու նպատակով հորանների միջև հեծան տեղադրվեց[3]։

Պատկերասրահ խմբագրել

 
Կամրջի համայնապատկերը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сидоренко В. Т. Выбранные места из истории Северо-Кавказской железной дороги. — Ростов-на-Дону: «Новая книга», 2002.(չաշխատող հղում)
  2. Ефремова М. 21 ноября 1941г. началась 1-я оккупация Ростова немецко-фашистскими войсками. — Вып. 28.11.2007.
  3. «Заканчивается ремонт железнодорожного моста через Дон в Ростове-на-Дону». АвтоТрансИнфо. 30.03.2001. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել