Ռոստոմ Աբաշիձե

վրացի հունահռոմեկան ոճի ըմբիշ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոստոմ Աբաշիձե (վրաց.՝ როსტომ აბაშიძე, փետրվարի 23, 1935(1935-02-23), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային հունահռոմեկան ոճի ըմբիշ։ Աշխարհի եռակի, ԽՍՀՄ եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1962

Ռոստոմ Աբաշիձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝վրաց.՝ როსტომ ომერის ძე აბაშიძე
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ ԽՍՀՄ[1] և  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 23, 1935(1935-02-23) (89 տարեկան)
Ծննդավայր՝Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Գեորգի Պավլովիչ Ռոստիաշվիլի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1935 թվականի փետրվարի 23-ին Բաթում քաղաքում։

Մարզական գործունեություն խմբագրել

Մարզիչներ Ակակի Մամինոշվիլիի և Գեորգի Ռոսթիաշվիլիի ղեկավարությամբ 1950 թվականից սկսում է զբաղվել դասական ոճի ըմբշամարտով։ Մինչ այդ զբաղվել է լողով և ֆուտբոլով։ Հանդես է եկել կիսածանր քաշային կարգում (մինչև 97 կգ)։ 1954 թվականին լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման։ 1954-1963 թվականներին մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին՝ 1957, 1960, 1962 թվականներին դառնալով չեմպիոն, իսկ 1956 և 1958 թվականներին արժանացել է բրոնզե պարգևի[2]։ 1956 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1958, 1962 և 1963 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն։ Մասնակցել է 1964 թվականի Տոկիոյում անցկացված օլիմպիադային, սակայն, հիվանդությունից հետո չկարողանալով լիարժեք մարզական վիճակ ձեռք բերել, զբաղեցրել է ընդամենը 5-րդ տեղը։

Օլիպիադայից հետո անցել է մարզչական աշխատանքի։ Եղել է Վրացական ԽՍՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչը։ Նրա ղեկավարությամբ հավաքականը լուրջ հաջողությունների է հասել։

Գերազանցությամբ ավարտել է Վրաստանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժինը, ապա՝ ասպիրանտուրան։

Շինարարական և գյուղատնտեսության ջրամատակարարման ոլորտներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։

Ծանոթագրություններ խմբագրել