Ռոսկո Լի Բրաուն (անգլ.՝ Roscoe Lee Browne մայիսի 2, 1922(1922-05-02)[1], Woodbury, Նյու Ջերսի, ԱՄՆ - ապրիլի 11, 2007(2007-04-11)[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի թատրոնի դերասան, կինոյի և հեռուստատեսության հնչյունավորող։

Ռոսկո Լի Բրաուն
Ծնվել էմայիսի 2, 1922(1922-05-02)[1]
ԾննդավայրWoodbury, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էապրիլի 11, 2007(2007-04-11)[2][1] (84 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԿրթությունԼինքոլնի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Միդլբերի քոլեջ, Ֆլորենցիայի համալսարան և Woodbury Junior-Senior High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հնչյունավորող
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ռոսկո Լի Բրաունը ծնվել է 1922 թվականի մայիսի 2-ին Վուդբերիում, Նյու Ջերսի նահանգում, բապտիստների ընտանիքում։ Հայրը՝ Սիլվանուս Ս. Բրաունը և մայրը՝ Լավին, Ռոսկոն ընտանիքի չորրորդ որդին էր։

Բրաունը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին 92-րդ հետևակային դիվիզիայի կազմում։

1946 թվականին ավարտել է Լինքոլնի համալսարանը։ Այնուհետև ակտիվ շարունակել է իր կրթությունը, ավարտել է Վերմոնտի Միդլբերի քոլեջը, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը և Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանը։ 1949 թվականին, լինելով միջին մրցավազքի լավ վազորդ հաղթել է Amateur Athletic Union ազգային չեմպիոնատում, 1000 յարդ (914,4 մ) վազքում։ 1946-1952-ական թվականներին պարբերաբար դասավանդում էր պատմահամեմատական գրականություն՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Մի քանի տարի զբաղվել է Schenley Import Corporation-ի գինու վաճառքով, իսկ 1956 թվականին հայտնել է, որ թողում է իր աշխատանքը և դառնում է պրոֆեսիոնալ դերասան, այս հարցում նրան օգնել է օպերային երգչուհի Լեոնտինա Պրայսը։

1960 թվականին առաջնելույթ է կատարել «Հուլիոս Կեսար» ներկայացման ժամանակ, իսկ արդեն հաջորդ տարի առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին՝«Կապավոր» ֆիլմում։ Հնչեղ և գեղեցիկ բարիտոնի տերը Ռոսկո Լի Բրաունը[4] դարձավ պահանջված հնչյունավորման դերասան։ 1968-1969-ական թվականներին աշխատել է WWFS ռադիոկայանում, որպես գիշրային դիջեյ։ 1968 թվականին ձայնագրել է Music and Gibran ռադիոծրագիրը։

Ռոսկո Լի Բրաունը մահացել է 2007 թվականի ապրիլի 11-ին Լոս Անջելեսում, 85 ամյակից երեք շաբաթ առաջ[5]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1976 թ.— Էմմի մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ կատակերգական կամ դրամատիկական սերիալում» կատեգորիայում, «Բարնի Միլեր» սերիալի դերի համար— անվանակարգ։
  • 1986 թ.— Փրայմ-թայմ «Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան կատակերգական սերիալում» կատեգորիայում «Կոսբի շոու» սերիալի դերի համար — հաղթանակ
  • 1988 թ.— NAACP Image Award «Լավագույն գլխավոր դեր կատակերգական սերիալում» կատեգորիայում «Կոսբի շոու» սերիալի դերի համար — հաղթանակ։
  • 1989 թ.— «Դայժեստ օճառային օպերա» «Նշանավոր ոճրագործ» կատեգորիայում «Ֆելկոն խաչ» սերիալի դերի համար — նոմինացիա
  • 1995 թ.— «Էմմի» մրցանակ «Լավագույն դեր անիմացիոն ծրագրերում» «Սարդ մարդ» մուլտֆիլմի դերի համար — նոմինացիա։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

45 տարիների ընթացքում Ռոսկո Լի Բրաունը դերեր է մարմնավորել ավելի քան 120 ֆիլմերում և սերիալներում։

Մեծ էկրան խմբագրել

  • 1961 — Կապ պահպանող / The Connection — Ջ. Ջ. Բյորդեն
  • 1964 — Սև ինչպես ես / Black Like Me — Քրիստոֆեռ
  • 1967 — Խեղկատակները / The Comedians — Փոքր Պիեռ
  • 1969 — Տոպազիոն / Topaz — Ֆիլիպ Դյուբուա
  • 1970 — Լ. Բ. Ջոնսի ազատագրումը / The Liberation of L.B. Jones — Л. Б. Джонс
  • 1972 — Կովբոյ / The Cowboys — Ջեբեիդայա Նաիտլինջեր
  • 1973 — Մեծ մարզիկը / The World's Greatest Athlete — Գազենգա, հոգեկան լիդեր
  • 1973 — Super Fly T.N.T — բժիշկ Լամին Սոնկո
  • 1974 — Շաբաթօրյա գիշեր քաղաքի ծայրում / Uptown Saturday Night — կոնգրեսմեն
  • 1976 — Լոգանի փախուստը / Logan's Run — Բռնցքամարտ
  • 1977Twilight's Last Gleaming — Ջեիմս Ֆորեստ
  • 1986Legal Eagles — Դոկինսի դատավորը
  • 1986Jumpin' Jack Flash — Արչեր Լինկոլն
  • 1990Moon 44 — Գալակտիկա միության նախագահ
  • 1992The Mambo Kings — Ֆերնանդո Պերես
  • 1992Eddie Presley — դոկ
  • 1993Naked in New York — պարոն Ռիդ
  • 1995Babe — կադրում պատմող
  • 1996Dear God — Իդրիս Աբրահամ
  • 1996Forest Warrior — Կլովիս Մեդիսոն
  • 1998Judas Kiss — Բլիկեր շեֆ
  • 1998 — 'Babe: Pig in the City — կադրոմ պատմող
  • 2006Garfield: A Tail of Two Kitties — կադրում պատմող
  • 2007Epic Movie — կադրում պատմող

Հեռուստատեսություն խմբագրել

  • 1972, 1973 — Բոլորը ընտանիքում / All in the Family — տարբեր դերեր
  • 1975 — Բարնի Միլեր / Barney Miller — Չարլի Ջեֆերս
  • 1978 — Արքա — Ֆիլիպ Գարիսոն
  • 1980—1981 — Օճառ/ Soap — Սոնդերս
  • 1985 — Տիեզերք / Space — Ֆարկար
  • 1986, 1987 — Կոսբի շոու/ The Cosby Show — բժիշկ Բարնաբուս Ֆոստեր
  • 1988 — Ֆելկոն խաչ / Falcon Crest — Ռոզմոնտ
  • 1988, 1991, 1992 — Ուրիշ աշխարհ / A Different World — բժիշկ Բարնաբուս Ֆոստեր
  • 1992, 2003 — Օրենք և կարգ/ Law & Order — տարբեր դերեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #173931960 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Lane, Hamlisch among Theater Hall of Fame inductees Արխիվացված 2012-10-22 Wayback Machine на сайте post-gazette.com, 28 января 2009
  5. Roscoe Lee Browne, 81, Actor of Stage and Screen, Dies на сайте nytimes.com, 12 апреля 2007

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսկո Լի Բրաուն» հոդվածին։