Ռոնդանինի պիետա (իտալ.՝ Rondanini Pietà), մարմարե քանդակ, որի վրա Միքելանջելոն աշխատել է 1550-ական թվականներից մինչև իր կյանքի վերջ՝ 1564 թվական։ Գտնվում է Միլանի Սֆորցա ամրոցի Ռոնդանինի պիետա թանգարանում[1]։

Ռոնդանինի պիետա
տեսակքանդակ
քանդակագործՄիքելանջելո
տարի1550-1564
բարձրություն1,92 ± 0,01 մետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրարձանախումբ
նյութմարմար
գտնվելու վայրՍֆորցա ամրոց
հավաքածուՍֆորցա ամրոց
հիմնական թեմաՊիետա
 Pietà Rondanini Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Այս վերջնական քանդակը կրկին անդրադառնում է մահացած Քրիստոսի վրա Սուրբ Մարիամի ողբի թեմային, որին Միքելանջելոն առաջին անգամ իր ստեղծագործություններում անդրադարձել էր 1499 թվականին՝ կերտելով Պիետա քանդակը։ Խաչելության թեմայով նկարների շարքի և իր շիրիմի համար նախատեսված Պիետա Ֆլորենցիա (իտալ.՝ Pietà Bandini) քանդակի նմանությամբ այս քանդակը ևս ստեղծվել է այն ժամանակ, երբ Միքելանջելոյի մոտ աճում էր մահի զգացումը։

Ռոնդանինի պիետա քանդակի վրա Միքելանջելոն սկսել է աշխատել նախքան Պիետա Ֆլորենցիա քանդակը։ Մարիամի և Քրիստոսի տեսիլային, անօթևան պատկերները Միքելանջելոն կերտել է պարզունակ ձևով, ինչը բնորոշ է նրա վաղ շրջանի ոճին, և առավել նկատելի կրում է գոթիկա քանդակների քան Վերածննդի ազդեցությունը։

Քանդակն անավարտ չի համարվում, այլ գտնվում է շարունակական գործընթացում, որը դիտողի համար տեսանելի է այն բազմաթիվ անկյուններից նայելիս[2]։

Թիկունքի կողմից նայելիս կարծես Քրիստոսն իր մեջքով սատարում է Մարիամին։ Միքելանջելոն այս կերպով ներկայացրել է՝ ինչպես Քրիստոսը կմխիթարի Մարիամին իր մահից հետո։

Հարավաֆրիկացի նկարիչ Մառլեն Դյուման «Ռոնդանինի պիետա» քանդակի հիման վրա 2012 թվականին ստեղծել է Homage to Michelangelo (Ի պատիվ Միքելանջելոյի) Արխիվացված 2016-06-11 Wayback Machine կտավը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Museum of the Pietà Rondanini
  2. Vranic, Ivana (2010). Visibility of Sculpted Matter and Form : Michelangelo’s Rondanini Pietà and the Ontological Nature of Sculpture. University of British Columbia.
  3. Dumas, Marlene (2012). Written in the Stars. Milan: Sorte. էջեր 39–43. ISBN 8836622852.