Ռոնա Նիշլիու
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոնա Նիշլիուն ալբանացի երգչուհի է: Ծնվել է 1986 թվականի օգոստոսի 25-ին Կոսովոյի Միտրովիցա քաղաքում։ Երգում է Փոփ, Ջազզ և Սոուլ ոճերում։ Նրա երաժշտական կարիերան սկսվել է 2004 թվականին, երբ նա մասնակցեց Albanian Idol մրցույթին, որտեղ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Դրանից հետո նա աշխատանքի է անցնում "Blue Sky Radio" ընկերությունում, դրան զուգահեռ նաև շարունակում է երգել։ Նա հայտնի փոփ երգչուհի է Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայում և Չերնոգորիայում։
Ռոնա Նիշլիու Rona Nishliu | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1986 (33 տարեկան) |
Ծննդավայր | Կոսովսկա Միտրովիցա, Socialist Autonomous Province of Kosovo, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | երգչուհի |
Rona Nishliu Վիքիպահեստում |
2011 թ. դեկտեմբերի 29-ին նա իրավունք ստացավ ներկայացել Ալբանիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում Suus երգով, որը գրված է երկու լեզուներով՝ ալբաներեն և լատիներեն։ Ռոնան ներկայանալով առաջին կիսաեզրափակչի ժամանակ անցել է եզրափակիչ փուլ 2-րդը, իսկ եզրափակչում 146 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
ՍինգլներԽմբագրել
- Flakaresha
- Të Lashë
- Shenja
- Eja
- Veriu
- A ka arsy (Ft.Bim Bimma)
- Shko pastro pas saj
- Zonja Vdeke
- Suus