Ռոյսթոն Դրենտե (հոլ․՝ Royston Rickie Drenthe, ապրիլի 8, 1987(1987-04-08)[1], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս «Բանի Յաս» ակումբի կազմում։

Ռոյսթոն Դրենտե
հոլ.՝ Royston Drenthe
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1987(1987-04-08)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Ռոյսթոն Դրենտեն ռոտերդամյան «Ֆեյենորդ» և «Էսկելսիոր» ակումբների սան է։

2007 թվականին Դրենտեն «Ֆեյենորդից» տեղաոխվել է իսպանական «Ռեալ Մադրիդ»։ Թիմը նրա համար վճարել է 14 միլիոն եվրո։

«Ռեալ Մադրիդի» կազմում ի պաշտոնական դեբյուտը Դրենտեն նշել է Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Սևիլյայի» դեմ խաղում։ 2007/08 մրցաշրջանի սկզբում Դրենտեն եղել է մադրիդյան ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ։

2010/11 մրցաշրջանը Ռոյսթոնը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Էրկուլեսի» կազմում[2]։ Թիմի կազմում նա մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Հաջորդ մրցաշրջանը նա անցկացրել է անգլիական «Էվերթոնի» կազում[3][4][5]։

2012 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր ֆուտբոլիստը մնաց առանց խաղային պրակտիկայի, իսկ ահա 2013 թվականի փետրվարի 2-ին պայմանագիր կնքեց ռուսական «Ալաիայի» հետ[6]։

2013 թվականի ապրիլի 15-ին նա ձևակերպել է իր կարիերայի առաջին հեթ-տրիկը՝ «Մորդովիայի» դեմ խաղում[7]։

2013 թվականի հունիսի 21-ին Դրենտեն երկամյա պայմանագիր է կքնել անգլիական «Ռեդինգի» հետ[8]։

2015 թվականից սկսած Ռոսթոն Դրենտեն հանդես է գալիս «Բանի Յաս» թիմի կազմում։

Միջազգային կարիերա խմբագրել

Հոլանդիայի հավաքականի կազմում իր դեբյուտը նա նշել է 2010 թվականի նոյեմբերի 20-ին՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆեյենորդ 2005/06 3 0 0 0 0 0 0 0 3 0
2006/07 26 0 0 0 2 0 0 0 28 0
Արդյունք 29 0 0 0 2 0 0 0 31 0
Ռեալ Մադրիդ 2007/08 18 2 2 0 4 0 1 1 26 3
2008/09 20 0 0 0 5 0 0 0 28 0
2009/10 8 0 1 0 2 1 0 0 11 1
Արդյունք 46 2 3 0 11 1 1 1 65 4
Էրկուլես 2010/11 17 4 2 0 0 0 0 0 19 4
Արդունք 17 4 2 0 0 0 0 0 19 4
Էվերթոն 2011/12 21 3 6 1 0 0 0 0 27 4
Արդյունք 21 3 6 1 0 0 0 0 27 4
Ալանիա 2012/13 6 3 0 0 0 0 0 0 6 3
Արդյունք 6 3 0 0 0 0 0 0 6 3
Կարիերայի արդյունք 119 12 11 1 13 1 1 1 154 15

Միջազգային խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Real Madrid, Drenthe in prestito all'Hercules». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  3. «Comunicado oficial» (իսպաներեն). Sitio oficial del Real Madrid CF. 31.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Blues Secure Drenthe Deal» (անգլերեն). Official Website of Everton FC. 1.09.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «Everton leiht Drenthe» (գերմաներեն). transfermarkt.de. 1.09.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Алания» подписала контракт с Ройстоном Дренте
  7. Первый хет-трик в карьере Дренте оформил в футболке "Алании"
  8. Полузащитник "Алании" Дренте подписал контракт с "Редингом"

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյսթոն Դրենտե» հոդվածին։