Ռոմեո Սանասարի Մուրադյան (վրաց.՝ რომეო მურადიანი, հունվարի 9, 1979(1979-01-09), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, առավել հայտնի է «Մի վախեցիր» հայկական հեռուստասերիալից, որտեղ խաղում է Էդգարի դերը, Խորեն Լևոնյանի և Լուսինե Թովմասյանի հետ։ Հայտնի է նաև Լյուդովիկի դերով՝ «Առողջ եղիր» թատերական ներկայացումում, 2005 թվականին՝ Թբիլիսիում և 2014 թվականին՝ Փարիզում[1]։

Ռոմեո Մուրադյան
Ծնվել էհունվարի 9, 1979(1979-01-09) (45 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ռոմեո Մուրադյանը ծնվել է 1979 թվականին, Թբիլիսիում, Սանասար Մուրադյանի և Ռոզա Մուրադյանի (ծննդյամբ՝ Տերսաղաթելովա) ընտանիքում։ Ունի քույր՝ Նարինե անունով։ Կարիերան սկսել է 16 տարեկան հասակում՝ 1995 թվականին, երբ խաղացել է «Սկանդալ Հավլաբարում» պիեսում։ 1998 թվականին ավարտել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիան։ 1998-2012 թվականներին աշխատել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում, հետագայում` Սլավա Ստեփանյանի անվան թատրոնում որպես դերասան։ 2012 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ քույրն ապրում է 2009 թվականից։ Ազատ խոսում է հայերեն, վրացերեն, ռուսերեն և մի փոքր ֆրանսերեն։

Անձնական կյանք խմբագրել

2000 թվականի սեպտեմբերի 23-ին Ռոմեոն ամուսնացել է Ալինա Մուրադյանի (ծննդյամբ՝ Թումասյան) հետ։ Նրանք ունեն երկու տղա՝ Համլետը (ծնվել է 2003 թվականի հոկտեմբերի 31-ին), Գեորգին (ծնվել է 2009 թվականի սեպտեմբերի 18-ին) և աղջիկ՝ Ռոզալին (ծնվել է 2016 թվականի հունվարի 15-ին)։ Ավագ որդին 2011 թվականին նկարահանվել է «Բաց դուռը» հայկական ֆիլմում։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

  • Մի վախեցիր[2] - Էդգար, 2006,
  • Թղթե փամփուշտ (ქაღალდის ტყვია) - Սերոժ, 2006,
  • Անկախություն (დამუკიდებლობის) - Կոմունիստ Հայաստանից, 2009։

Թատրոն խմբագրել

  • Սկանդալ Հավլաբարում - Սաքո, 1995,
  • Աղջկաս փեսացուները[3] - Արամ / Արմեն, 1996,
  • Արտաշեսի կրքերը` ռազմիկ, 1997,
  • Սիրուց պատուհաս[4] - Վահան, 1998,
  • Նախ մահացավ, հետո ամուսնացավ[5][6] - Սերգո, 1999-2000,
  • Դիմակահանդես - Այծ,
  • Պիկնիկ - Սապո,
  • Քեռի Բաղդասար - Օգսեն,
  • Արևելյան ատամնաբույժ - Մարգար,
  • Մեղադրական եզրակացություն - Գիգլա Մեբուրիշվիլի,
  • Սուրբ Ծնունդը Կուպելոյի տանը` Նինիլո,
  • Եղիր առողջ[7] - Լյուդովիկ (Թբիլիսիում), 2005,
  • Եղիր առողջ[8][9] - Լյուդովիկ (Փարիզում), 2014։

Ծանոթագրություններ խմբագրել