Ռոմեն Քենոն (ֆր.՝ Romain Cannone, ապրիլի 12, 1997(1997-04-12)[2], Բուլոն Բիյանկուր[2]), ֆրանսիացի սուսերամարտիկ, Տոկիոյի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն[3][4][5]։

Ռոմեն Քենոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 12, 1997(1997-04-12)[2] (27 տարեկան)
Ծննդավայր՝Բուլոն Բիյանկուր[2]

Ճանաչվել է 2020 թվականի տարվա մարզիկ Կոլմարում (Ֆրանսիա)[6][7][8]։

Կենսագրություն և մարզական կարիերա խմբագրել

Ռոմեն Քենոն ծնվել է 1997 թվականի ապրիլի 12-ին Ֆրանսիայի Բուլոն-Բիյանկուր քաղաքում։

Վաղ տարքիում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրազիլիա[9]։ Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորքի Ստորին Իսթ Սայդ, այնտեղ էլ 12 տարեկանում սկսել է զբաղվել սուսերամարտով, հետագայում Մայքլ Մոկրեցովի ղեկավարությամբ մարզվել է Նյու Յորքի Քոնի Այլենդ սուսերամարտի ակադեմիայում 13 տարեկանում[9]։

2019 թվականին Քանոնը Բուդապեշտում կայացած տղամարդկանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունում զբաղեցրել է 30-րդ տեղը։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալից առաջ նրա ամենաբարձր նվաճումը եղել է 7-րդ տեղը Վանկուվերի աշխարհի առաջնությունում 2019 թվականի փետրվարի 8-ին[9]։ 2019 թվականին, երբ Քենոնն անցել է Օլիմպիական խաղերի որակավորման փուլ, նա եղել է Սկեմի բիզնես-դպրոցի ուսանող[10]։

Օլիմպիական խաղեր 2020 խմբագրել

Ռոմեն Քենոնը, որն ի սկզբանե նախատեսված էր միայն որպես փոխարինող, 2020 թվականի Ֆրանսիայի հավաքականի ամենաերիտասարդ անդամն էր։ Սակայն 2021 թվականի հունիսի 18-ին, երբ ֆրանսիացի սուսերամարտիկ Դանիել Ժերենը դոպինգ թեստի պատճառով հեռացվել է թիմից, նրան փոխարինող է նշանակվել Քենոնը[11]։

2021 թվականի հուլիսի 25-ին նա քառորդ եզրափակչում հաղթել է ռուս Սերգեյ Բիդուին և կիսաեզրափակչում ուկրաինացի Իգոր Ռեյզլինին ու նվաճել ոսկե մեդալը՝ եզրափակչում հաղթելով աշխարհի նախկին չեմպիոն հունգարացի սուսերամարտիկ Գերգեյ Շիկլոշիին[12]։ Համեմատաբար անծանոթ լինելով իր հակառակորդների համար՝ նա նրանց զարմացրել է`զբաղվելով ստեղծագործական հարձակողական սուսերավարությամբ և ցուցադրելով գեղեցիկ տեխնիկական պալիտրա[13]։

Քենոնի հաղթանակը որակվել է որպես «անսպասելի»։ Նա դարձել է անհատական սուսերամարտի Ֆրանսիայի առաջին օլիմպիական չեմպիոնը այն բանից հետո, երբ Բրիս Գայյարը ոսկե մեդալ էր նվաճել 2004 թվականին[14]։

Մեդալներ խմբագրել

Օլիմպիական խաղեր խմբագրել

Տարի Վայր Մրցություն Տեղ
2021   Տոկիո, Ճապոնիա Անհատական 1-ին[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Promotion spéciale des jeux Olympiques et Paralympiques d’été de Tokyo 2020 (ֆր.): Décret du 8 septembre 2021 portant promotion et nomination dans l’ordre national de la Légion d’honneur — 2021. — Iss. 211. — ISSN 0242-6773
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://web.archive.org/web/20210725103323/https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/fencing/athlete-profile-n1351036-cannone-romain.htm
  3. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Who is Romain Cannone, the Olympic champion that nobody expected at the Olympics?». 2021 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «MICHAEL MOKRETSOV, HEAD COACH». 2018 թ․ մարտի 21.
  6. «Fencing CANNONE Romain - Tokyo 2020 Olympics». .. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  7. «Fencing - CANNONE Romain vs LIMARDO GASCON Ruben - Table of 32 Results». .. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  8. «Romain Cannone profile». Eurosport.
  9. 9,0 9,1 9,2 «Who is Romain Cannone, the Olympic champion that nobody expected at the Olympics?». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  10. A focus on Romain Cannone, high-achieving athlete at SKEMA
  11. French Pull 2016 Fencing Champion Jerent From Tokyo Team For Doping
  12. Tokyo Olympics: Romain Cannone qualified for the epee final, third medal assured for the Blues
  13. Pour Romain Cannone (Escrime), le jour de grâce à Tokyo
  14. «Romain Cannone Olympic champion». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  15. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմեն Քենոն» հոդվածին։