Ռոման Բեգունով

ֆուտբոլիստ

Ռոման Սերգեևիչ Բեգունով (բելառուս․՝ Раман Бегуноў; մարտի 22, 1993(1993-03-22)[1][2], Մինսկ, Բելառուս), բելառուսցի ֆուտբոլիստ, մինսկյան «Դինամո»-յի և Բելառուսի հավաքականի պաշտպան։

Ռոման Բեգունով
Раман Бегуноў
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բելառուս Բելառուս
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1993(1993-03-22)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Միսնկ, Բելառուս
Հասակ 181
Քաշ 77
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բելառուս Դինամո (Մինսկ)
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2015 Բելառուս Մինսկ 87 (4)
2015—մ.հ. Բելառուս Դինամո (Մինսկ) 16 (1)
Ազգային հավաքական
2009 Բելառուս Բելառուս (մինչև 17) 2 (0)
2011 Բելառուս Բելառուս (մինչև 19) 2 (0)
2012—2013 Բելառուս Բելառուս (մինչև 21) 3 (0)
2015—մ.հ. Բելառուս Բելառուս 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

«Մինսկ» «Մինսկ» ֆուտբոլային ակումբի դպրոցի սան, սկսած 2010 թվականից խաղացել է ակումբի համար։ 2010 թվականին Բեգունովի թեկնածությունը դիտարկել է Մոսկովյան «Սպարտակ» ակումբը։ 2012 թվականի մրցաշրջանում դարձել է հիմնական կազմի խաղացող, հիմնականում զբաղեցրել է աջ պաշտպանի դիրքը։

2013 թվականին վերջնականապես ամրացավ հիմնական կազմում, աջ պաշտպանի դիրքում փոխարինեց Ալեքսանդր Սվերչինսկիին։ Ժամանակավորապես խաղացել է նաև աջ կիսապաշտպանի դիրքում։ 2013 թվականի նոյեմբերի 3-ին «Բելշին»-ի դարպասը ձևակերպեց իր առաջին դուբլը, սակայն դա էլ չօգնեց թիմին փրկվել պարտությունից (2։3)։

2013 թվականի դեկտեմբերին երկրարեցրեց պայմանագիրը «Մինսկ»-ի հետ[3]։ 2014 թվականի մրցաշրջանը սկսեց, որպես աջ պաշտպան, բայց շուտով տեղափոխվեց պաշտպանության կենտրոն և ամրացավ այնտեղ։ 2015 թվականի մրցաշրջանում խաղաց նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում։

«Դինամո» (Մինսկ)

2015 թվականի հուլիսին Ռոմանի հանդեպ հետաքրքրություն սկսեց ցույց տալ նաև մինսկյան «Դինամո»[4]։ 2015 թվականի հուլիսի 14-ին պայմանագիր կնքեց այդ ակումբի հետ[5]։ Տեղափոխվելով ակումբ մրցաշրջանի միջնամասում, պաշտպանը միանգամից դարձավ հիմնական կազմի խաղացող։ Առաջին գնդակը «Դինամո»-յի կազմում խփեց մյուս մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում (ընդդեմ «Տորպեդո ԲելԱԶ»-ի, Բելառուսի Գավաթի ժամանակ, 1։0).

Հավաքականում խմբագրել

Բելառուսի երիտասարդական հավաքականում խաղացել է 3 խաղ։

Առաջին անգամ ազգային թիմի կողմից հրավեր է ստացել մասնակցելու Եվրո 2016-ի ընտրական խաղերում կայանելիք Սլովակայի հավաքականի (2015 թվականի հոկտեմբերի 9) և Մակեդոնիա հավաքականի (2015 թվականի հոկտեմբերի 12) դեմ խաղերին։ Երկրի գլխավոր ֆուտբոլային թիմի կազմում դեբյուտը նշել է Չեռնոգորիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում, Ռոմանը դուրս է եկել փոխարինման 75-րդ րոպեին և խաղացել է մինչև վերջին սլուչի հնչելը (0։0)[6]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

10 ապրիլ 2016-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Արդյունք
Մրցաշար Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ

Մինսկ

2012 Բարձրագույն լիգա 19 0 3 0 0 0 22 0
2013 Բարձրագույն լիգա 24 2 2 0 4 0 30 2
2014 Բարձրագույն լիգա 30 1 3 0 0 0 33 1
2015 Բարձրագույն լիգա 14 1 0 0 0 0 14 1
Դինամո (Մինսկ) Բարձրագույն լիգա 8 0 2 0 12 0 22 0
2016 Բարձրագույն լիգա 2 1 2 1 0 0 4 2
Ընդհանուր 97 5 12 1 16 0 125 6

Հավաքականում խմբագրել

30 մարտ 2016-ի դրությամբ

Մրցանակներ խմբագրել

  «Մինսկ»
  • Բելառուսի Գավաթի հաղթող. 2013։
  «Դինամո» (Մինսկ)
  • Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր. 2015։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Дечко, Бегунов и Остроух продлили контракты с «Минском»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  4. Минское «Динамо» интересуется Бегуновым
  5. Роман Бегунов подписал контракт с минским "Динамо"
  6. Футбол. Сборные. Товарищеский матч

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Բեգունով» հոդվածին։