«Ռոկայլ» (ռուս.՝ Рокайль), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար[1]։ Այն ստեղծվել է 1902 թվականին[2]։ Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին[3]։

Ռոկայլ
Ստեղծման թնական1902
ՊատվիրատուԱլեքսանդր Կելխ
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՎարվառա Բազանովա
Դիզայն և նյութեր
Նյութերպլատին, ալմաստ, արծնապակի, Մետաքս և ոսկի
Բարձրություն12 սանտիմետր
Լայնություն14,2 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Ռոկայլ» ոսկերչական ձուն պատկանում է Արթուր և Դորոթի ՄակՖերինների հավաքածուին և ցուցադրվում է Հյուստոնի բնական գիտությունների թանգարանում[4] (Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ

Դիզայն խմբագրել

«Ռոկայլ» ոսկերչական ձուն պատված է թափանցիկ կանաչ էմալով՝ գիլիոշինային ֆոնով։ Դեկորատիվ կիրառական զարդաքանդակները պատում են ձվի մակերևույթը։ Դրանք ռոկոկո ոճով են պատրաստված և զարդարված են պլատինե ադամանդակուռ ծաղիկներով[2]։ Արմավենիների զարդաքանդակները ստեղծվել են բազմագույն ոսկուց. սրանք նույնպես ադամանդներով են զարդարված։ Ոսկերչական ձուն տեղադրված է երեք ոսկյա ոտքերի վրա։ Ներսից երեսպատված է մետաքսով[1]։

Անակնկալ խմբագրել

«Ռոկայլ» ոսկերչական ձվի անակնկալը պատրաստված է սրտի տեսքով, որը բացելիս իրենից ներկայացնում է երեք մանրանկարով երեքնուկի տերև։ Այն նման է «Երեք մանրակերտով նարդոսավարդագույն ձվի» անակնկալին[5]։ Այն կանգնում է երեք ոսկյա ոտքի վրա։ Անակնկալի ստեղծման համար օգտագորվել են՝ ոսկի, ադամանդ և սպիտակ էմալ։ Սրտիկի մի կողմում ադամանդներով գրված է «B.K.» (Վարվառա Կելխ), իսկ մյուս կողմում ստեղծման տարեթիվը՝ «1902»: Մանրանկարներն այսօր բացակայում են[6]։

Պատմություն խմբագրել

«Ռոկայլ» ոսկերչական ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1902 թվականին[4]։ Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին[3]։

1905 թվականին Վարվառա Կելխը տեղափոխվում է Փարիզ՝ իր հետ տանելով բոլոր ոսկերչական ձվերը։ 1920 թվականին նա վաճառում է Ֆաբերժեի ձվերի հավաքածուն[7]։

1920 թվականին ձուն ձեռք է բերում Փարիզի «A La Vieile Russie» պատկերասրահը։ 1940-ական թվականներին այն հայտնվում է Նյու Յորքում[8]։

1949-ից 1958 թվականներն ընկած ժամանակահատվածում Ջեք և Բել Լինքսիների սեփականությունն էր, որից հետո կրկին այն հայտնվում է «A La Vieile Russie» պատկերասրահում։

1962-ից 1997 թվականներին «Ռոկայլ» ոսկերչական ձուն գտնվել է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուի կազմում։

1995 թվականի հունիսին Լոնդոնում ձուն վաճառքի է հանվում, սակայն ոչ մեկը չի գնում։ 1997 թվականին այ վաճառում են Լինեթ Պրոլերին։

2012 թվականին այն գնում է Արթուր և Դորոթի ՄակՖերինների ֆոնդը։ Այսօր «Ռոկայլ» ոսկերչական ձուն ցուցադրվում է Հյուստոնի բնական գիտությունների թանգարան[4]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  2. 2,0 2,1 Gorbutovichwrote, 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00. «Как христосовались покупатели Фаберже. Часть 2». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Rokail «������� - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 «Fabergé: Royal Gifts | Houston Museum Of Natural Science». www.hmns.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  5. «Faberge - Treasures of Imperial Russia». web.archive.org. 2012 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  6. Яйца Фаберже. Часть 6. Семь яиц Кельха
  7. Статья «For the Fabulous Eggs, The Magic Only Grows» из газеты «The New York Times» (архивы) от 30 мая 1997 года (անգլ.)
  8. 1902 Kelch Rocaille Egg Արխիվացված 2014-03-24 Wayback Machine (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել