Ռոլան Ժոֆե
Ռոլան Ժոֆե (անգլ.՝ Roland Joffé, [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈroulənd ˈdʒɔfiː], նոյեմբերի 17, 1945[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն]], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5];նոյեմբերի 17, 1945[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլո-ֆրանսիական ծագմամբ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Ռոլան Ժոֆե ֆր.՝ Roland Joffé | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1945[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Ֆրանսիա |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Lycee Francais Charles de Gaulle? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստառեժիսոր և ռեժիսոր |
Ամուսին | Ջեյն Լափոթեյր |
Երեխաներ | Nathalie Lunghi? և Ռոուեն Ժոֆֆե |
Roland Joffé Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոլան Ժոֆեն ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 17-ին Լոնդոնում։ Դաստիարակվել է իր պապի՝ քանդակագործ Ջեյքոբ Էփսթայնի ընտանիքում (Էփսթայնի դստեր՝ Էսթերի հետ Ռոլանի հայրը ամուսնացել է երկրորդ անգամ)[6]։ Նա սովորել է Հարավային Քենսինգտոնում գտնվող Շառլ դը Գոլի ֆրանսիական լիցեյում և Կարմել քոլեջում (Carmel College), որը միակ հրեական գիշերօթիկ դպրոցն էր Եվրոպայում (Օքսֆորդշիրում)[7]։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մանչեստրի համալսարանում։
1970 -ական թվականներին աշխատել է թատրոնում որպես արտիստ։
1971-1980-ական թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Ջեյն Լապոտեյրի հետ։ Ամուսնության արդյունքում ունեցել են մի որդի՝ Ռոուեն Ժոֆեն (ծնված՝ 1973 թվականին), որը նույնպես սցենարիստ և ռեժիսոր է։
Կինոյում նրա առաջնելույթը դարձել է «Մահվան դաշտերը» (1984) վավերագրական դրաման, որը հիմնված է Կամբոջայում կարմիր կհմերների գործողությունների վրա։ Ֆիլմի համար Ժոֆեն արժանացել է երեք մրցանակի և «Օսկար»-ի՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։
«Օսկարի» երկրորդ անվանակարգը ռեժիսորը ստացել է իր հաջորդ՝ «Առաքելություն» (1986) ֆիլմի համար, որը պատմում է 18-րդ դարի վերջին Բրազիլիայում ճիզվիտ միսիոներների մասին։ Ֆիլմը դարձել Է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր։
Ժոֆեի երրորդ՝ Ռոբերտ Օպենհեյմերի մասին «Fat Man and Little Boy» ֆիլմը նվիրված է ատոմային ռումբի ստեղծման պատմությանը։
2007 թվականի մայիսին Ժոֆեն սկսել է «Դու և ես» ֆիլմի նկարահանումները (աշխատանքային անվանումը ՝ «t.a.T.u. փնտրումներում»), հիմնված է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովի ստեղծագործության վրա[8][9]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1984 — Մահվան դաշտերը / The Killing Fields
- 1986 — Առաքելությունը / The Mission
- 1989 — Գեր մարդը և փոքրիկ տղան/ Fat Man And Little Boy
- 1992 — Հաճույքների քաղաք / City of Joy
- 1995 — Ալ կարմիր նամակը / The Scarlet Letter
- 1997 — Ցտեսությու՜ն, սիրեկան/ Goodbye Lover
- 2000 — Գող / Vatel
- 2007 — Առևանգում / Captivity
- 2011 — Դու և ես / You and I
- 2011 — Այնտեղ բնակվում են վիշապները / There Be Dragons
- 2015 — Սիրահարները/ The Lovers
- 2015 — Տեքսասի վերականգնումը / Texas Rising (հեռուստասերիալ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ произношение Roland Joffe: Как произносится Roland Joffe, язык: Английский
- ↑ Данный вариант передачи имени и фамилии на русский язык, преобладающий в авторитетных источниках, соответствует французско-русской практической транскрипции, поскольку имя и фамилия имеют французское происхождение. Тем не менее фактическое англоязычное произношение звучит примерно как Ро́уланд Джо́фи (см. фонетическую транскрипцию).
- ↑ «Интервью с Р. Жоффе». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Carmel College in Oxfordshire, Europe’s only Jewish boarding school
- ↑ «Легендарный Роланд Джоффе — в Москве // Официальный сайт РАМКО, 30 марта 2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ t.A.T.u. на «Мосфильме» // Сайт студии «Мосфильм»
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռոլան Ժոֆե (անգլ.) Internet Movie Database կայքում
- Roland Joffe: Sexual Provocateur No. 1(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլան Ժոֆե» հոդվածին։ |