Ռոլանդո Մանդրագորա

իտալացի ֆուտբոլիստ

Ռոլանդո Մանդրագորա (իտալ.՝ Rolando Mandragora, հունիսի 29, 1997(1997-06-29)[1][2], Նեապոլ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Ռոլանդո Մանդրագորա
Rolando Mandragora
Մանդրագորան 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1997(1997-06-29)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա
Հասակ 185 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 38
Պատանեկան կարիերա
Իտալիա Մարիանո Կելեր
2011-2015 Իտալիա Ջենոա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Իտալիա Ջենոա 5 (0)
2015-2016   Իտալիա Պեսկարա 26 (0)
2016-2018 Իտալիա Յուվենտուս 1 (0)
2017-2018   Իտալիա Կրոտոնե 36 (2)
2018-ներկա Իտալիա Ուդինեզե 53 (3)
Ազգային հավաքական
2013-2014 Իտալիա Իտալիա Մ17 4 (0)
2014 Իտալիա Իտալիա Մ18 1 (0)
2014-2015 Իտալիա Իտալիա Մ19 10 (1)
2017 Իտալիա Իտալիա Մ20 7 (0)
2015-ներկա Իտալիա Իտալիա Մ21 15 (0)
2018-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Ջենոա խմբագրել

Մանդրագորան Ջենոայի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[5]։ 2015 թվականի հուլիսի 24-ին Մանդրագորան վարձավճարով միացավ Պեսկարային[6]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ փոխարինման մտնելով Զյուդտիրոլի դեմ Իտալիայի գավաթի խաղում[7]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ Բարիի դեմ խաղում[8]։ Նոյեմբերի 20-ին Մանդրագորան գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավելինոյի դեմ խաղում՝ օգնելով Պեսկարային հաղթել 3-2 հաշվով[9]։

Յուվենտուս խմբագրել

2016 թվականի հունվարի 19-ին Մանդրագորան 5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[10][11], ինչից հետո վարձավճարով վերադարձավ Պեսկարա։ Ակումբի կազմում անցկացրած 27 խաղերից հետո իտալացին 2016-17 մրցաշրջանում վերադարձավ Յուվենտուս՝ ստանալով 38 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի ապրիլի 23-ին՝ փոխարինելով Կլաուդիո Մարկիզիոյին Ջենոայի դեմ խաղում[12]։

2017 թվականի օգոստոսի 5-ին Մանդրագորան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Կրոտոնե[13][14][15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Պյաչենցայի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Միլանի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 24-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[18]։ 2018 թվականի փետրվարի 10-ին իտալացին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[19]։ Կրոտոնեի կազմում Մանդրագորան անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[20]։

Ուդինեզե խմբագրել

2018 թվականի հուլիսի 2-ին Մանդրագորան 4 տարվա պայմանագիր կնքեց Ուդինեզեի հետ[21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[23][24]։ Իր դեբյուտը Ուդինեզեի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Բենևենտոյի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը Մանդրագորան խփեց դեկտեմբերի 22-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[26]։ Դեկտեմբերի 29-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Կալյարիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 79-րդ րոպեին[27]։ 2019 թվականի ապրիլի 7-ին նա գոլ խփեց Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[28]։ 2018-19 մրցաշրջանում Մանդրագորան անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[29]։

2019 թվականի օգոստոսի 18-ին Մանդրագորան դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Զյուդտիրոլի դեմ խաղում[30]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մանդրագորան ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա որպես Մ20 հավաքականի ավագ մասնակցեց աշխարհի առաջնությանը[31]՝ անցկացնելով 6 հանդիպում[32], իսկ Իտալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 3-րդ տեղի համար խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթելով Ուրուգվային[33][34]։ 2019 թվականի հունիսին Մանդրագորան մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[35][36][37]՝ անցկացնելով 3 հանդիպում[38], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[39][40]։

Իտալիայի ազգային հավաքական Մանդրագորան առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մայիսի 19-ին՝ Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[41][42][43][44]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 1-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[45][46]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ջենոա 2014–15 Սերիա A 5 0 0 0 5 0
Պեսկարա (վարձավճար) 2015–16 Սերիա B 26 0 1 0 27 0
Յուվենտուս 2016–17 Սերիա A 1 0 0 0 0 0 0 0 1 0
Կրոտոնե (վարձավճար) 2017–18 36 2 1 0 37 2
Ուդինեզե 2018–19 35 3 1 0 36 3
2019–20 18 0 2 3 20 3
Ընդհանուր 53 3 3 3 0 0 0 0 56 6
Կարիերայի ընդհանուր 121 5 5 3 0 0 0 0 126 8

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[47]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Յուվենտուս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - R. Mandragora - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  4. Digby, Adam. «Who Is Rolando Mandragora and What Role Will He Play for Juventus in the Future?». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «Genoa CFC - Juventus FC, Oct 29, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «Ufficiale: Valoti, Mandragora, Fiorillo, Zampano e Cappelluzzo al Pescara». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Delfino Pescara 1936 - FC Südtirol, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «SSC Bari - Delfino Pescara 1936, Sep 19, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Delfino Pescara 1936 - US Avellino, Nov 20, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  10. «Mandragora completes Juventus move - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  11. Editorial, Reuters. «Juventus sign youngster Mandragora from Genoa». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  12. «Juventus FC - Genoa CFC, Apr 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  13. «Mandragora joins Crotone on loan - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  14. Verschueren, Gianni. «Rolando Mandragora Joins Crotone on Loan from Juventus». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  15. «Official: Crotone loan Mandragora | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  16. «FC Crotone - Piacenza Calcio 1919, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  17. «FC Crotone - AC Milan, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  18. «FC Crotone - Benevento Calcio, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  19. «FC Crotone - Atalanta BC, Feb 10, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  20. «Rolando Mandragora | Football Stats | Udinese | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  21. «Rolando Mandragora joins Udinese - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  22. «Juventus sell Mandragora to Udinese for €20m». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  23. «Official: Udinese sign Mandragora | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  24. «Udinese sign Mandragora from Juventus». 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  25. «Udinese Calcio - Benevento Calcio, Aug 11, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  26. «Udinese Calcio - Frosinone Calcio, Dec 22, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  27. «Udinese Calcio - Cagliari Calcio, Dec 29, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  28. «Udinese Calcio - FC Empoli, Apr 7, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  29. «Rolando Mandragora | Football Stats | Udinese | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  30. «Udinese Calcio - FC Südtirol, Aug 18, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  31. Piksel.com. «Figc | News - Azzurrini in partenza per la Corea del Sud. Evani: "Abbiamo il dovere di arrivare in fondo"». FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  32. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  33. «Uruguay U20 - Italy U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  34. FIFA.com. «Italy beat Uruguay on penalties to finish third». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  35. «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  36. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  37. «Parte l'avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini». www.figc.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  38. UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  39. «Italy out of U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  40. «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  41. «Roberto Mancini hands Mario Balotelli Italy recall | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  42. «Mancini announces first Italy squad | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  43. «Italy recall Balotelli for first time since 2014». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  44. «Mario Balotelli included in Mancini's first Italy squad». AP NEWS. 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  45. «France - Italy, Jun 1, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  46. «Italy: Experimental Azzurri test France | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  47. 47,0 47,1 «Rolando Mandragora». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  48. «Record-breaking Juventus win sixth straight Serie A title | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  49. «Juventus win Coppa Italia to keep treble dream alive». Eurosport. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլանդո Մանդրագորա» հոդվածին։