Ռոզմարի Բրեդդոկ Դեուիթ (անգլ.՝ Rosemarie Braddock DeWitt, հոկտեմբերի 26, 1974(1974-10-26) կամ հոկտեմբերի 26, 1971(1971-10-26)[1], Ֆլաշինգ, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Ռոզմարի Դեուիթ
անգլ.՝ Rosemarie DeWitt
Rosemarie DeWitt.jpg
Ծնվել էհոկտեմբերի 26, 1974(1974-10-26) (46 տարեկան) կամ հոկտեմբերի 26, 1971(1971-10-26)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՖլաշինգ, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀոֆստրա համալսարան և Whippany Park High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ռոն Լիվինգստոն
Պարգևներ և մրցանակներSatellite Award for Best Supporting Actress – Motion Picture?

Վաղ տարիներԽմբագրել

Ռոզմարի Դեուիթը ծնվել է Նյու Յորքի Քուինս թաղամասի շրջաններից մեկում՝ Ռոզմարի Բրեդդոքի և Քենի Դեուիթի ընտանիքում։ Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ջեյմս Բրեդդոկի թոռնուհին է[2]։ Պապի կյանքի մասին պատմող «Մոխրոտիկ տղամարդ» ֆիլմում խաղացել է Սառայի դերը։ Ռոզմարին բնակվել է Նյու Ջերսիի Հանովեր Թաունշիփում, որտեղ ավարտել է «Whippany Park» միջնակարգ դպրոցը[3]։ Սովորելու տարիներին մասնակցել է դպրոցական մի քանի թատերական ներկայացումների։ Ավելի ուշ Հոֆստրայի համալսարանին կից քոլեջում ստացել է արվեստի բակալավրի աստիճան[2]։ Քոլեջում անդամակցել է «Alpha Phi» սոցիալական միությանը։ Ռոզմարին նաև ուսանել Նյու Յորքի դերասանական կենտրոնում[2]։

ԳործունեությունԽմբագրել

ԹատրոնԽմբագրել

Ռոզմարին խաղացել է բազմաթիվ բրոդվեյան ներկայացումներում[4]։ Մասնավորապես, նա «Second Stage» թատրոնում մասնակցել է Ջոն Պատրիկ Շենլիի «Danny and the Deep Blue Sea» պիեսի բեմադրությանը, «Atlantic Theater Company» թատրոնում Ջորջ Քաուֆմանի «The Butter and Egg Man» պիեսի բեմադրությանը և Քրեյգ Լուկասի «Small Tragedy» պիեսի բեմադրությանը, որն արժանացել է «Obie» մրցանակի։

2010 թվականի մայիսի 4-23-ը Ռոզմարին խաղացել է «MCC» թատրոնում՝ ռեժիսոր Ջոնաթան Դեմիի «Family Week» ներկայացման մեջ՝ հիմնված Բեթ Հենլիի պիեսի վրա, որն արժանացել է քննադատների դրական արձագանքներին[5]։

ՀեռուստատեսությունԽմբագրել

2009-2011 թվականներին Ռոզմարին խաղացել է «Showtime» հեռուստաալիքի «United States of Tara» սերիալում՝ մարմնավորելով Տարա Քրեյնի քրոջ՝ Շարմեյնին։ Նկարահանվել է «AMC» հեռուստաալիքի «Անխելքները» սերիալի առաջին եթերաշրջանում և 2006-2007 թվականներին՝ «Fox» ընկերության «Բանակցորդները» սերիալում։ Ռոզմարի Դեուիթը նկարահանվել է նաև «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս», «Սեքսը մեծ քաղաքում», «Փրկիր ինձ» և «Պրոդյուսեր» հեռուստասերիալներում։

ԿինոԽմբագրել

2008 թվականին Ռոզմարին նկարահանվել է «Ռեյչելն ամուսնանում է» մելոդրամայում, որտեղ եղել է Էն Հեթուեյի խաղընկերուհին։ Այդ դերի համար արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ «Արբանյակ» մրցանակի՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»[6]։ 2010 թվականին «Տղամարդկանց խումբ» դրամայում խաղացել է Բեն Աֆլեքի հետ[7], իսկ 2011 թվականին խաղացել է «Մարգարետ» դրամայում։

Անձնական կյանքԽմբագրել

1995-2006 թվականներին Ռոզմարին ամուսնացած է եղել դերասան և ռեժիսոր Քրիս Մեսինայի հետ։

2009 թվականի նոյեմբերի 2-ից ամուսնացած է դերասան Ռոն Լիվինգստոնի հետ, որի հետ նա 3 տարի հարաբերություններ է ունեցել մինչև հարսանիքը[8]։ Զույգն ունի երկու հոգեդուստր՝ Գրեյսի Ջեյմս Լիվինգստոնը (ծնված 2013 թվականի ապրիլի 29-ին) և Էսփերանսա Մեյ Լիվինգստոնը (ծնված 2015 թվականի դեկտեմբերին)[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 «Rosemarie DeWitt: Biography» (անգլերեն)։ TvGuide.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-05-14 
  3. Allen St. John. (June 15, 2010)։ «The Star Next Door» (անգլերեն)։ New Jersey Monthly։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-05-14 
  4. «Rosemarie DeWitt- Biography» (անգլերեն)։ Yahoo Movies։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-05-14 
  5. CHARLES ISHERWOOD. (May 5, 2010)։ «Speed Bumps and Potholes on the Road to Recovery» (անգլերեն)։ New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-05-14 
  6. Michael Ordoña. (October 2, 2008)։ «Rosemarie DeWitt on 'Rachel Getting Married'» (անգլերեն)։ LA Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-05-14 
  7. PATRICK HEALY. (May 18, 2010)։ «Revisiting the Psyches of Troubled Women» (անգլերեն)։ New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-05-14 
  8. «'Office Space' star Ron Livingston weds» (անգլերեն)։ USATODAY.com։ 11/12/2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-05-14 
  9. Rosemarie DeWitt Reveals She Welcomed a Daughter Through Adoption: ‘She’s a Little Sweetheart’