Ռոզիտա Սոկոու

հույն լրագրողուհի, գրող, պիեսների հեղինակ, թարգմանչուհի

Ռոզիտա Սոկոու (հուն․՝ Ροζίτα Σώκου, սեպտեմբերի 9, 1923(1923-09-09), Աթենք, Հունաստան - դեկտեմբերի 14, 2021(2021-12-14)[1][2], Athena[3]), հույն լրագրող[5], գրող, պիեսների հեղինակ, թարգմանչուհի։ Նա Հունաստանի առաջին կին լրագրողն է և իր կարիերան սկսել է 1946 թվականից որպես կինոքննադատ։ Նա տեղափոխվեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, որտեղ հետո ամուսնացավ իտալացի լրագրող և գրող Մանլիո Մարադեի հետ։ Իտալիայում իր կյանքն ու կարիերան դասավորելուց հետո, նա վերադառնում է դստեր հետ Հունաստան իր աշխատանքը վերսկսելու համար[6]։ 1977-1983 թվականներին նա մեծ համբավ ձեռք բերեց նկարահանվելով “Na I Efkeria” հեռուստասերիալում։ 1992-1993 թթ.-ին նա ստեղծեց իր սեփական հեռուստաշոուն և անվանեց “Visitors at Night”: Նա թարգամանել է շատ հեղինակների աշխատանքներ։ Ներգրավվել է թատրոնում և գրել է բազմաթիվ պիեսներ։ Նա նաև գրել է գրքեր։ Ռոզիտան լրագրության համար Ֆրանսիական և հունական կառավարության կողմից արժանացել է մրցանակների։

Ռոզիտա Սոկոու
հուն․՝ Ροζίτα Σώκου
Ծնվել էսեպտեմբերի 9, 1923(1923-09-09)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Վախճանվել էդեկտեմբերի 14, 2021(2021-12-14)[1][2] (98 տարեկան)
Վախճանի վայրAthena[3]
Մասնագիտությունկինոքննադատ
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱրսակիոն, Աթենքի գեղարվեստի դպրոց[4] և Լեդի Մարգարետ Հոլ (2021)
ԱշխատավայրDrama School Peiraikos Syndesmos? և Kathimerini?
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
ԱզգականներEkali Sokou?

Վաղ կյանքը և կրթությունը խմբագրել

Նրա հայրը` Գյորգիոս Սոկոսը եղել է լրագրող, խմբագիր և թատերագիր Աիտոլիկոյից, մահացել է 44 տարեկանում պատերազմից առաջ։ Նրա մայրը` Տիթիկա Միչաիլիդոուն եկել է Հունաստան Սմուրնայից։ Ռոզիտա-Մարիա-Զոեն (նրա ամբողջական անվանումը) ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում 1923 թվականի սեպտեմբերի 9-ին։ Նրա պապը`Ֆոտիս Միչաիլիդիսը կինոյի և թատրոնի երկրպագու էր և նա ամեն շաբաթում դիտում էր բոլոր ներկայացումները և ֆիլմերը, և Ռոզիտան էլ սկսել է գրել այն, ինչ տեսել է ավագ դպրոցում։ Ֆոտիս Միչաիլիդիսը նաև հունական MISKO մակարոնի համահիմադիրն է[7][8]։ Ռոզիտա Սոկոուն ավարտել է Պսիկիկոյի Արշակեո դպրոցը։ Օկուպացիաների և պատերազմների ընթացքում նա Ֆրանսիայի Ռոջեր Միլյեչի անվան ինստիտուտում կատարելագործեց իր ֆրանսերենը, իսկ Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանում` անգլերենը։ Նա հաճախել է Գեղարվեստի պետական դպրոց, իր ուսուցիչն է եղել նկարիչ Յաննսի Ծարոուչիսը, ով ավելի ուշ նրան հորդորել է դառնալ նկարիչ։ Նա նաև սովորել է Վասիլի Ռոտասի դրամատիկական դպրոցում ու ստացել այնտեղ գլխավոր ու անհրաժեշտ գիտելիքներ, վաղ հասակից աշխատել է որպես թարգմանիչ և օտար լեզվի ուսուցիչ։ Գերմանական օկուպացիայից և քաղաքացիական պատերազմից հետո 1947 թվականին նա Օքսֆորդի համալսարանի Լեդի Մարգարետի քոլեջում մասնակցեց 20 դարի գրականության ամառային դասընթացին։

Կինոքննադատ խմբագրել

Ռոզիտան հույն առաջին կին լրագրողն է, նա իր կարիերան սկսել է ֆիլմեր քննադատելով։ Նա եղել է քննադատների խմբի անդամ, ով հայտնի էր գրականության համեմատություններով[9]։ 1946 թվականից նա գրում էր այնպիսի թերթերում, ինչպիսիք են` «Վրադինին», «Կաթիմերինը», «Մեսիմվրինին», «Էթնոսը», «Ակրոպոլիսը», «Ապողեվմատինին» և անգլերենով` «Աթենական նորություններ» թերթում, ինչպես նաև մասնակցել է բազմաթիվ ամսագրերի ու ֆիլմերի փառատոննների Կաննեսում, Վենետիկում, Բեռլինում, Մոսկվայում, Տաորմինայում, Հյուստոնում (Տեխաս), Սալոնիկիում, ինչպես նաև Իտալիայի Սոլետոյում` “Festival dei Due Mondi”[10]: 1970-ականներից նա ընդարձակեց թատերական քննադատությունը և ամսագրերը։

Իտալացի լրագրող և գրող Մանլիո Մարադեի հետ ամուսնությունից հետո 1957 թվականից մինչև 1961 թվականը նա ապրեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, սակայն դժվարություններ ունեցավ տնտային տետեսուհու կյանքի հետ։ Նա սկսեց փորձել իր նոր կարիերան իտալական թերթերում և ամսագրերում` գրելով իտալերեն լեզվով և շատ հաջող կերպով հարմարվեց իտալական հասարակության բուրժուական մտածելակերպին. ապա նա որոշեց իր դստեր հետ վերադառնալ Հունաստան և ապրել այնտեղ, վերսկսել աշխատանքը «Կաթիմերինում» (առավոտյան թերթ), «Մեսիմվրինիում» (երեկոյան թերթ) և «Էիկոնես» (շաբաթական ամսագիր) խմբագիրն է Էլենի Վլահոսը (երբեմն էլ գրել է Վլախոս)։

1967 թվականից ռազմական բռնապետության սկզբից հետո, Էլենի Վլահոսը փակեց իր մեդիան` բողոքելով մամուլի ճնշված ազատության դեմ, և մեկնեց Լոնդոն որտեղ նա մնաց բռնապետության ողջ ընթացքում։ Ռոզիտան մնացել էր գործազուրկ և չէր կարող պահել երեխային։ Այնուամենայնիվ նա 2-ից այն մեկն էր (մյուսը Ֆրեդդի Գերմանոս) ով հրաժարվեց պաշտպանել Վլահոսին և պահանջեց փոխհատուցել ֆինանսական վնասները, նա գնաց այս քայլին, քանի որ նրա առջև կագնել էր Լրագրողների միությունը և սպառնում էին, որ դուրս կհանեն իրեն Միությունից։ Նա արագ գործեց, ստորագրելու համար ընդունեց Վլահոսի հայցը։ Դրանք դժվար տարիներն էին. նա հանրագիտարաններ էր խմբագրում, թարգմանություն անում, ամսագրերի հետ համագործակցում և վերջապես այդ ամենը ավարտեց 1969 թվականին, աշխատեց Բոտսիս թերթում, Ակրոպոլիսում և Ապողեվմատինիում (1970)։ Այստեղ նա զարգացավ այլ առարկաներից, գրեց պիեսներ, բալետներ և հեռուսատեսային գրախոսություններ։ Հաջորդ տասնամյակում, հեռուստադեմք դառնալուց հետո, նա ունեցավ է իր սեփական ամբողջական էջը, որտեղ ամեն կիրակի գրեց այն ամենը, ինչը իրեն ուրախությունն էր պատճառում։ 7-ամյա բռնապետության վերջում Էլենի Վլահոսը վերադարձավ Հունաստան և կրկին բացեց «Կաթիմերինիին», Ռոզիտան երբեմն Իրենե Ստովրո կեղծանունով համագործակցում էր «Կաթիմերինի» հետ, մինչև 1987 թվականը երբ Կոսկոտասի խմբին վաճառվեց թերթը։ Ի վերջո Ապողեվմատինին փակվել է 35 տարի հետո` 2005 թվականին, և որպես թերթի քաղաքականության մի մաս, նախընտրել երիտասարդ և ցածր ախատավարձով լրագրողների։

Հեռուստատեսություն խմբագրել

1977-1983 թթ.-ների ընթացքում նա մեծ համբավ ձեռք բերեց նկարահանվելով "Na I Efkeria" հեռուստատեսային սերիալում («Ահա ձեր շանսն է», հունական տարբերակը «Հնարավորություն բախում է»)։ Սրանք հեռուստատեսության վաղ օրեր էին, և հանդիսատեսի արձագանքը աննախադեպ էր։ 1992-1993 թթ.-ին նա ստեղծեց իր սեփական հեռուստաշոուն և անվանեց “Visitors at Night”: Նա ողջունեց հյուրերին իր հյուրասենյակում, և նրանց հետ զրուցեց ոչ ֆորմալ ձևով, ինչը աննախադեպ էր հունական հեռուստատեսության պատմության մեջ։

Նա թարգամնել է շատ հեղինակների, ինչպիսիք են Ալդոս Հուքսլեյը, Ինգմար Բերգմանը, Իքաս Ասիմովը և Ստանիսլավ Լեմը[11] – արտացոլելով իր սեփական նախասիրություններն ու շահերը, ինչպես նաև կոմունիկացիաները, ինչպիսին է Հուգո Փրաթթի «Կորտո մալթերեն» շարքը։ Նա թարգմանել է, խմբագրել և թարմացրել 2 հատորանոց «Կինոթատրոնը», Ժորժ Չարենսոլի հանրագիտարանը և երկար տարիներ համագործակցել է Աթենքի օտար լեզուների փառատոնային ծրագրի հետ[12]։

Թատրոն - ադապտացիաներ և թարգմանություններ խմբագրել

Սկսած 1974 թվականից նա սկսեց իր ավելի խորը ներգրավվել թատրոնի մեջ, ու գրեց պիես հիմնված Օսկար Ուայլդի «Դորյան Գրեյդի դիմանկարը» վեպից։ Ավելի ուշ Յորգոս Միսսալասի ընկերության համար նա թարգմանեց Սեմ Շեփարդի «Շոկը» և Էդվարդ Էբեսի «Ծովային բնապատկերը»։ Իր աղջկա հետ միասին նա թարգմանեց Մանջուլա Փադմանախանի «Բերքահավաքը», որը 1998 թվականին արժանացել է Օսասիսի միջազգային թատերական մրցույթի 1-ին մրցանակին և 1999 թվականին Ժան Անոուլսի «Ջեսաբելը» Ջեննի Ռուզեի թատերախմբից։

Նրա գրքերը խմբագրել

Նա սկսել է գրել գիրք Ռուդոլֆ Մուրերի հետ հանդիպման և դրան հաջորդաց 10-ամյա ընկերության մասին[13]։ Այն սկսվում է իրենց հանդիպման նկարագրությամբ և կենսագրությամբ «Նուրեյև» գրքում (1982 թ․), որին գրեթե 10 տարի անց հաջորդել է Quai Voltaire պիեսը (1991 թ․)՝ ոգեշնչվելով բալետի մեմում իր փորձից․ Quai Voltaire-ը եղել է Նուրեյևի Փարիզյան բնակարանի հասցեն։ Արտիստի մահվանից հետո, Ռոզիտան նրա դստեր օգնությամբ մեծապես ընդարձակել է իր առաջին Նյուրեյև գիրքը, այն հրատարակելով «Ես գիտեի նրան» (2003) խորագրով, որում ներկայացվում են Ռոզիտայի օրագրային գրառումները, որոնք վերաբերում են նրա ճանապարհորդությանը Լոնդոնում, Փարիզում և Վիեննայում, որտեղ առաջին անգամ ներկայացվել են նրա գլխավոր գործերը․ ներկայացվում են շոուների համար պատասխանատու մարդկանց անդրկուլիսյան հայացքները։ Հույն բալետի պարուհի Անաստասիոս Վիոտոսի կյանքը ոգեշնչել է ստեղծելու «Անաստասիոս» (1985) փոքր գիրքը։ Մեկ այլ ընկերություն և երկարամյա համագործակցությունը նյութ է դարձել նրա հաջորդ գրքի համար, որ կեչվել է « Մարիոն ու ես», որ նվիրված է դերասան ու երգիչ Մարիո Ֆրանգուլսիսի (2005)[14]։ Նա հետագայում սկսել է աշխատել իր ինքնակենսագրության վրա (2014), որ կոչվում է «Ռոզիտայի տարիները»։

Ուսուցում խմբագրել

Վերջին մի քանի տարիների ընթացքում նա դասավանդել է Թատերական պատմություն «Մելիսա» դրամատիկական դպրոցում, որը ստեղծվել է Էլդա Փանոպոուլոյի կողմից, և Փիրիուս Միության դրամատիկական դպրոցում։ Ինչպես ներկայացնում է գրքերում որպես իր կուլիսային փորձ հունական թատրոնում և նրա դերասանների հետ, որոնց հետ նա մի որոշ ժամանակ ապրել է կողք կողքի[15]։

Պարգևներ խմբագրել

Նա 1986 թվականին Ֆրանսիական կառավարության կողմից ստացել է "Chevalier de l' Ordre des Arts et des Lettres" մեդալ, և պարգևատրվել է Բոտսիս հիմնադրամի կողմից (1988) `հունական լրագրության իր ներդրման համար։

Ընտանիք և ընկերներ խմբագրել

Նա ապրել է Աթենքում։ Իր աղջկա Իրեն Մարադեի[16] շնորհիվ նա ունեցել է 2 թոռ` Թանքրեդին (1993 թ.) և Լավինի Ֆարիդան (1997 թ.): Նա կանոնավոր կերպով գնում էր գիշերային թատրոնների բացմանը և նա շատ լավ լուծում է խաչբառներ։ Բայց նրա մեծագույն ուրախությունը պատրաստելն է, զվարճալի մարդկանց հետ շփվելը. իր կիրակնօրյա բացօթյա ընթրիքների ժամանակ, բացի հին ընկերներից (հիմնականում արվեստագետներ), կային նաև երիտասարդներ, ովքեր ցանկանում ու վայելում էին իրենց ընկերությունը` Ռոզիտայի հոգու անխախտ թարմության համար[17]։

Ցանկեր խմբագրել

Գրավոր լրատվամիջոցներ խմբագրել

Թերթեր

  • Oi kairoi (1948–50)
  • «Անեքսարտիսա» (1949)
  • «Վրադինի» (1949–1955)
  • «Աթենական նորություններ» (1952—1960)
  • «Կաթիմերինի» (1953–1957 and 1960–1967, 1974–1987)
  • «Մեսիմվրինի» (1961–1965)
  • «Ակրոպոլիս»(1969-
  • «Ապողեվմատինի» (1970–2005)
  • Ethnos tis Kyriakis
  • Kosmos tou ependyti

Ամսագրեր

  • «Հոլիվուդ» (1946)
  • «Էիկոնես» (1953–1957 and 1961–1967)
  • «Էկլոզի» (1955–1961)
  • «Էպիկաիրա»(1967)
  • «Պրոտո» (1967–68)
  • Paidi kai Neoi goneis
  • «Թիլերամա» (1984–2005)

as well as isolated articles in many more magazines

Հեռուստատեսության և ռադիոյի շոուներ խմբագրել

Ռադիո:

  • "Lithoi kai keramoi" - Կոստաս Ֆերրիսի հետ
  • "Episkeptes tis nichtas" - տարբեր հյուրերի հետwith various guests

TV:

  • "Na i efkairia" (Այստեղ է քո հնարավորությունը) (1977–1983) կառավարակետի անդամ
  • "Oneira sto fos : Na i efkairia - նոր տարբերակ" 1997 թվական 5-րդ ալիք
  • "Oi episkeptes tis nychtas" (Գիշերային այցելուներ) (1992–1993) Նոր ալիք

ինչպես նաև բազմաթիվ, շատ հյուրերի ելույթներ

  • "Mousiki vradya" (1976)հյուր
  • "Vradia epitheorisis" (1984) - Յորգոս Լազարիդի հետ 5-րդ սերիայի էպիզոդիկ դերում
  • "Proinos kafes" (շաբաթական մեկ անգամ, որպես հյուր) (1995–1996) ANT1 Channel

Ֆիլմ

  • Pros tin eleftheria (Հարիս Պապադոպոուլոսի հետ) 1996

Թարգմանություններ խմբագրել

Գրքեր և կոմիքսներ

  • Բերգման։ Լռության եռյակ (3 սցենարիստ) Ed. Galaxias
  • Բերգման։ 3 սցենար «Վայրի ելակ», «Յոթերորդ կնիքը» խմբագիր Գալաքսիաս, կրկնօրինակը Հերմիաս 960-216-039-X
  • Ալդոս Հուքսլեյ։ Հանճարը և աստվածուհին
  • Ստանիսլավ Լեմ։ Կիբերիադ (1979) խմբագիր Կակտոս
  • Ստանիսլավ Լեմ։ Սոլորիս (1961) խմբագիր Կաստանիոթիս
  • Իքաս Ասիմով։ I, ռոբոտ խմբագիր Galaxias
  • Ֆանտաստիկա Դիխիմատա (Գեղարվեստական կարճ պատմություններ) խմբագիր Գալաքսիաս, 1961
  • Ալիք la solitaire խմբագիր Գալաքսիաս
  • Չարենսոլ։ Կինոյի պատմություն խմբագիր Պապուրոս-Լարոուս
  • Կորթո Մալտեսե (բազմաթիվ վերնագրեր) Մամութի կոմիքսների հրատարակություններ

Թատրոն:

  • Շոկ - Սեմ Շեփարդի կողմից 1995 թվական
  • ային բնապատկեր - Էդվարդ Ալբիի կողմից 1996 թվական
  • Բերքահավաք - Մանջուլա Պադմանախանի կողմից ( Ի. Մարադեի հետ) - 1988 թվական
  • Ջեսաբել - Ջին Անոուլի կողմից (Ի. Մարադեի հետ)- 1999 թվական

Թատերական ադապտացիաներ խմբագրել

  • Լենցը, Ժորժ Բյոխների աշխատանքից
  • Դորյան Գրեյի դիմանկարը, 1977 թվականին հրատարակված Օսկար Ուայլդի վեպից` Դիմիտրի Պոտամիտի համար, որը նույնպես հրատարակվել է 2000 թվականին, առաջատար դեր Ստրատոս Ցորցոգոգլուի հետ

Բնօրինակ գրություններ խմբագրել

  • The encephalopod – S.F. կարճ պատմություններ, առաջին անգամ լույս է տեսել «Italia domani» ամսագրում (Հռոմ 1960 թ.) և Հունաստանում «Էկլողի » ամսագրում (19-6-1960 թ.)
  • Nureyev - հայտնի պարող/խարիոգրաֆ հետ իր առաջին ծանոթության մասին, խմբագիր` Կատոս, Աթենք 1982 թվական
  • Anastassios - բալետի պարուհի Անաստասիոս Վիտորոս, խմբագիր` Կակտոս, Աթենք, 1985 թվական
  • Nureyev – as I knew him -ընդլայնված տարբերակը, ամբողջական կենսագրությունը, Irene Maradei Ed- ի համագործակցությամբ, Կակտոս, Աթենք, 2003 960-382-503-4
  • Quai Voltaire - թատերական պիես խմբագիր` Հաթզինիկոլի, Աթենք, 1990–91 թթ.
  • Մարիոն և ես -երգիչ Մարիո Ֆրանգոուլիսի մասին, խմագիր` Կաստանոտիս, 2005 թվական դեկտեմբեր 960-03-4126-5
  • Նա աշխատում է ինքնակենսագրության վրա (2014) վերնագրեց Ռոզիտայի ժամանակները

Արտաքն հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.kathimerini.gr/society/561629623/pethane-i-rozita-sokoy-nosileyotan-me-koronoio/
  2. 2,0 2,1 2,2 https://www.protothema.gr/greece/article/1191496/pethane-i-rozita-sokou-nosileuotan-me-koronoio/
  3. 3,0 3,1 3,2 https://www.lifo.gr/now/greece/pethane-i-rozita-sokoy-nosileyotan-sto-nosokomeio-me-koronoio
  4. BiblioNet
  5. http://www.gossip-tv.gr/story/112352/rozita-sokou-sikhainomai-tis-pikramenes-metriotetes
  6. http://www.tovima.gr/vimagazino/lastpage/article/?aid=529740&h1=true#commentForm
  7. http://www.tanea.gr/news/economy/article/5017430/misko-86-xronia-paroysias-sto-ellhniko-trapezi/
  8. http://ipop.gr/themata/eimai/η-ροζίτα-σώκου-και-τ-πρόσωπα-που-τη-σημά/
  9. Vrasidas Karalis (2012 թ․ փետրվարի 2). History of Greek Cinema. A&C Black. էջեր 48–. ISBN 978-1-4411-9447-3.
  10. https://books.google.gr/books?id=1a7UAwAAQBAJ&pg=PA48&lpg=PA48&dq=Rosita+Sokou&source=bl&ots=dggafNYjc_&sig=_AJU7CkMfDDrCOX80RD2ouEtBcw&hl=en&sa=X&ei=fxGOVLjDD8GUapGJgtgD&ved=0CGwQ6AEwDg#v=onepage&q=Rosita%20Sokou&f=false
  11. http://lem.pl/lemopedia/Cyberiad_Greek_Kaktos_1979
  12. https://www.amazon.fr/Athens-Festival-1977-Rosita-Sokou/dp/B0074H0JOE/?s=books&ie=UTF8&qid=1418598240&sr=1-1
  13. http://www.news.gr/lifestyle/gossip/article/91978/rozita-sokoy-o-noyregief-den-htan-thhlyprephs.html
  14. http://www.greekshops.com/detail.aspx?ProdID=9789600341263
  15. http://www.newsbeast.gr/greece/arthro/322052/ti-kanei-simera-i-rozita-sokou/
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  17. http://popaganda.gr/magirevontas-ena-savvatovrado-ti-rozita-sokou