Ռոզա Պետրոսյան

հայ արձակագիր, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոզա (Քնարիկ) Արսենի Պետրոսյան (սեպտեմբերի 21, 1924(1924-09-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 2007(2007-05-11), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծուհի, արձակագիր, Հայաստանի Գրողների միության անդամ 1973 թ.-ից։

Ռոզա Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1924(1924-09-21)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 11, 2007(2007-05-11) (82 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԼենինականի բամբակեղենի արտադրական միավորում
Ռոզա Պետրոսյան Վիքիքաղվածքում
Ռոզա Պետրոսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ռոզա Պետրոսյանը 1941-1946 թթ. աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում որպես հերթապահ էլեկտրիկ։ 1949-1951 թթ. սովորել է ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեին կից մարքսիզմ-լենինիզմի համալսարանում։ 1951-1953 թթ. աշխատել է Լենինականի մանարան ֆաբրիկայի բանվորական ակումբում որպես գրադարանի վարիչ։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան[1]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Ռոզա Պետրոսյանի առաջին բանաստեղծությունը՝ «Նամակ ռազմաճակատից», տպագրվել է 1946 թ.-ին Լենինականի «Բանվոր» թերթում։ Պետրոսյանի բանաստեղծությունների, պոեմների հիմնական թեման հայրենիքն է, բնությունը, սերը («Սրտի ճամփա», 1958, «Սիրո տավիղ», 1962, «Ֆրագմենտ իմ Զվարթնոցից», 1978, «Ինքնանկար», 1988, ժողովածուներ, «Իմ առասպելը», 1996, «Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ արքա», 2002, պոեմներ)։ Լույս է ընծայել «Տարբեր ճակատագրեր» (1959) պատմվածքների ժողովածուն, հետպատերազմյան գյուղի կյանքը պատկերող «Ծաղկալանջ» վեպը, «Ճերմակ թռչուններ» (1974) վիպակների և պատմվածքների ժողովածուն։ «Փոքրիկ, բարի կախարդուհին» (1976) վիպակում շոշափվում են ընտանիքի և բարոյականության հարցեր, «Աշխարհի լույսն ու մութը» (հատոր 1, 2, 1982, 1985) վեպում 1920-1940-ական թվականների հասարակական-քաղաքական իրադարձություններն և այլն։ Կատարել է թարգմանություններ ռուսերենից[1][2]։

Երկեր խմբագրել

  • Ծիածան (բանաստեղծություններ), 1955։
  • Սրտի ճամփա (բանաստեղծություններ), 1958[3]։
  • Տարբեր ճակատագրեր (պատմվածքներ), 1960[4]։
  • Սիրո տավիղ (բանաստեղծություններ), 1962[5]։
  • Ծաղկալանջ (վեպ), 1968[6]։
  • Ճերմակ թռչուններ (պատմվածքներ և վիպակներ), 1976[7]։
  • Ֆրագմենտ իմ Զվարթնոցից (բանաստեղծություններ), 1978։
  • Աշխարհի լույսն ու մութը (վեպ, գիրք առաջին), 1982։
  • Աշխարհի լույսն ու մութը (վեպ, գիրք երկրորդ), 1985[8]։
  • Любовь в слезах. М. 1988.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  2. «AV Production - Ռոզա Պետրոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  3. Պետրոսյան, Ռոզա Արսենի (1958). Տարոնցի, Սողոմոն (ed.). Սրտի ճամփա։ Բանաստեղծություններ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  4. Պետրոսյան, Ռոզա Արսենի (1959). Այվազյան, Ս (ed.). Տարբեր ճակատագրեր։ Պատմվածքներ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  5. Պետրոսյան, Ռոզա Արսենի (1962). Հարությունյան, Միքայել Արտեմի (ed.). Սիրո տավիղ։ Բանաստեղծություններ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  6. Պետրոսյան, Ռոզա Արսենի (1968). Դանիելյան, Վլադիմիր Գալուստի (ed.). Ծաղկալանջ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
  7. Պետրոսյան, Ռոզա Արսենի (1974). Կարճիկյան, Համլետ Թորգոմի (ed.). Ճերմակ թռչուններ։ Պատմվածքներ, վիպակներ. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  8. Պետրոսյան, Ռոզա Արսենի (1982). Սիմոնյան, Գ Գ (ed.). Աշխարհի լույսն ու մութը։ Վեպ. Երևան: Սովետական գրող.(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986 թ, էջ 454

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Պետրոսյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Պետրոսյան» հոդվածին։